Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 14 հուլիսի 2011

Վարչապետն այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն



Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր, Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ, այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն և մասնակցել տոնական ընդունելությանը: Գործադիրի ղեկավարը ազգային տոնի կապակցությամբ կառավարության անունից շնորհավորել է դեսպանատան աշխատակազմին, և նշել, որ Ֆրանսիայի ազգային տոնն այն բացառիկ տոներից է, որ նշվում է ոչ միայն Ֆրանսիայում, այլ տարբեր պետություններում, հաշվի առնելով այն մեծ խորհուրդը, որ նա իր մեջ կրում է: «Ազատության, արդարության, հավասարության, ժողովրդավարության համար մղվող պայքարում Ֆրանսիայի ազգային տոնը ոգևորում է նաև ժամանակակից աշխարհի առաջադեմ բոլոր մարդկանց: Այդ արժեքները կրող հասարակությունների, նաև մեզ համար Ֆրանսիայի ազգային տոնի խորհուրդը առաջնորդում իրականացնել ժողովրդավարական բարեփոխումներ»: Անդրադառնալով հայ-ֆրանսիական հարաբերություններին, վարչապետը նշել է, որ դրանք ունեն խորը արմատներ: Սակայն ավելի կարևոր է հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ապագան: Վարչապետի համոզմամբ՝ մեր երիտասարդ պետությունը, որ այս տարի նշելու է իր անկախության 20 ամյակը, Ֆրանսիայի հետ համագործակցության շնորհիվ ունենալու է նորանոր ձեռքբերումներ տնտեսական, սոցիալական, քաղաքական բնագավառներում:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ