Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 21 նոյեմբերի 2003

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին» ՀՀ օրենքի նախագծին: Հարցի ներկայացման ժամանակ նշվել է, որ անհրաժեշտություն է առաջացել ստեղծելու կազմակերպչա-իրավական նոր ոլորտ՝ համալիր ձևով ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու և տրանսպորտային միջոցներ շահագործող իրավաբանական ու ֆիզիկական անձանց պատասխանատվությունը բարձրացնելու համար, հաշվի առնելով ավտոմոբիլային տրանսպորտի դերը հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման բնագավառում, դրա արդիականությունը տրանսպորտային այլ հաղորդակցության միջոցների օգտագործման հնարավորության սահմանափակման պայմաններում և ճանապարհային երթևեկության անվտանգության ուղղությամբ տարվող ոչ արդյունավետ աշխատանքի ու անձնական օգտագործման ավտոմոբիլների վարորդների ցածր կարգապահության պատճառով տեղի ունեցող ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքները: Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Ըստ դրա, նախատեսվում է 2003 թ. դեկտեմբեր ամսին անցկացնել ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի մինչև 35 տարեկան սպաների զորակոչ՝ ծառայության ժամկետը սահմանելով 2 տարի: Հրամանագրի նախագծի համաձայն, 2003 թ. դեկտեմբեր ամսին կզորացրվեն սահմանված ժամկետում ժամկետային զինծառայությունն անցած ՀՀ զինուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաները: Կառավարությունը հաստատել է ՀՀ տարածքում ստորերկրյա քաղցրահամ ջրերի խորքային հորերի գույքագրման և դրանց տեխնիկական վիճակի ուսումնասիրման միջոցառումների ծրագիրը: Ըստ հարցը զեկուցող բնապահպանության նախարարի, այս ծրագրով հնարավոր կլինի գնահատել ստորերկրյա ջրերի ապահովված շահագործական պաշարները, ճիշտ լուծումներ տալ հանրապետության ջրային ռեսուրսների առաջարկի և պահանջարկի ձևավորմանը, նրանց արդյունավետ և խնայողաբար օգտագործմանը, ինչպես նաև բացառել ջրերի բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Նիստում հավանություն է տրվել նաև «ՀՀ 2003թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Նախագծի կապակցությամբ նշվել է, որ մրցույթներից առաջացած տնտեսումների հաշվին, ինչպես նաև նպատակային վերաբաշխման արդյունքում հնարավորություն է ստեղծվել 2003թ. լրացուցիչ իրականացնել մի շարք կարևորագույն օբյեկտների շինարարություն, այդ թվում՝ հանրապետության տարբեր մարզերում 10 մշակույթի տների և 4 մարզադպրոցների հիմնանորոգում և ավարտում, Ազատան գյուղում նոր դպրոցի կառուցում, Գյումրի քաղաքում փախստականների համար կառուցվող թաղամասի ինժեներական ենթակառուցվածքների և բարեկարգման աշխատանքների, Գյումրի քաղաքի Անի թաղամասի թիվ 10-3-5 և Ամասիայի թիվ 22ա բ/ շենքերի ավարտում: Գործադիրը հավանություն է տվել «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի նախագծին: Այն սահմանում է հանրային ծառայությունները կարգավորող ոլորտը, հանրային ծառայությունները կարգավորող մարմնի ստեղծման և գործունեության կարգը: Ըստ օրենքի նախագծի, հանրային ծառայությունների ոլորտն իր մեջ ներառում է էներգետիկայի բնագավառը, որն ընդգրկում է էլեկտրաէներգետիկայի, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգերը, ինչպես նաև ջրային տնտեսության բնագավառը, որն ընդգրկում է խմելու, ոռոգման, տեխնիկական ջրի մատակարարումը, ջրահեռացումը և կեղտաջրերի մաքրումը: Հաջորդը հեռահաղորդակցության բնագավառն է: Հիշյալ օրինագծի հետ միասին կառավարությունը հավանություն է տվել նաև «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին», «Հեռահաղորդակցության մասին», «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ինչպես նաև «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Գործադրի հավանությանն է արժանացել նաև հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2004 թ. տարեկան ծրագիրն ու այն ներառվել է ՀՀ պետբյուջեի նախագծի կազմում: Տարեկան ծրագրի ներածության մեջ ընդգծվում է, որ հաշմանդամների սոցիալական պաշտպանության հարցերը մշտապես գտնվում են պետության ուշադրության կենտրոնում: Ծրագրի հիմնական խնդիրներն են. պետության և հասարակության ուշադրության բևեռումը հաշմանդամների հիմնախնդիրների վրա, հաշամանդամների համար հավասար հնարավորությունների ապահովումը, այսինքն՝ հաշմանդամի համար մատչելի պայմանների ստեղծումը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, հաշմանդամներին բժշկասոցիալական, սոցիալ-հոգեբանական և բարոյական աջակցության ցուցաբերումը, հաշմանդամների բժշկասոցիալական վերականգնման համար անհրաժեշտ միջոցառումների ապահովումը, նրանց մասնագիտական ուսուցման կազմակերպումն ու զբաղվածության ապահովումը, հաշմանդամների հետ աշխատող մասնագետների վերապատրաստումը: Կառավարությունը փոփոխություններ է կատարել 2000 թ. մայիսի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրանքի և ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստման մասին» N239 որոշման մեջ: Ընդհանուր առմամբ, առաջարկվող արտադրանքի ցանկում ընդգրկված են 61 ապրանքատեսակներ, նախորդով ընդգրկված 67-ի փոխարեն, որը կնպաստի վարչական և տեխնիկական խոչընդոտների նվազեցմանը: Միաժամանակ, «Հեռահաղորդակցության մասին» ՀՀ օրենքով նախատեսված պարտադիր սերտիֆիկացման ենթակա արտադրատեսակները ընդգրկված չէին ներկայումս գործող ցանկում, որով հակասություն էր ստեղծվում վերոհիշյալ օրենքի և ՀՀ կառավարության որոշման մեջ: Փոփոխությունը նաև կարգավորում է այդ խնդիրը: Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև գիտության, տեխնիկայի և տեղեկատվության բնագավառներում համագործակցության մասին», ինչպես նաև «ՀՀ կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին», «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և Տաջիկստանի Հանրապետության մշակույթի նախարարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին: Կառավարությունը որոշում է կայացրել «Տեխնոսարք» ԲԲԸ-ն և Ղազանչիի կաթնահամալիրը լուծարելու, նաև «Պոլիկլինիկա Նորաշենում» անավարտ շինարարության օբյեկտն ու «Կոննեկտ» ԲԲԸ-ն մասնավորեցնելու մասին: Նիստում հավանության են արժանացել «Փախստականների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը ևս: Կառավարության որոշմամբ ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության «Տեղեկատվական-վարլուծական կենտրոն» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպվել է «Տեղեկատվական-վերլուծական և հասարակայնության հետ կապերի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության: Կառավարությունը հանվանություն է տվել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի հիմնական նպատակների մեջ նշվում են ՀՀ տարածքում էլեկտրոնային հաղորդակցության միջոցների զարգացմանը նպաստելը, էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների, միջոցների և սարքավորումների տրամադրման ոլորտում արդար և բաց մրցակցության երաշխավորումը և այլն: Շահագրգիռ նախարարություններին և գերատեսչություններին մեկ շաբաթ ժամանակ է տրվել օրինագծի վերաբերյալ իրենց առաջարկներն ու դիտողությունները ամփոփելու և կառավարություն ներկայացնելու համար: Գործադիրը հաստատել է 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում վերստուգիչ հանձնաժողովների (վերստուգողների) գործունեության նկատմամբ հսկողության կարգը: Նիստում հավանության է արժանացել նաև ՀՀ բարձրագույն կրթության բարեփոխումների ռազմավարությունը: Կառավարությունը հաստատել է «ՀՀ միջազգային օդանավակայաններով մեկնող և ժամանող ֆիզիկական անձանց ուղեկցող բեռների մաքսային հսկողության իրականացման ժամանակ երկուղի համակարգի կիրառման» կարգին: Հաստատվել է նաև մասքային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթի և տեղեկությունների ցանկը, ինչպես նաև այդ փաստաթղթերն ու տեղեկությունները մաքսային մարմիններին տրամադրելու կարգը:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ