Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 13 նոյեմբերի 2003

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Կառավարությունը հաստատել է ՀՀ բնակչության առողջության առաջնային պահպանման 2003-2008թթ. ռազմավարությունը, ինչպես նաև առողջության առաջնային պահպանման կազմակերպման և ֆինանսավորման նոր մեթոդների մշակման 2003-2004 թթ. փորձարարական ծրագիրն ու այդ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ՀՀ կառավարության որոշումների նախագծերի ցանկը, դրանց ընդունման ժամանակացույցը: Առողջության առաջնային պահպանման ոլորտը լինելով առողջապահության նախարարության առաջիկա տարիների ռազմավարական գերակայություններից մեկը, նպատակ ունի բավարարել բնակչության հիմնական բժշկասոցիալական պահանջները, շեշտը դնելով առողջության ամրապնդման և կանխարգելիչ միջոցառումների վրա, հատուկ ուշադրություն դարձնելով մատչելիության և հավասարության սկզբունքի պահպանմանը, որակյալ բժշկական, սանիտարա-հակահամաճարակային և սոցիալական ծառայությունների ինտեգրացմանն ու համայնքների մասնակցությանը: Այսօրվա նիստում կառավարությունը սահմանել է իրավաբանական անձանց և քաղաքացիներին հատկացված հողամասերի սահմաններում ընդերքօգտագործման կարգը: Հարցի ներկայացման ժամանակ նշվել է, որ ՀՀ տարածքում հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ իրավաբանական անձինք կամ քաղաքացիները իրենց հատկացված հողամասերի սահմաններում տնտեսական և կենցաղային սեփական կարիքների բավարարման համար արդյունահանում են ընդհանուր տարածում ունեցող օգտակար հանածոներ և իրականացնում ստորերկրյա կառույցների շինարարություն, որն առ այսօր կանոնակարգված չէ, ինչը և անհրաժեշտություն է առաջացրել մշակելու և կառավարություն ներկայացնելու վերոհիշյալ կարգը: ՀՀ նախագահը հանձնարարել է հստակեցնել կարգում տեղ գտած առանձին ձևակերպումներ՝ նկատի առնելով, որ այն չպետք է լրացուցիչ խնդիրներ հարուցի կարգից օգտվող քաղաքացիների համար: ՀՀ Սյունիքի և Տավուշի մարզերի տարածքներում հողերի ականազերծման համար, կառավարությունը որոշել է պաշտպանության նախարարությանը հատկացնել 15 մլն դրամ INSERT INTO `news` VALUES (11 մլն դրամ՝ Սյունիքի և 4 մլն դրամ՝ Տավուշի մարզերի սահմանամերձ հողերի ականազերծման համար) ՀՀ 2003 թ. պետբյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: Նույն որոշմամբ, հաստատվել է նաև հիշյալ երկու մարզերի սահմանամերձ գյուղական այն համայնքների ցանկը, որոնց հողերը ենթակա են ականազերծման: Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ մարտական գործողությունների ժամանակ սահմանամերձ մարզերի որոշ հողատարածքներ ականապատվել են և առ այսօր չեն ականազերծվել, ինչի հետևանքով համայնքային տնտեսությունները չեն կարողանում օգտագործել գյուղատնտեսական նշանակություն ունեցող հողատարածքները, իսկ գյուղական համայնքների բյուջեները տարվա կտրվածքով մուտք չեն լինում զգալի ֆինանսական միջոցներ: Կառավարության հիշյալ նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի նպատակային օգտագործել նշված հողատարածքները, խթան կհանդիսանա որոշակի ֆինանսական հոսքերի ներգրավման համար, միաժամանակ, տարածաշրջանի բնակչության համար ունենալով բարոյահոգեբանական մեծ նշանակություն: Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2003-2004թթ. ֆինանսական համագործակցության մասին», ինչպես նաև «ՀՀ կրթության և գիտության նախարարության և Տաջիկստանի Հանրապետության կրթության նախարարության միջև կրթության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին: Կառավարությունը որոշել է թույլատրել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը՝ «Զեյթուն» ուսանողական ավան» հիմնադրամի սեփականությունը հանդիսացող 4-րդ հանրակացարանային մասնաշենքն ընդունելու որպես նվիրաբերություն՝ այն իբրև գույքային ներդրում ՀՀ անունից «Հայաստանի ֆրանսիական համալսարան» հիմնադրամին փոխանցելու նպատակով: Գործադիրը որոշել է Կոտայքի մարզպետարանի տնօրինության Չարենցավանի նախկին N79 մասնագիտական-տեխնիկական ուսումնարանի՝ որպես բնակելի վերկառուցված շենքը սեփականության իրավունքով անհատույց հանձնել Չարենցավանի քաղաքապետարանին՝ քաղաքի պոլիտեխնիկումի հանրակացարանի բնակիչներին, օրենսդրությամբ սահմանված կարգով, սեփականության իրավունքով հատկացնելու համար: «Քաղաքացիական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածի համաձայն, կառավարությունը որոշմամբ սահմանել է քաղաքացիական պաշտպանության կազմավորումների ստեղծման, նախապատրաստման և գործունեության կարգը: Այսօրվա նիստում հաստատվել են Շիրակի, Արմավիրի, Արարատի մարզերի մի շարք գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները: Կառավարությունը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, թույլատրել է «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ին իր սեփականությունը հանդիսացող N10, 13 պահեստային շինությունները՝ 2376 քառ. մետր ընդհանուր մակերեսով և N12 ծածկը՝ 1080 քառ. մետր մակերեսով, օտարել դասական աճուրդով, մեկնարկային գինը սահմանելով 13 մլն 200 հազար դրամ:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ