Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 7 փետրվարի 2001

ՀՀ կառավարության օգոստոսի 17-ին ընդունած «ՀՀ Տավուշի մարզի զարգացման հիմնախնդիրների մասին» N492 որոշմամբ հաստատված միջոցառումների ծրագրում ընդգրկված են արդյունաբերության և զբոսաշրջության, գյուղատնտեսության, էներգետիկայի, քաղաքաշինության, առողջապահության, կրթության, բնապահպանության, տրանսպորտի, կապի և ճանապարհաշինության ոլորտներին վերաբերող 72 միջոցառումներ: Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ ամփոփվել է ծրագրի կատարողականը: Այդ խնդրում ներգրավված նախարարությունների, գերատեսչությունների ղեկավարները, Տավուշի մարզպետը զեկուցել են իրենց ոլորտներում իրականացված աշխատանքների ընթացքը: Նշվել է, որ միջոցառումների մի զգալի մասը նախատեսված ժամկետներում արդեն կատարվել է: Մասնավորապես, վերագործարկվել և ինքնուրույն ձեռնարկության կարգավիճակ է ստացել Բերդի «Թագազարդ» ՓԲԸ-ն, գործարկվել է Բագրատաշենի սահմանամերձ շուկայի մաքսակետը, լուծվել են գյուղացիական փոխօգնության բանկի մասնաճյուղի բացման, մարզի համայնքների գյուղացիական տնտեսությունները աշնանացանի որակյալ սերմացուով ապահովելու, երեք գյուղերի գազամատակարարման վերականգնման հիմնախնդիրները: Մշակվել է Այրումի պահածոների գործարանի բիզնես ծրագիրը, որը սկիզբ կհանդիսանա ձեռնարկության հետագա աստիճանական վերագործարկման համար: Հիմնվել է 41 հա դեղձի այգի Պտղավան գյուղի հողերի վրա, գյուղնախարարության հետ կա ժամանակացույց 2001թ. ևս 60 հա հիմնելու համար: Ավարտվել է մի շարք կիսակառույց դպրոցական և առողջապահական շենքերի շինարարությունը, իսկ մի մասի շինարարությունն ընդգրկվել է 2001թ. պետբյուջեում: Մարզի մի քանի համայնքներում իրականացվել են հեռուստատեսային ծրագրերի և հեռախոսակապի բարելավման աշխատանքներ: Լուծվել է եղատափ գյուղի էլեկտրամատակարարման խնդիրը: Վանաձոր-Դիլիջան, Դիլիջան-Իջևան-Նոյեմբերյան-Բագրատաշեն միջպետական ճանապարհների վերանորոգման աշխատանքներն ընդգրկվել են Լինսի հիմնադրամի ծրագրում: Կատարվել է մարզի զբոսաշրջության զարգացման ծրագրի մշակման հանձնարարականը և մարզպետարանի ներկայացրած հայեցակարգը ընդգրկվել է հանրապետության զբոսաշրջության զարգացման ընդհանուր ծրագրի մեջ: Հարցը կարևորվել է նաև նկատի ունենալով հատկապես Հայատանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի տոնակատարությունների կազմակերպման փաստը: Ծրագրի մի շարք կետեր ընթացքի մեջ են: Քննարկման ժամանակ ծագած նոր հիմնախնդիրների վերաբերյալ վարչապետը հանձնարարականներ է տվել համապատասխան նախարարություններին ու գերատեսչություններին՝ նշելով կատարման որոշակի ժամկետներ, որոնք կիրականացվեն 2001թ. ընթացքում: Ամփոփելով քննարկումը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը բավարար է համարել Տավուշի մարզի զարգացման ծրագրով նախատեսված միջոցառումների իրագործման ուղղությամբ համապատասխան նախարարությունների ու գերատեսչությունների, Տավուշի մարզպետարանի կատարած աշխատանքները, որոնց շնորհիվ առաջադրված հիմնախնդիրների մի զգալի մասը հանվել է օրակարգից:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ