Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 11 հուլիսի 2011

Վարչապետն ընդունել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինին



Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին ՀՀ կառավարությունում` վարչապետը բարձր է գնահատել երկու երկրների միջև ձևավորված քաղաքական երկխոսության մակարդակը և կարևորել Վլադիմիր Լիտվինի այցը Հայաստան հայ-ուկրաինական փոխհարաբերությունների խորացման համատեքստում:
Հայ-ուկրաինական տնտեսական փոխգործակցության ընդլայնման գործում վարչապետ Սարգսյանն ընդգծել է առկա ողջ ներուժի լիարժեք իրացման անհրաժեշտությունը և այդ առումով կարևորել միջկառավարական հանձնաժաղովի աշխատանքները։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են գյուղատնտեսության, շինարարության, էներգետիկայի, սննդարդյունաբերության, մեքենաշինության, տեղեկատվական տեխնոլոգիաների, դեղագործության և զբոսաշրջության բնագավառներում գործակցության զարգացման, ինչպես նաև միջտարածաշրջանային կապերի սերտացման հեռանկարները: Հայ և ուկրաինացի գործարարների միջև շփումների ակտիվացման առումով փոխադարձաբար ընդգծվել է գործարար համաժողովների անցկացման կարևորությունը։
Զրուցակիցները կարևորել են հումանիտար կապերի ամրապնդման ուղղությամբ, մասնավորապես, մշակույթի, կրթության և գիտության ոլորտներում ծրագրերի իրականացումը: Անդրադարձ է կատարվել երկու երկրներում ընթացող բարեփոխումներին: Նշվել է, որ տնտեսական հարաբերություններին նոր լիցք կարող են հաղորդել թե՛ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները, թե՛ բարձր մակարդակի փոխայցելությունները: Վարչապետ Տիգրան Սարգսյանը վերահաստատել է իր ուկրաինացի գործընկերոջը` Նիկոլայ Ազարովին ուղղված Հայաստան այցելելու հրավերը:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ