Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 8 հուլիսի 2011

Վարչապետը մասնակցել է հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստին





Ռոստովում այսօր աշխատանքներն է սկսել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը։ Նախքան 13-րդ նիստի բացումը տեղի է ունեցել հանձնաժողովի համանախագահներ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինի առանձնազրույցը։
Ողջունելով նիստի մասնակիցներին` ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին` ցուցաբերած ջերմ ընդունելության համար: Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, նշել է. «Հանձնաժողովի նախորդ` 12-րդ նիստից հետո ընկած ժամանակահատվածում մեր երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության շոշափելի աճ է արձանագրվել: Այսպես, Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը 2010 թվականին աճել է ավելի քան 10 տոկոսով և հասել գրեթե 1 միլիարդ դոլարի: Իսկ ընթացիկ տարվա առաջին չորս ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առևտրաշրջանառությունը մեր երկրների միջև ավելացել է 13 տոկոսով: Մեծ ուշադրության է արժանի հայկական ապրանքների արտահանման տեմպերի աճը ռուսական շուկա, որը 2010 թվականին աճել է ավելի քան 40 տոկոսով. ընթացիկ տարվա առաջին չորս ամիսների ընթացքում արձանագրվել է այս ցուցանիշի աճ` 27 տոկոսով»:
Վարչապետը վստահություն է հայտնել, որ երկկողմ տնտեսական ներուժը մեծ է, և լավ հնարավորություններ կան խորացնելու համագործակցությունը, ինչպես արդյունաբերության մի շարք ճյուղերի, այնպես էլ գյուղատնտեսության, տուրիզմի և տնտեսության այլ ոլորտներում. «Մեր երկրների հետագա համագործակցության խորացման նպատակով ներկայում անհրաժեշտ է ամրապնդել փոխադարձ կապերը և կարգավորել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող նոր ներդրումային ծրագրերի իրականացումը»: Այս համատեքստում կառավարության ղեկավարը կարևորել է «Հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում միջտարածաշրջանային համագործակցության նոր նվաճումներին ընդառաջ» թեմայով հայ-ռուսական միջտարածաշրջանային առաջին համաժողովի հաջող անցկացման փաստը: «Անհրաժեշտ է նաև ընդգծել, որ հայ-ռուսական տնտեսական համագործակցության շրջանակում առկա է փոխադարձ հետաքրքրվածություն բոլոր ոլորտներում` ինչպես մեր երկրների ղեկավարությունների, հասարակությունների, այնպես էլ բիզնես ոլորտի ներկայացուցիչների կողմից, ինչը խթան է հանդիսանում մեր երկրների միջև բիզնես կապերի զարգացման համար», - նշել է վարչապետ Սարգսյանը:
Նիստի մասնակիցները քննարկել և որոշումներ են ընդունել տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի` 2010 թ. հոկտեմբերի 23-ին կայացած 12-րդ նիստի արձանագրության կատարման ընթացքի, երկկողմ իրավապայմանագրային դաշտի և առևտրատնտեսական հարաբերությունների ներկա վիճակի ու զարգացման հեռանկարների, վառելիքաէներգետիկ համակարգի, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, հումանիտար ոլորտներում ծավալված համագործակցության մասին:
Նիստին հաջորդել է հանձնաժողովի համանախագահների մամուլի համատեղ ասուլիսը, որի ընթացքում հանձնաժողովի համանախագահները գոհունակություն են հայտնել կատարված աշխատանքների կապակցությամբ: Հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Իգոր Լևիտինը նշել է. «Ստորագրման է նախապատրաստվում երկկողմ 10 համաձայնագիր ու հուշագիր: Կուզենայի շնորհակալություն հայտնել հայկական կողմին Ազատ տնտեսական գոտու ստեղծման համար: Կարծում եմ` դա կարագացնի այն ձեռնարկությունների աշխատանքը, որոնք փոխանցվել էին ռուսական կողմին: Ցանկանում եմ նշել, որ Ռուսաստանի Դաշնությունն աջակցում է ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամից «Նաիրիտ» ձեռնարկության արդիականացման համար միջոցների տրամադրմանը: Կարող ենք փաստել, որ տնտեսության արդիականացումը, Հայաստանի հետ առևտրատնտեսական կապերի խորացումը կօժանդակեն մեր հարաբերությունների զարգացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը` ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում»:

 


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ