Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 7 հուլիսի 2011

Հաստատվել է 2012-2014 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը





Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստից առաջ վարչապետը ներկայացրել է պետական ծառայությունների մատուցման մոնիտորինգի արդյունքները, որոնք վկայում են, որ դիտարկված որոշ ոլորտներում կոռուպցիոն ռիսկերը նվազել են (Տիգրան Սարգսյանի ներածական խոսքը կայքում տեղադրվում է առանձին)։
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է ՀՀ 2012-2014 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, որն ընդհանուր բյուջետային գործընթացի բաղկացուցիչ մասն է և կդառնա 2012 թ. պետբյուջեի նախագծի մշակման հիմքը, ինչպես նաև պետական կառավարման մարմինների ու հանրության համար ընկալելի կդարձնի առաջիկա երեք տարվա հարկաբյուջետային քաղաքականության գերակայությունները և ծախսային քաղաքականության ռազմավարությունը։
ՀՀ կառավարությունը ՀՀ հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին առաջարկել է եռամսյա ժամկետում սահմանված կարգով կառավարություն ներկայացնել ՀՀ 2012-2014 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) համաձայն համապատասխան ոլորտներում 2012-2014թթ. իրականացվելիք այն ծրագրերը, որոնք դեռևս չեն ներկայացվել կառավարություն` հավանություն ստանալու, ՀՀ կառավարության որոշումներով 2012-2014թթ. համար նախատեսված միջոցառումները և ծախսերը ՄԺԾԾ-ին համապատասխանեցնելու առաջարկություններ, լայնորեն լուսաբանել ՄԺԾԾ-ով իրենց ոլորտների գծով նախատեսված առաջնայնությունները։


Սահմանվել է հարկային հաշիվների անվավեր ճանաչման կարգը

ՀՀ կառավարությունը լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում` սահմանելով դուրս գրված հարկային հաշիվների անվավեր ճանաչման կարգը, որը կիրառվելու է 2011 թ. հունվարի 1-ից հետո դուրս գրված հարկային հաշիվներն անվավեր ճանաչելու դեպքում։ Մինչև օրս էլեկտրոնային հարկային հաշիվներն էլեկտրոնային եղանակով անվավեր ճանաչելու համար հարկ վճարողին տրվել է 24 ժամ։ Գործնականում դա բավարար չէ։ Որոշմամբ սահմանվել են ինչպես էլեկտրոնային, այնպես էլ թղթային հարկային հաշիվներն անվավեր ճանաչելու կարգը և դրանց անվավեր ճանաչումն արձանագրելու ձևերը, ինչի շնորհիվ կբացառվի ԱԱՀ մասով պարտավորության անհարկի առաջացումը։
Փոփոխություններ կատարելով ավելի վաղ ընդունած իր որոշումներից մեկում, գործադիրը նախորդ որոշումից հանել է հարկ վճարողի կողմից ՀԴՄ գրանցման և գրանցումից հանելու համար դիմում ներկայացնելու պահանջը, տրանսպորտային միջոցների (ոչ առևտրի օբյեկտի) միջոցով իրականացվող մանրածախ առևտրին վերաբերող դրույթները, լրացրել նաև կանխավճարի դեպքում ՀԴՄ կտրոն տրամադրելու, ինչպես նաև տարբերակված գույնի ժապավենների կիրառումը հանելու պահանջները։ Որոշման ընդունմամբ կկրճատվի հարկային մարմին ներկայացվող ՀԴՄ գրանցման և (կամ) գրանցումից հանելու դիմումը։


Բուժօգնությունն ավելի հասցեական կդառնա

Գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարելով լրացում, սահմանել է ՀՀ բնակչությանը մատուցվող բժշկական ծառայությունների մատուցման առանձին տեսակների մակարդակներ, որոնց շնորհիվ կստեղծվեն ինչպես հիվանդությունների կանխարգելման, հիվանդների ժամանակին հայտնաբերման և մասնագիտական բուժօգնության ցուցաբերման, այնպես էլ պետպատվերով իրականացվող ֆինանսավորման առավել հասցեական և նպատակային կիրառման արդյունավետ պայմաններ։
Կառավարությունը որոշել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Երևանի, Գյումրու և Վանաձորի հենակետային վարժարանները միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» (պոլիտեխնիկ) ՊՈԱԿ-ին։ Դրա շնորհիվ նախատեսվում է ապահովել դպրոցական հանրակրթության և բուհական կրթության շարունակականությունը։
ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում իրականացվող բարեփոխման ծրագրով նախատեսված Երևան քաղաքի նոր ստեղծվելիք տարածքային ստորաբաժանման և գրասենյակների վարչական տարածքներում հիմնանորոգում կատարելու նպատակով գործադիրը վերաբաշխել է 2011 թ. պետբյուջեն` «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով նախատեսված միջոցներն ավելացնելով 202 մլն 216 հազար 200 դրամի չափով։
Իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարելով փոփոխություններ և լրացումներ, կառավարությունը «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքով սահմանված կոնվենցիոն ճանապարհորդական փաստաթուղթ տալու հարցով ՀՀ կառավարության լիազորած պետական մարմին է ճանաչել ՀՀ ԿԱ ոստիկանությունը։ Որոշումը կնպաստի ՀՀ-ում ապաստան ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի տրամադրման գործընթացի արդյունավետ կազմակերպմանը և իրականացմանը։
 

 

Կանոնակարգվում են սննդային հավելումներին ներկայացվող պահանջները

ՀՀ կառավարությունը հաստատել է`
- սննդային հավելումներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը, ՀՀ էկոնոմիկայի նախարարին պարտավորեցրել մինչև 2014 թ. հունվարի 1-ն ընդունել և հրապարակել սննդային հավելումների նմուշառման կարգերը և փորձարկման մեթոդները, ինչպես նաև սննդամթերքում սննդային հավելումների հայտնաբերման և դրանց քանակի որոշման մեթոդները սահմանող ազգային ստանդարտները,
- առողջապահական ՊՈԱԿ-ների և հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի մրցույթի օրինակելի կարգը և աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը,
- «Ստորերկրյա խորքային (այդ թվում` ինքնաշատրվանող) հորերից ջրի հաշվառումն իրականացնելու համար ջրաչափի տեղադրման և կնքման կարգը», որի համաձայն նշված սարքերի` որոշման պահանջներին համապատասխանեցումը և կնքումը պետք է իրականացվեն դրա ուժի մեջ մտնելու պահից վեցամսյա ժամկետում,
- հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկանքը հարկային մարմիններ ներկայացնելու կարգը։


Կնվազեն հնարավոր կոռուպցիոն ռիսկերը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ հողային օրենսգրքում, Տեղական ինքնակառավարման և Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է հստակեցնել համայնքի ղեկավարի լիազորությունը համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու ժամանակ` դրանով իսկ կրճատելով հնարավոր կոռուպցիոն ռիսկերը։
Գործադրի հավանությունն է ստացել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որով ակնկալվում է բարելավել լսողության խանգարում ունեցող անձանց տեղեկատվություն ստանալու հնարավորությունը։
Կառավարությունը քննության է առել «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ։ Նրանց առաջարկը, ըստ կառավարության եզրակացության, շեղվում է երկրի որդեգրած եվրաինտեգրման քաղաքականությունից, ուստի ընդունելի կհամարվի նախագծի հեղինակների հետ համաձայնեցված տարբերակը։
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։


Այլ որոշումներ

ՀՀ կառավարության որոշմամբ ֆինանսավորվելու են 2011 թ. օգոստոսի 7-ին կայանալիք Արմավիրի մարզի Փարաքարի, Տավուշի մարզի Վարագավանի գյուղական համայնքների ղեկավարների, Պառավաքարի գյուղական համայնքի ավագանու անդամների, 2011 թ. օգոստոսի 14-ին կայանալիք Արագածոտնի մարզի Ալագյազի, Գեղարքունիքի մարզի Ազատի, Ներքին Շորժայի գյուղական համայնքների ղեկավարների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը։
Հաշվի առնելով 2010 թ. փետրվարին Շվեյցարիայում տեղի ունեցած Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ապագային նվիրված բարձր մակարդակի համաժողովի հռչակագրի համապատասխան կետը և ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ, կառավարությունը Դավիթ Մելքոնյանին մեկ տարով գործուղել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Գործադիրը որոշել է երեք տարի գործողության ժամկետով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի և ՀՀ կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների ներմուծման, արտահանման և մեծածախ առևտրի արտոնագիր տալ Երևանի «Նյու-ինտերնեյշնլ բիզնես ֆարմ» ՍՊԸ-ին։
Կառավարությունը հաստատել է «Երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտորի պաշտոնում Արամ Սիմոնյանի ընտրության արդյունքը։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ