Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 7 հուլիսի 2011

Վարչապետը ներկայացրել է պետական ծառայությունների մոնիտորինգի արդյունքները

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ,
Կառավարության այսօրվա նիստը ես ցանկանում եմ սկսել պետական ծառայությունների մոնիտորինգի արդյունքները ներկայացնելուց։ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում իրավունքների գրանցման ընթացակարգում մենք ձեզ հետ միասին կատարեցինք փոփոխություն, որի արդյունքում երկրորդային գրանցումների ժամանակ չի պահանջվում գույքի տեղազննություն և չափագրում։ Արդյունքում ծառայության պարզեցման շնորհիվ 1 ամսվա ընթացքում շուրջ 10 հազար քաղաքացի ազատվել է այդ ծախսատար ծառայությունից։ Տարեկան կտրվածքով մեր այս որոշումով 120 հազար մարդ, ըստ էության, առքուվաճառքի գործառույթն իրականացնելու է առանց լրացուցիչ ծանրաբեռնվածության։ Ընդհանուր առմամբ` Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում մոնիտորինգը ցույց է տալիս, որ ծառայության որակը բարձրացել է, կոռուպցիոն ռիսկերը կտրուկ նվազել են։ Վերջին երկու շաբաթվա մոնիտորինգը ցույց է տալիս, որ մեր բնակչությունն սկսել է դրական գնահատել կադաստրի ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները։
Երկրորդ ոլորտն արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրի գործակալությունն է։ Մենք ներդրեցինք էլեկտրոնային միասնական և մեկ պատուհանի համակարգի սկզբունքը, որպեսզի մեր քաղաքացիները կարողանան էլեկտրոնային եղանակով, ինտերնետից օգտվելով, Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկություններ գրանցել։ Այս ծառայությունից էլեկտրոնային եղանակով արդեն օգտվել են շուրջ 50 հոգի, տեսակարար կշիռը դեռևս բավական փոքր է, այն չի գերազանցում ընդհանուր ձեռնարկությունների գրանցման 10 տոկոսը։ Անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն դարձնել այս ծառայության մասին լրատվական միջոցներով մեր բնակչությանը տեղյակ պահելու խնդրին, որովհետև ծառայությունը հարմարավետ է, և 10-15 րոպեի ընթացքում կարող եք և՛ իրավաբանական անձ գրանցել, և՛ անհատ ձեռներեց։ Չնայած այն հանգամանքին, որ կոռուցպիոն ռիսկերը կտրուկ նվազել են, (չի գերազանցում 1,4 տոկոսից մոնիտորինգի արդյունքում), բայց դեռևս առկա են դժգոհություններ, որոնք վերաբերում են սպասարկմանը և հերթերին։ Այստեղ մենք ունենք տարածքային խնդիր, և հանձնարարվում է արդարադատության նախարարությանը կառավարության աշխատակազմի հետ և պետական գույքի կառավարման վարչության հետ միասին քննարկել խնդիրը, թե ինչ լրացուցիչ տարածքներ մենք կարող ենք հատկացնել։ Միգուցե նպատակահարմար է, որ Երևանում մեկ կետ չլինի, այլ երկու կետ լինի, որպեսզի հերթեր չձևավորվեն և կարողանանք սպասարկել քաղաքացիներին։
Հաջորդ խնդիրն ավտոմեքենաների տեխնիկական զննման իրականացման փոփոխությունն է։ Տեխնիկական զննման կտրոնները քաղաքացիներն ստանալու են բանկային համակարգում։ Ֆինանսների նախարարությունն արդեն իսկ 7 առևտրային բանկերի հետ ստորագրված սպասարկման պայմանագրեր ունի, և շուրջ 70 հազար տեխնիկական զննման կտրոններ տրամադրվել են առևտրային բանկերին, և այս գործառույթն այս ամիս թափ է հավաքելու։ Համոզված եմ, որ 3 ամսվա ընթացքում մենք կունենանք էական դրական արձագանք մեր քաղաքացիների կողմից։ Անհրաժեշտ է, որպեսզի ֆինանսների նախարարությունն սկսի լուսաբանել այս աշխատանքները և իրազեկել քաղաքացիներին, թե որտեղ պետք է ներկայացնել դիմումը և ինչպես պետք է օգտվել այս նոր ծառայությունից։
Չորրորդը` պետավտոտեսչության մասով կառավարությունն ընդունել է մի շարք որոշումներ, որոնցով էապես պարզեցվում են վարորդական վկայականներ ստանալու և ավտոմեքենա գրանցելու ընթացակարգերը։ Մոնիտորինգը ցույց է տալիս, որ կոռուպցիոն երևույթներն էապես նվազել են, սակայն փոխարենն առաջացել է քաղաքացիների դժգոհությունը` կապված սպասարկման որակի հետ։ Այդտեղ դեռևս գերիշխում է ֆորմալիզմը, և քաղաքացիները շատ ժամանակ են ծախսում իրենց վկայականներն ստանալու համար։ Կոռուպցիոն ռիսկերը այս պահի դրությամբ միայն առնչվում են այսպես կոչված «դալալներին», որոնք հանդիսանում են միջնորդ, և այս երևույթը նույնպես պետք է վերացվի։ Հանձնարարվում է ոստիկանությանն ապահովել ավտոմեքենաների գրանցման ժամանակ քաղաքացիների սպասարկումն իրականացնել կարճ ժամկետում։ Կարծում եմ, պարոն Օսիկյան, որ մոտակա 2 ամիսների ընթացքում մեքենաների գրանցումը, գրանցումից հանելը չպետք է գերազանցի 1 ժամը, դա առավելագույնը պետք է լինի, իսկ 2 ամիս հետո այդ ժամանակահատվածը պետք է կրճատվի։
Հինգերորդը` վարորդական վկայականների տրամադրման նոր գործընթացը ենթադրում է առողջապահության նախարարարության կողմից վկայական ստանալու համար սահմանափակում հանդիսացող հիվանդությունների ցանկի ուղղակիորեն տրամադրում ճանապարհային ոստիկանությանը, որպեսզի մենք մեր քաղաքացիներին զերծ պահեինք տարբեր տիպի տեղեկանքներ հավաքագրելուց և այդ տեղեկանքները ոստիկանությանը ներկայացնելուց։ Մենք հանձնարարել էինք, որ պետք է ձևավորվի միասնական տեղեկատվական բազա, և այդ տեղեկատվությունը մենք ինքներս պետք է տրամադրենք ոստիկանությանը։ Այս պահի դրությամբ արձանագրում ենք, որ բացակայում է միասնական տեղեկատվական բազա, և տրվում է հանձնարարություն առողջապահության նախարարությանը` ձեռնարկել միջոցառումներ այդ միասնական բազայի ստեղծման և ոստիկանությանը համապատասխան տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ։
Վեցերորդը` կառավարությունը որոշում է ընդունել, որով վերացրել է պոլիկլինիկաներից քաղաքացիներին տրվող շուրջ 20 տեսակի տեղեկանքների հավաքագրումը, որոնց անհրաժեշտությունը չկա, և միջազգային փորձը նույնպես ցույց է տալիս, որ նմանատիպ ծառայություններն այսօր աշխարհում տրամադրվում են առանց նմանատիպ տեղեկանքների հավաքագրման։ Արդյունքում շուրջ 300 հազար քաղաքացիներ նման տեղեկանքներ ստանալու անհրաժեշտությունից կազատվեն։ Ընդ որում, հիշում եք, որ մեր մոնիտորինգը ցույց էր տալիս, որ իրականում այդ տեղեկանքները տրամադրելիս որևիցե ծառայություն չէր մատուցվում, այլ ուղղակի առկա էին կոռուպցիոն երևույթներ։ Անհրաժեշտ է, որպեսզի այս միջոցառումն ամբողջությամբ իրականացվի, որպեսզի մարզպետները, ինչպես նաև Երևանի քաղաքապետը, միջոցառումներ ձեռնարկեն իրենց ենթակայության տակ գտնվող հաստատություններում վերոհիշյալ տեղեկանքների պահանջը բացառելու ուղղությամբ։ Դեռևս իներցիայով շարունակվում է տեղեկանքների հավաքագրումը։ Անհրաժեշտ է, մի կողմից, իրազեկել մեր քաղաքացիներին, մյուս կողմից` համապատասխան հաստատություններին, որ այլևս նման տեղեկանքներ պահանջել չի կարելի։
Մոնիտորինգի են ենթարկվել նաև մի շարք լիցենզավորման գործակալությունների կողմից մատուցվող ծառայությունները։ Արդյունքում արձանագրում ենք, որ կրթության և գիտության, ֆինանսների, էկոնոմիկայի, տրանսպորտի և կապի, արտակարգ իրավիճակների, գյուղատնտեսության նախարարությունների լիցենզավորման գործակալություններում կոռուպցիոն դրսևորումները բացակայում են, ինչը չափազանց ուրախալի երևույթ է։ Դեռևս առկա էին խնդիրներ առողջապահության և քաղաքաշինության նախարարություններում։ Նախարարները ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ, մասնավորապես, քաղաքաշինության նախարարը աշխատանքից հեռացրել է համապատասխան մարդկանց, և այս պահի դրությամբ այնտեղ ևս իրավիճակը բարվոք է։
Խնդիրներ են արձանագրվել նաև էկոնոմիկայի նախարարության շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչությունում և արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային տեսչությունում։ Անհրաժեշտ է, որպեսզի էկոնոմիկայի նախարարը և արտակարգ իրավիճակների նախարարն իրենց անձնական հսկողության տակ վերցնեն այս երկու գործառույթները, որպեսզի այս ոլորտներում նույնպես բացառենք կոռուպցիոն երևույթները։
Ցանկանում եմ ձեզ տեղյակ պահել, որ ես ներկայացրի 8 ուղղություներով իրականացված մոնիտորինգի արդյունքները։ Ընդհանուր առմամբ մենք 18 տեսչական ստուգող մարմիններ ունենք, և ես պարբերաբար ձեզ և մեր հանրությանը ներկայացնելու եմ այն արդյունքները, որոնք այս պահին առկա են։ Ակնհայտ է, որ մեր կողմից ձեռնարկված միջոցառումները դրական արդյունքներ են տալիս։ Համոզված եմ, որ 2-3 ամսվա ընթացքում այդ արդյունքները շոշափելի կլինեն, որովհետև ամեն ամիս տասնյակ հազարավոր քաղաքացիներ օգտվում են այս ծառայություններից և որակական փոփոխություններ տեսնում նախորդ տարիների համեմատ։ Խստապահանջ լինելով մենք նույն արդյունքներին կհասնենք նաև այլ ծառայությունների ոլորտում։


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ