Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 4 հուլիսի 2011

ՄԱԿ Զբոսաշրջության Համաշխարհային Կազմակերպությունը կօժանդակի տուրիզմի զարգացմանը Հայաստանում




Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆային:
Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ վարչապետը կարևորել է ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղարի այցը, քանզի այն կարող է նոր թափ հաղորդել Հայաստանում տուրիզմի զարգացմանը: Կառավարության ղեկավարի խոսքով ոլորտի զարգացումը գործադիրի առաջնահերթություններից է, և այս ասպարեզում հաջողության հասնելու համար կարևոր է ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության փորձի ու գիտելիքների կիրառումը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Թալեբ Ռիֆային բարձր է գնահատել վերջին տարիների ընթացքում զբոսաշրջության ոլորտի զարգացման համար Հայաստանի Հանրապետության կառավարության ներդրած ջանքերը և նշել, որ դրանք հնարավորություն են տալիս զարգացնելու և օգտագործելու Հայաստանի զբոսաշրջային հսկայական ներուժը:
ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ կառավարության կողմից տուրիզմը առաջնահերթություն հռչակելը ճիշտ որոշում է, և նշել, որ կազմակերպութունը ցանկանում է օժանդակել Հայաստանին զբոսաշրջության ոլորտի զարգացման ջանքերին: Այդ առումով, ըստ Թալեբ Ռիֆայի, 2010թ. արդյունքները տպավորիչ են:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՀՀ զբոսաշրջային գրավչությունը բարձրացնելուն ուղղված ջանքերին, համատեղ կրթական և ուսումնական ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև Հայաստանի զբոսաշրջային բրեդնի ձևավորմանն ու զարգացմանը:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ