Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 4 հուլիսի 2011

Աշխատատեղերի ստեղծումը՝ առաջնահերթություն. Վարչապետն այցելել է Գեղարքունիքի մարզ




Նախօրեին վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Գեղարքունիքի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղավ Լճաշեն համայնքում, ծանոթացավ Սևանը Գավառի հետ կապող ճանապարհի վերականգնողական աշխատանքների ընթացքին: Նշենք, որ վերականգնվող հատվածի երկարությունը շուրջ 2.5 կիլոմետր է, աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա օգոստոսին:
Այնուհետև վարչապետն այցելեց Սևան քաղաքի պոլիկլինիկա, որտեղ նույնպես ընթանում են վերականգնողական աշխատանքներ: Սևանի պոլիկլինիկայի շենքը կառուցվել է 1949թ.: Շենքի վերանորոգման ծրագիրն իրականացվում է երկու փուլով: Առաջին փուլում կատարվել է շենքի հիմնանորոգում, կառույցի վերակառուցում՝ վերահատակագծումով, կատարված աշխատանքների արժեքը կազմել է շուրջ 108.3 միլիոն դրամ: Երկրորդ փուլում նախատեսվում է իրականացնել պոլիկլինիկայի շենքի հարդարում, հատակների, սանհանգույցների և ներքին ինժեներական ցանցերի վերակառուցում, հակահրդեհային ազդանշանային համակարգի տեղադրում, շենքի ճակատային մասերի սվաղում և ներկում: Այդ աշխատանքների համար նախատեսված է շուրջ 80.8 միլիոն դրամ:
Վարչապետն այցելեց նաև Սևան քաղաքի ավագ դպրոց, որը վերականգնման կարիք ունի: Գործադիրի ղեկավարը հանձնարարեց այս տարվա ընթացքում իրականացնել անհրաժեշտ նախահաշվարկային աշխատանքները:
Տիգրան Սարգսյանը եղավ Սևան քաղաքի Հայաստանի Հանրապետական Կուսակցության գրասենյակում, հանդիպեց ՀՀԿ ակտիվի հետ, այնուհետև վարչապետը անդամատոմսեր հանձնեց շուրջ 300 նորընծա կուսակցականներին:
Ելույթ ունենալով ներկաների առջև, Տիգրան Սարգսյանը նշեց, որ ՀՀԿ-ն, լինելով կառավարող կուսակցություն, կրում է երկրի սոցիալ տնտեսական հիմնախնդիրները լուծելու պարտավորությունը. «Մեր առաջ ծառացած են լրջագույն չլուծված հիմնախնդիրներ, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը մեզ լուրջ հարված հասցրեց, առաջացան նոր բարդություններ, սակայն Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը պատվով կրում է իր բեռը»: Հանդիպման ավարտին, վարչապետը պատասխանեց սևանցիներին հուզող հարցերին, նշելով, որ կառավարության համար առաջնայնություն է նոր աշխատատեղերի ստեղծումը:
Վարչապետը նշեց, որ այս հարցը լուրջ է հատկապես Գեղարքունիքի մարզում և հավաստիացրեց, որ սևանցիների խնդիրների լուծումը լինելու է կառավարության ուշադրության կենտրոնում:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ