Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 10 նոյեմբերի 2003

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրեն Հորսթ Քյոլլերի գլխավորած պատվիրակությանը: Ներկայացնելով իր այցի հիմնական նպատակը, պրն Քյոլլերը նշել է, որ Հայաստանը Արժույթի միջազգային հիմնադրամի լիիրավ անդամ է և ինչպես ցանկացած անդամ երկիր, պետք է հիմնադրամում պատշաճ ներկայացված ու պաշտպանված լինի, որի համար էլ ժամանել է մեր երկիր՝ աշխատանքային ծրագրում ունենալով բազմաթիվ հանդիպումներ. «Արժույթի միջազգային հիմնադրամը տեսնում և ընդունում է, որ Հայաստանում արձանագրվել է առաջընթաց: Ցանկանում եմ Ձեզ և Ձեր տնտեսական թիմին շնորհավորել այդ առիթով ու հետագա հաջողություններ մաղթել: Կարծում եմ, ԱՄՀ խորհուրդը ևս այս փաստը կողջունի և Հայաստանի հետ հիմնադրամի հաջորդ ծրագրի իրագործման հարցը քննարկելու ժամանակ իր գնահատականը կտա», - ասել է ԱՄՀ գործադիր տնօրենը ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ: Նա միաժամանակ նշել է, որ տպավորված լինելով վերջին տարիներին մեր երկրի տնտեսական աճով, համարում է, որ չպետք է բավարարվել առկա զարգացման մակարդակով, քանի երկրում դեռևս մեծ թիվ են կազմում ընչազուրկները: Պարոն Քյոլլերը ԱՄՀ-ի կողմից պատրաստակամություն և ցանկություն է հայտնել Հայաստանի հետ շարունակել համագործակցությունը՝ նպատակ ունենալով պահպանել և ամրապնդել աճի միտումը: Հյուրի խնդրանքով, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ընդհանուր գծերով ներկայացրել է կառավարության կողմից հաստատված Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը, միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, ինչպես նաև տնտեսական բարեփոխումների ընթացքը, առկա խնդիրներն ու վերջերս գործադրի հավանությանն արժանացած Կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությունը: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը հաստատակամ է այդ ծրագրերի իրագործման հարցում և հետևողական է լինելու նախատեսված նպատակներին հասցնելու համար: Նա նշել է, որ ծրագրերի մշակմանը ապահովվել է լայն մասնակցային գործընթաց, ինչը բարձրացրել է դրանց իրատեսականության աստիճանը և իրականացման ընթացքն էլ լինելու է բաց ու հրապարակային՝ հասարակական մշտական վերահսկողության ներքո: Անդրանիկ Մարգարյանը, հանդիպման ժամանակ, նշել է նաև, որ կառավարությունը տնտեսական որոշակի առաջընթաց արձանագրել է դժվարին պայմաններում՝ տարածաշրջանում դեռևս առկա լարվածության, հարևան Թուրքիայի կողմից շրջափակման պարագայում, հակառակ դեպքում՝ ցուցանիշներն ու զարգացման տեմպերն ավելին կարող էին լինել: Այս խնդրի կապակցությամբ, ԱՄՀ գործադիր տնօրենը ևս իր մտահոգությունն է հայտնել, նշելով, որ անհերքելի է, այն, որ շրջափակումը արհեստական և անբնական երևույթ է, ու նման երևույթները չեն խրախուսվում հիմնադրամի կողմից: Պարոն Քյոլլերն ասել է, թե վերադառնալով Վաշինգտոն, հիմնադրամի գործառույթների շրջանակում այս հարցով ևս կզբաղվի՝ բանակցելով իրենց ևս մեկ լիիրավ անդամի՝ Թուրքիայի հետ, վերջինիս ներկայացնելով ԱՄՀ մոտեցումները նման երևույթներին: ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի և ԱՄՀ գործադիր տնօրեն Հորսթ Քյոլլերի հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև գործարար մթնոլորտի բարելավման, հարկային և մաքսային համակարգերի աշխատանքի արդյունավետության բարձրացման, այդ ոլորտների բարեփոխման, փոքր ու միջին ձեռնարկատիրության բնագավառում իրականացված և իրականացվելիք ծրագրերին:
Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ