Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 22 հունիսի 2011

Վարչապետ Սարգսյանը դիպլոմներ է հանձնել ՀՊՄՀ-ի շրջանավարտներին





Հայաստանի վարչապետ, Խաչատուր Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է ՀՊՄՀ` մասնակցելու բուհի ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը:
Կառավարության ղեկավարը գերազանցության դիպլոմներ է հանձնել Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի 97 շրջանավարտներից 13 լավագույններին:
Շնորհավորելով ներկաներին` Տիգրան Սարգսյանը նշել է, որ շրջանավարտների կյանքում բացվում է նոր, պատասխանատու էջ, քանի որ ստացած գիտելիքները նրանք պետք է կիրառեն կյանքում: Վարչապետի խոսքով, պետությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահելու բուհի շրջանավարտների գործունեությունը, քանի որ կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների արդյունքները էապես պայմանավորված են լինելու նրանց աշխատանքով: «Գաղտնիք չէ, որ համալսարանների միջև կա մրցակցություն և այդ մրցակցության համար չափանիշ է, թե շրջանավարտներն ապագայում մեր հասարակական կյանքում ինչ տեղ են զբաղեցնում և ինչպիսին է նրանց դերակատարումը. ունեն արդյոք հեղինակություն, վայելում են նրանք հասարակության վստահությունը և այդ պարագայում մեր հույսերը կապում ենք առաջին հերթին այն շրջանավարտների հետ, ովքեր գերազանցությամբ են ավարտում համալսարանը: Դա խիստ խրախուսելի և ողջունելի է, երբ դուք կարողանում եք ուսման նկատմամբ դրսևորել այնպիսի հատկանիշներ, որոնք հնարավորություն են տալիս ձեզ ավարտել բուհը կարմիր դիպլոմով»,-նշել է վարչապետը:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ