Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 6 նոյեմբերի 2003

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նիստի օրակարգը բավականին ծանրաբեռնված է եղել և պարունակել է շուրջ ութ տասնյակ հարց: Մինչ օրակարգի հարցերին անցնելը, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանձնարարությամբ, կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը և առողջապահության փոխնախարարը կառավարությանը զեկուցել են խմելու ջրի աղտոտման հետևանքով մայրաքաղաքի երկու համայնքներում առաջացած իրավիճակի հաղթահարմանն ուղղված համատեղ միջոցառումների ընթացքը, նշելով, որ օրվա առաջին կեսին, հանրապետության սանէպիդկայանի գլխավորությամբ, այդ թեմայով անցկացվել է կլոր սեղան՝ «Հայջրմուղկոյուղի» և «Երևանի ջրմուղկոյուղի» ընկերությունների պատասխանատու ղեկավարների ու հանրապետության ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ, որտեղ մանրամասն ներկայացվել է առկա վիճակը և տեղակատվություն է տրամադրվել ձեռնարկված ու ձեռնարկվող միջոցառումների մասին: Օրակարգի հարցերից գործադիրը հավանություն է տվել «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի 2003-2007 թթ. ընթացիկ գործունեության բարելավման միջոցառումների ծրագրին և 2003-2007 թթ. ֆինանսական հոսքերի կանխատեսումներին: Կառավարության հավանությանն է արժանացել նաև Երևանի «Ջրմուղ-կոյուղի», «Հայջրմուղկոյուղի» և ոռոգման համակարգի ՓԲԸ-ների 2003-2007 թթ. ֆինանսական առողջացման և ընթացիկ գործունեության բարելավման միջոցառումների ծրագիրը, ինչպես նաև նույն ժամանակահատվածում ֆինանսական հոսքերի կանխատեսումները: Հավանության են արժանացել նաև ՀՀ էներգետիկայի ոլորտի պետական բաժնեմասով ընկերությունների 2003-2007 թթ. ֆինանսական առողջացման ծրագիրն ու ֆինանսական հոսքերի կանխատեսումները: ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգում ֆինանսական կայունություն ապահովելու, ընկերությունների փոխհարաբերությունները առևտրային սկզբունքների հիման վրա փոխադրելու, կառավարումը բարելավելու և անհրաժեշտ ֆինանսական հոսքերի ապահովման նպատակով, կառավարությունը հավանություն է տվել «Հայկական ատոմային էլեկտրակայան», «Երևանի ջերմային էլեկտրակայան», «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր», «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ներին հարկային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքի նախագծին և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքի նախագծին ևս: Կառավարության որոշումների հիշյալ նախագծերը ներկայացնող ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ, հանրային ծառայությունների ինտեգրացված ֆինանսական առողջացման ծրագրի նախապատրաստող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Մերուժան Միքայելյանը նշել է, որ առաջին անգամ մանրամասն ուսումնասիրվել և մշակվել է միասնական ֆինանսական առողջացման ծրագիր, որի բաղադրիչները միմյանց հետ սերտորեն փոխկապակցված են և հնարավորություն են տալիս ինտեգրված բոլոր խնդիրները միասնական դիտարկելու ու լուծումներ գտնելու: Գործադիրը, մեկ այլ որոշմամբ, հաստատել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ դրա իրականացման միջոցառումների ծրագրի հետ միասին: Հանձնարարվել է նախարարներին, կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարներին՝ մեկշաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման ապահովման միջոցառումների ծրագրի վերաբերյալ: Հարցի ներկայացման ժամանակ նշվել է, որ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը բովանդակության մեջ ներառում է կառուպցիայի սահմանումը, պատճառները, դրա դեմ պայքարի հիմնական միջոցներն ու ուղղությունները, ինչպես նաև տնտեսական ոլորտի հիմնախնդիրները (պետական ֆինանսներ, գույք և մասնավորեցման հիմնախնդիրներ): Առանձին անդրադարձ է արված քաղաքական կոռուպցիային, պետական կառավարմանը, իրավապահ մարմիններին, դատական համակարգին: Ծրագրում կոռուպցիայի դեմ պայքարի նկատմամբ ցուցաբերվել է համակարգային մոտեցում՝ առանձնացնելով կոռուպցիայի դեմ պայքարի մի շարք գերակա ուղղություններ: Հատուկ ուշադրության է արժանացել կոռուպցիայի դեմ պայքարում հասարակության լայն մասնակցության խնդիրը՝ կարևորելով այդ գործընթացի նկատմամբ հասարակության բոլոր շերտերի պետական և ոչ պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, քաղաքական բոլոր ուժերի մոնիտորինգի դերը, այն բանի գիտակցումով, որ կոռուպցիայի դեմ պայքարը համընդհանուր խնդիր է՝ ծառացած ոչ միայն իշխանությունների, այլև ողջ հասարակության առջև: Հայաստանի համար որպես հատուկ կարևորության խնդիրներ առանձնացվել են բնակչության մեծ մասի մոտ քաղաքական մշակույթի ձևավորման, անկախ դատական համակարգի կատարելագործման, հանրապետությունում օրենքի առջև բոլորի հավասարության և պատժի անխուսափելիության սկզբունքի կիրառման խնդիրները: Հակակոռուպցիոն ռազմավարության նպատակը կոռուպցիայի հաղթահարումն է, այն ծնող և դրա տարածմանը խթանող պատճառների ու պայմանների վերացումը, հանրապետությունում բարոյահոգեբական առողջ մթնոլորտի ձևավորումը, որն էլ իր հերթին կնպաստի ժողովրդավարական ինստիտուտների, քաղաքացիական հասարակության և իրավական պետության հիմնավոր հաստատմանը, ազատ տնտեսական մրցակցությանը, տնտեսության զարգացմանն ու աղքատության նվազեցմանը: ՀՀ կառավարությունը լիահույս է, որ ռազմավարությունը կդառնա լայն քննարկման առարկա և կարվի հնարավոր առավելագույնը՝ ապահովելու հասարակության բոլոր շերտերի անմիջական մասնակցությունը դրա իրականացման աշխատանքներին, ինչպես նաև այդ աշխատանքների իրականացման նկատմամբ վերահսկողությունը: ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի ներկայացման ժամանակ կառավարության անդամներին տրամադրվել է նաև անցած 3-4 տարիներին ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված հակակոռուպցիոն պայքարին նպաստող օրենքների վերաբերյալ տեղեկանք, որն այնուհետ տրամադրվել է նաև ԶԼՄ ներկայացուցիչներին: Նշված օրենքները կառավարության նախաձեռնություններն են, որոնք այդ տարիների ընթացքում ներկայացվել են խորհրդարան և ընդունվել: Այսօրվա նիստում կառավարությունը հավանություն է տվել Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2004 թ. տարեկան ծրագրին և այն ներառել ՀՀ պետական բյուջեի նախագծի կազմում: Ծրագրի ընդունումը, ըստ հարցը զեկուցող ՀՀ բնապահպանության նախարարի, նպատակ ունի ապահովելու Սևանա լճի և դրա ջրահավաք ավազանի էկոհամակարգերի պահպանության, լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման և Սևանա լճի ջրահավաք ավազանի կենսաբազմազանության բնականոն ներադաշնակ զարգացմանն ու բնական պաշարների կայուն օգտագործմանն ուղղված 2004 թ. նախատեսված ծրագրերի և միջոցառումների պարտադիր կատարումը: Ղեկավարվելով ՀՀ «Ընդերքի մասին» օրենսգրքի համապատասխան հոդվածով, գործադիրը հաստատել է օգտակար հանածոների հանքավայրերի (բացառությամբ ստորերկրյա քաղցրահամ և հանքային ջրերի) շահագործման համար լեռնահատկացման կարգը, լեռնահատկացման ակտի ձևը, ինչպես նաև այդ ակտերի հաշվառման գրանցամատյանի ձևը: Նիստում կառավարությունը հաստատել է ՀՀ նախագահի, ԱԺ-ի, կառավարության աշխատակազմերի, ինչպես նաև ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի և ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից 2003 թ. ընթացքում կանխիկ ձևով կատարվող ծախսերի տարեկան չափաքանակները, որը բխում է «ՀՀ պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» որոշումից: Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել կառավարության 1997 թ. օգոստոսի 18-ի N341 որոշման մեջ, որը վերաբերում է վարժական հավաքների և զինծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի փոխհատուցմանը: Առաջարկված փոփոխությունների նպատակը, փոխհատուցման գործընթացն առավել կարգավորելն ու արդյունավետ դարձնելն է ըստ մշակված նոր կարգի: Մեկ այլ որոշմամբ, ՀՀ 2003 թ. պետբյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 7 մլն դրամ է հատկացվել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝ Ախալքալակի շրջանի Աբուլ գյուղի միջնակարգ դպրոցի վերանորոգման նպատակով: Կառավարության այսօրվա որոշմամբ «Ամասիայի հիվանդանոց» ՓԲԸ-ն և «Ամասիայի պոլիկլինիկա» ՓԲԸ-ն վերակազմակերպվել են՝ միաձուլման ձևով ստեղծելով «Ամասիայի առողջության կենտրոն» ՓԲԸ: Առանձին որոշումներով Արարատի մարզի մի շարք գյուղական համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականության հողամասերն անհատույց սեփականության իրավունքով փոխանցվել են այդ համայնքներին: Կառավարությունը հաստատել է «Ոռոգման համակարգերի զարգացում» ծրագրի շրջանակներում անցկացված «Արմավիրի մայր ջրանցքի վերակառուցման և Մայիսյանի պոմպակայանի հեռացնող ջրանցքի վերանորոգման մրցույթի արդյունքները, ինչպես նաև առանձին որոշմամբ սահմանել է ՀՀ ջրօգտագործողների ընկերություններին և ջրօգտագործողների ընկերությունների միություններին ոռոգման ջրի մատակարարման օրինակելի պայմանագրի ձևը, ըստ ներկայացված հավելվածի: Գործադիրը մեկ այլ որոշմամբ, «Ոռոգում-ջրառ» ՓԲԸ-ի գույքի կազմից, ՀՀ օրնեսդրությամբ սահմանված կարգով, առանձնացրել է ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 64904.32 հազար դրամ հաշվեկշռային արժեքով գույքը՝ այն հանձնելով «ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը: Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Փոփոխությամբ հնարավորություն կտրվի շուտ փչացող ապրանքներն առանց աճուրդ կազմակերպելու հետ կապված ձգձգումների, դրանց նկատմամբ օրենքով բավարար իրավունքներ ունեցող անձի համաձայնության դեպքում, արագ իրացնել, որը կնպաստի օրենքով սահմանված վճարների գանձման արագացմանը, նաև կնվազեցնի ապրանքների փչացման հետևանքով գործարարների վնաս կրելու ռիսկը: Գործադիրը հավանություն է տվել նաև «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը կնպաստի հիշյալ հանձնաժողովի առավել արդյունավետ գործունեության իրականացմանը:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ