Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 17 հունիսի 2011

Վարչապետ Սարգսյանը ներկա է գտնվել Հանքավանում հյուրանոցային համալիրի բացմանը




Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ներկա է գտնվել է Հանքավանի “Անի Ռեզորթ” հյուրանոցային համալիրի բացմանը: Վարչապետը շրջել է հանգստյան տան տարածքով ծանոթացել պայմաններին ու առաջարկվող ծառայություններին:
Կառավարության անունից շնորհավորելով ներկաներին համալիրի բացման առթիվ` վարչապետ Սարգսյանը կարևորել է ամերիկահայ գործարար Սեդրակ Աճեմյանի ներդրումը Հայաստանում և հույս հայտնել, որ այն օրինակելի կլինի սփյուռքահայ մյուս գործարարների համար: Կառավարության ղեկավարը նշել է, որ ներդրումը կատարվել է ոչ թե Երևանում, այլ մարզում, ինչը խթանելու է տարածքային համաչափ զարգացումը:
Հանգստյան տունը վերակառուցվել է նախկին Էրեբունի հանգստավայրի հիմքի վրա: “Անի Ռեզորթ” հյուրանոցային համալիրի շինարարության ընթացքում կատարված ներդրումների ծավալը կազմել է ավելի քան 7 մլն. ԱՄՆ դոլարին համարժեք գումար:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ