Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 8 հունիսի 2011

Վիեննայում մեկնարկել է Համաշխարհային տնտեսական համաժողովը` նվիրված Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանին





Վիեննայի «Հոֆբուրգ» կոնգրես-կենտրոնում այսօր մեկնարկել է Համաշխարհային տնտեսական համաժողովը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը: Համաժողովը նվիրված է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանին: Համաշխարհային տնտեսական ճգնաժամի, «արաբական գարնան», Ճապոնիայում տեղի ունեցած աղետից հետո խնդիր է առաջացել վերանայելու տնտեսական զարգացման և բարեփոխումների հետագա ուղղվածությունը, տարվող քաղաքականությունն ատոմային և վերականգնվող էներգետիկայի, սոցիալական և նորարարական ծրագրերի բնագավառում:
Համագործակցության և տարածաշրջանային համատեղ ծրագրերի իրականացման արդյունավետության բարձրացման և նոր հնարավորությունների բացահայտման խնդիրներն է կոչված լուծելու Ավստրիայի մայրաքաղաքում մեկնարկած Համաշխարհային տնտեսական իններորդ երկօրյա ֆորումը:
«Գործարարնե'ր, ուղղվեք դեպի արևելք» պայմանական կարգախոսն են առաջարկում համաժողովի մասնակիցները` նկատի ունենալով այն իրավիճակը, որն առկա է Արևելյան Եվրոպայի, Կովկասյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում: Տիգրան Սարգսյանը որպես բանախոս հանդես կգա «Հայացք դեպի Ռուսաստան» խորագիրը կրող նիստում:
«Ընդարձակելով ինովացիայի սահմանները» խորագրով հավաքը մեկտեղել է տարբեր պետությունների և կառավարությունների ղեկավարների, քաղաքացիական հասարակության և գործարարների ավելի քան 500 ներկայացուցիչներ ողջ աշխարհից:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ