Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 4 նոյեմբերի 2003

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է ՌԴ անվտանգության խորհրդի քաղտուղար Վլադիմիր Ռուշայլոյին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ընդգծելով հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված երկու պետությունների միջև տարեցտարի ընդլայնվող և ամրապնդվող համագործակցությունը՝ ՀՀ վարչապետը և ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարը նշել են, որ դրան մեծապես նպաստում է նաև ձևավորված անհրաժեշտ նորմատիվա-իրավական դաշտը: Այն, ըստ զրուցակիցների, հնարավորություն է տալիս զարգացնել փոխգործակցությունը ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական, ռազմա-տեխնիկական և մի շարք այլ ոլորտներում: Երկկողմ հարաբերություններից բացի, բավականին ակտիվ և արդյունավետ է գնահատվել նաև Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը ԱՊՀ-ի, Հավաքական անվտանգության պայմանագրի, «Կովկասյան քառյակի» շրջանակներում, ինչպես նաև միջազգային տարբեր ատյաններում: Նշելով, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև այս տարի ապրանքաշրջանառության ծավալները որոշակիորեն աճել են, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ու ՌԴ անվտանգության խորհրդի քաղտուղար Վլադիմիր Ռուշայլոն կարևորել են Տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, որը մինչ օրս 5 նիստ է անցկացրել, չհաշված հանձնաժողովի համանախագահների բազմաթիվ աշխատանքային հանդիպումները: Վլ. Ռուշայլոն հույս է հայտնել, որ հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Իլյա Կլեբանովի այլ աշխատանքի անցնելուց հետո, հանձնաժողովի նոր նախագահի նշանակումը շատ չի ուշանա և միջկառավարական հանձնաժողովը նույնպիսի ջանադրությամբ կշարունակի աշխատանքը, քանի որ տնտեսական բնագավառում բազմաթիվ անելիքներ կան: Պրն Ռուշայլոն ՀՀ վարչապետին տեղեկացրել է, որ իր այցի ընթացքում նախատեսում է հայ գործընկերոջ հետ ստորագրել 2004 թ. համատեղ գործունեության աշխատանքային պլանը: Հանդիպման ավարտին փաստելով, որ բազմաթիվ կարևորագույն հիմնախնդիրների շուրջ Հայաստանի և Ռուսաստանի դիրքորոշումները մոտ են միմյանց կամ համընկնում են, զրուցակիցները նշել են, որ համատեղ ուժերով և տարածաշրջանի մյուս երկրների հետ համագործակցելով միայն հնարավոր կլինի հասնել այդ հիմնախնդիրների լուծմանն ու կայունության հաստատմանը: ՀՀ վարչապետն ու ՌԴ անվտանգության խորհրդի քաղտուղարը հանդիպման ընթացքում անդրադարձել են քաղաքական ու տնտեսական մի շարք այլ հարցերի ևս:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ