Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 2 հունիսի 2011

Քաղաքացիները կազատվեն ավելորդ քաշքշուկից




Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստից առաջ վարչապետը ծննդյան 55-րդ տարեդարձի առթիվ շնորհավորել և արդյունավետ աշխատանք է մաղթել ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանին։
Այնուհետև կառավարության նախորդ նիստերում արծարծված, ինչպես նաև հանրության որոշակի հետաքրքրությունը հարուցած հարցերի վերաբերյալ հաշվետվությամբ հանդես են եկել և վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցերին պատասխանել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, ՀՀ արդարադատության նախարարները (նշված նյութերը կայքում տեղադրվել են առանձին)։

Օրակարգի հաստատումից հետո կառավարությունը ձեռնամուխ է եղել օրակարգային հարցերի քննարկմանը։
Արտահիվանդանոցային բուժօգնություն ցուցաբերող բուժհաստատությունների (պոլիկլինիկաների) կողմից տրվող տեղեկանքների տրամադրումը կանոնակարգելու նպատակով գործադիրը ՀՀ պետական կառավարման մարմիններին պարտավորեցրել է վերանայել և անհրաժեշտության դեպքում կատարել կամ նախապատրաստել իրավական ակտերի համապատասխան փոփոխություններ` բացառելու համար սոցիալական, կրթական, առողջապահական հաստատությունների դիմորդներին և աշխատողներին կամ աշխատանքի ընդունվելու համար դիմած քաղաքացիներին օրենսդրությամբ չպահանջվող տեղեկանքների տրամադրման հնարավորությունը։ Հանձնարարվել է ձեռնպահ մնալ դիմորդներից և աշխատողներից կամ աշխատանքի ընդունվելու համար դիմած քաղաքացիներից օրենսդրությամբ չնախատեսված և չպահանջվող տեղեկանքներ պահանջելուց և տրամադրելուց։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը ողջունելի է համարել ՀՀ առողջապահության նախարարության այս նախաձեռնությունը և համակողմանի աջակցություն երաշխավորել դրան, որպեսզի առողջապահական հիմնարկները նման վճարովի ծառայություններ չմատուցեն։ «Դրանց մատուցման կարիքն ուղղակի չկա, որովհետև դրանք ավարտվում են դրամաշորթությամբ, - շեշտել է Տիգրան Սարգսյանը։ - Եվ այդ արհեստական պահանջները մենք վերացնում ենք` չհակասելով օրենքին։ Այս փաստաթուղթն ունի քաղաքական բովանդակություն. մենք մեր քաղաքացիների կյանքը հեշտացնում ենք, նրանցից այլևս չեն պահանջելու տարբեր տեղեկանքներ։ Լողավազան այցելելու համար պոլիկլինիկայից տեղեկանք այլևս չի պահանջվելու, որովհետև աշխարհում այդպիսի բան չկա։ Մնացել է խորհրդային հին ավանդույթը, որն ավարտվում է կաշառակերությամբ։ Գնում ես, փողը տալիս ես` տեղեկանքը տալիս են առանց ստուգելու։ Մենք ինչո՞ւ պետք է այս գործառույթը շարունակենք։ Դրանցից 23-ը պարզապես վերացվում է։ Այսպիսով, հազարավոր մեր քաղաքացիներ կազատվեն անիմաստ պահանջներից։ Եվ այդ տեսակետից առողջապահության նախարարության գործելաոճը պետք է ստանա մեր բոլորի աջակցությունը։ Նախարարությունն էլ պետք է խստապահանջ ձևով վերահսկի, որպեսզի այսուհետև մեր պրակտիկայում այդպիսի դեպքեր չպատահեն։ Մենք այդ թեմայով զրուցել ենք նաև Երևանի քաղաքապետի հետ, որպեսզի քաղաքապետարանի, ինչպես նաև մնացած տարածքային կառավարման մարմինների ենթակայության տակ գտնվող բուժհաստատությունները հրաժարվեն այդ պրակտիկայից»։


Նվազագույնի կհասցվեն քաղաքացի-պետական ծառայող շփումները

Գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք պայմանավորված են ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև գործառութային կրկնողությունը բացառելու անհրաժեշտությամբ։ Բացի այդ, ստեղծվել է փաստաթղթերի ընդունման և սպասարկման բաժին, ինչը թելադրված է «մեկ պատուհան» սկզբունքով և իր հերթին կնպաստի քաղաքացի-պետական ծառայող շփումների, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ էլեկտրոնային համակարգի ներդրումը ներքին դիմադրություն է առաջացնում, որովհետև ոմանք նախկինում այդ միջոցով փող էին աշխատում, իսկ հիմա շատ չինովնիկներ զրկվել են եկամտից և առաջիկայում ևս ձգտելու են վերականգնել իրենց շահույթը։ «Պարբերական մոնիտորինգի միջոցով մենք պետք է բացառենք նման դեպքերը», - ընդգծել է վարչապետը։
Կառավարությունն իր նիստում որոշել է Արագածոտնի մարզի Ապարանի ջրամբարի չգործող պոմպակայանից դեպի Եղիպատրուշ գյուղ գնացող անավարտ ոռոգման ջրագծի 12 հազար 150 գծամետր խողովակաշարն ամրացնել «ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։ Դեռևս 1988-1991 թթ. պետական միջոցներով կառուցված խողովակաշարը կվերակառուցվի և ջուր կմատակարարի տարածաշրջանի որոշ համայնքների հողատարածքներին։
Կառավարությունն իր որոշմամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն», «Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն» և «Հրանտ Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ները միացման ձևով վերակազմակերպել է` միացնելով «Հայաստանի պետական ագրարային համալսարան» ՊՈԱԿ-ին։ Ակնկալվում է, որ դրա շնորհիվ կբարձրանա գիտական հետազոտությունների արդյունավետությունը, կխնայվեն պետական միջոցները, կբարելավվի բարձրագույն կրթությամբ կադրերի պատրաստման որակը։
ՀՀ կառավարությունը սահմանել է ՀՀ բնակավայրերի` բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված փողոցներում բեռնափոխադրումների իրականացման նպատակով ավտոմոբիլների երթևեկությունը թույլատրող ժամանակավոր թույլտվության կարգը և ձևը, որոնք կնպաստեն ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման պետական քաղաքականության իրականացմանը։ Հաջորդ որոշմամբ 2011 թվական են տեղափոխվել ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2009-2012թթ. միջոցառումների ծրագրի 49-րդ կետի երկու ենթակետով նախատեսված միջոցառումները, քանի որ ՀՀ ոստիկանության կողմից նախապատրաստվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որն Ազգային ժողովում կքննարկվի և կընդունվի ս.թ. երկրորդ կիսամյակում։
Քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվող քաղծառայողների վարձատրությունն ապահովելու նպատակով կառավարությունը 2011թ. առաջին կիսամյակում ՀՀ քաղծառայության խորհրդին հատկացրել է 32 մլն 87 հազար 700 դրամ։


Կկրճատվի հարկ վճարողին տրամադրվող փաստաթղթերի քանակը

ՀՀ կառավարությունն իր երեք որոշումներով 2002-ին, 2006-ին և 2009-ին ընդունած որոշումներում կատարել է փոփոխություններ, որոնց նպատակն է կանոնակարգել արտոնագրման ենթակա գործունեություն իրականացնելու դեպքում դրա համապատասխան վայրում ՀԴՄ-ի գրանցված լինելու վերաբերյալ հարկային մարմնի տված տեղեկանքի ներկայացման պահանջը։ Փոփոխությունները վերաբերում են կրթական ծրագրերի, բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և վաճառքի, դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման, բժշկական միջին մասնագիտական ու բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման արտոնագրման կարգերին։ Որոշումներով ակնկալվում է կրճատել հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացվող և հարկային մարմնի կողմից հարկ վճարողին տրամադրվող փաստաթղթերի քանակը։


Կվերացվեն օրենսդրության հակասությունները

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով ակնկալվում է վերացնել ՀՀ օրենսդրության մեջ առկա հակասությունները և վերը նշված օրենքի դրույթները համապատասխանեցնել ՀՀ աշխատանքային օրենսգրքի դրույթներին։
Կառավարությունն իր երեք որոշումներով հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված ներդրումային երեք ծրագրերին, որոնցից մեկը ներկայացնում է հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի հերթական հատվածի շինարարությունը, մյուս երկուսը` քաղաքային կայուն զարգացման ծրագրերը։
Գործադիրը քննության է առել «Ազգային ժողովի կանոնակարգ» և ՀՀ ևս վեց օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական նախաձեռնությունը, որով հանդես են եկել Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ։ Նախագծերի փաթեթի ընդունումը նրանք պայմանավորել են Ազգային ժողովի գործունեության կազմակերպման, ինչպես նաև խորհրդարանի բնականոն գործունեության ապահովման վերաբերյալ որոշումներ ընդունելու անհրաժեշտությամբ։ Կառավարության եզրակացության համաձայն ներկայացված փաթեթը լրամշակման կարիք ունի։
Վերը նշված օրինագծերը« պայմանագրերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։


Կզարգանան գերակա ծրագրերը

ՀՀ կառավարությունը հաստատել է`
- «Պետական աջակցություն Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կանոնադրական խնդիրների իրականացման» 2011թ. ծրագիրը և դրա նախահաշիվը, որոնց իրականացումը կնպաստի Հայաստանի տնտեսության գերակա ոլորտների զարգացմանը,
- ՀՀ պետական կառավարման ակադեմիայի 2011/2012 թթ. ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ մագիստրոսի ծրագրով 38 տեղ, որից առանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքի` 29 տեղ, տարկետման իրավունքով` 9 տեղ,
- պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների արտոնագրման կարգը և արտոնագրի ձևը, ուժը կորցրած ճանաչել կառավարության 2002 թ. համապատասխան որոշումը։


Այլ որոշումներ

Կառավարությունն իր նիստում որոշել է ֆինանսավորել 2011 թ. հունիսի 5-ին կայանալիք Կոտայքի մարզի Աղավնաձորի, հունիսի 12-ին կայանալիք Գեղարքունիքի մարզի Ակունքի, Գեղհովիտի, հունիսի 19-ին կայանալիք Գեղարքունիքի մարզի Աղբերքի, Կոտայքի մարզի Բջնիի, Սյունիքի մարզի Աղվանի, Ուժանիսի գյուղական համայնքների ղեկավարների, Նորավանի գյուղական համայնքի ավագանու անդամների, հունիսի 26-ին կայանալիք Գեղարքունիքի մարզի Ծովասարի, Շիրակի մարզի Մուսայելյանի, Հովիտի գյուղական համայնքների ղեկավարների, Փանիկի, Քարաբերդի գյուղական համայնքների ավագանու անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը։
Գործադիրը հաստատել է Գեղարքունիքի մարզի Գեղհովիտի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման, 28,6 հա հող փոխադրել այլ նշանակության հողերի կատեգորիա` հողմնաէլեկտրակայանների կառուցման համար։ Այլ կատեգորիա է փոխադրվել նաև Վայոց ձորի մարզի Գնիշիկի և Աղնջաձորի, Լոռու մարզի Գեղասարի, Սյունիքի մարզի Բռնակոթի և Խնածախի հողերի մի մասը` համապատասխանաբար բնակելի կառուցապատման և քարի արդյունահանման, հողմնաէլեկտրակայանների կառուցման, հանգստի կազմակերպման, փոքր հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության, պաշտպանական կարիքների նպատակով։
Կառավարությունը ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչից մինչև ուսումնառության ավարտը տարկետում է տվել մեկ անձի։
ՀՀ կառավարությունը հաստատել է «Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի ռեկտորի պաշտոնում Գուրգեն Խաչատրյանի ընտրության արդյունքը։
ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա հաջորդ ուրբաթ օրը` հունիսի 10-ին, ժամը 11։00-ին։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ