Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 1 հունիսի 2011

Վարչապետն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենին


Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամին։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջև համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես, «Երկրի գործընկերության ռազմավարությունը» (CPS) ծրագրի իրականացման ընթացքը: Անդրադարձ է եղել ՀՀ կառավարության կողմից ՀԲ-ի օժանդակությամբ 2010թ. սեպտեմբերին Դիլիջանում կազմակերպված համաժողովի ժամանակ արծարծված հարցերին, որոնք վերաբերում էին համաշխարհային հետճգնաժամային փոփոխված միջավայրում հանրային քաղաքականության միջոցով ներդրումների, արտահանման ու տնտեսական աճի խթանմանը, ինչպես նաև Հայաստանում աղքատության նվազեցմանը։
Իր հերթին Ասադ Ալամը նշել է, որ փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հետ Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում ծանոթացել է Համաշխարհային բանկի աջակցությամբ մարզում իրականացվող ծրագրերի ընթացքին: Մասնավորապես, նա տեղեկացրել է, որ այցելել է ՀԲ-ի «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակում Գորիսի վերակառուցված, բժշկական ժամանակակից սարքավորումներով ու գույքով հագեցված բժշկական կենտրոն, ծանոթացել է ոռոգման ենթակառուցվածքների բարելավման աշխատանքներին, եղել է Մեղրիի մաքսատանը: Նա խոսել է նաև Տաթև կատարած իր այցելության մասին, որի շրջանակում ծանոթացել է ՀԲ-ի աջակցությամբ վերակառուցված Հալիձորից «Սատանի կամուրջ» տանող ճանապարհի վիճակին:
Կողմերն անդրադարձել են համատեղ ծրագրերի արդյունավետության և այդ համատեքստում տեխնիկական օժանդակության հարցերին: Քննարկվել են պետական կառավարման համակարգի արդիականացման հնարավորությունները, մասնավորապես, ՀՀ նախարարությունների աշխատակազմերում ԾԻԳ-երի ինտեգրման գործընթացի և այդ նպատակով համապատասխան կարողությունների ձևավորման մանրամասները:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ