Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 1 հունիսի 2011

Վարչապետը այցելել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ





Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր երեխաների պաշտպանության օրվա առթիվ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ուղեկցությամբ այցելեց «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, որտեղ գտնվում են 17 անչափահաս դատապարտյալներ: Կառավարության ղեկավարը շրջել է քրեակատորաղական հիմնարկով, անչափահաս դատապարտյալների, նրանց ծնողների և հարազատների հետ մասնակցել ճաշկերույթի: Տիգրան Սարգսյանը ծանոթացել է այստեղ իրենց պատիժը կրող անչափահասների խնդիրներին: Վարչապետը հորդորել է լինել մեր երկրի օրինապահ քաղաքացիներ, և պատժի կրելուց հետո հանցանք չգործել:
Ավելի վաղ հիմնարկում կազմակերպվել էր «Իմ երազանքը», «Իմ ապագան» խորագրով շարադրության մրցույթ, որին մասնակցել էր 8 դատապարտյալ: Լավագույններին Տիգրան Սարգսյանն անձամբ հանձնեց պատվոգրեր և նվերներ` շախմատներ, ֆուտբոլի և բասկետբոլի գնդակներ, իսկ «Աբովյան» ՔԿՀ-ին նվիրել է համակարգիչ:
Պատասխանելով վարչապետի հարցերին` անչափահաս դատապարտյալները հավաստիացրել են, որ քրեակատարողական հիմնարկում ստեղծված են կենցաղային անհրաժեշտ պայմանները:
Քրեակատարողական հիմնարկում գործում է արհեստագործական ուսումնարան, որի ղեկավար Թեմիկ Խալաթյանն ՀՀ վարչապետին ներկայացրել է դատապարտյալների ձեռքի աշխատանքները, որոնք մասնակցել են միջազգային ցուցահանդեսների: Լրագրողների հետ զրույցում Տիգրան Սարգսյանը նշել է, որ կան պատիժը կրող երեխաներ, որոնք մեկուսացված են հասարակությունից. «Կարևոր է նրանց համար ստեղծել համապատասխան միջավայր, որպեսզի վերջիններս ապրեն լիաժեք` գիտակցելով կատարված մեղքը, նաև կրթվեն և դաստիարակվեն»: Կառավարության ղեկավարի համոզմամբ` ոլորտում առկա խնդիրների լուծման համար պահանջվում են բարեփոխումներ. «Քրեակատարողական հիմնարկի շինությունների ֆիզիկական մաշվածության աստիճանը բարձր է և այստեղ մեծածավալ ներդրումներ են պահանջվում»:
Վարչապետի խոսքով, քրեակատարողական հիմնարկում անչափահաս դատապարտյալների թվում կան տաղանդաշատ երեխաներ, որոնք հետագայում կարող են իրենց արժանի տեղը գտնել և լավագույն կերպով դրսևորվել հասարակությունում` արվեստի, գիտության սպորտի ոլորտներում:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ