Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 1 հունիսի 2011

Քննարկվել են հեռահաղորդակցության և կապի ոլորտի խնդիրները




Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) Կապի վարչակազմերի ղեկավարներին:
Ողջունելով հյուրերին ՀՀ կառավարությունում` վարչապետը նշել է. «Հաճելի է, որ մասնագիտական հարցերի քննարկման համար դուք հանդիպման վայր եք ընտրել հենց Երևանը, և մենք ուրախ ենք ընդունել ձեզ Հայաստանում: Հուսով եմ, որ ձեր քննարկումները, զրույցները հեռահաղորդակցության ոլորտի զարգացման վերաբերյալ օգտակար և արգասաբեր կլինեն»:
Վարչապետն անդրադարձել է կապի և հեռահաղորդակցության ոլորտի մի շարք խնդիրների, մասնավորապես, լայնաշերտ ինտերնետի ենթակառուցվածքների ձևավորման, փոստի կառավարման, ռոումինգի ոլորտում միասնական քաղաքականության իրականացման և այլ հարցերի:
Ծավալված մտքերի փոխանակության ընթացքում արծարծված հարցերի վերաբերյալ իրենց մոտեցումներն են ներկայացրել Ռուսաստանի Դաշնության կապի և զանգվածայաին հաղորդակցության նախարար Իգոր Շոգլևը, Բելառուսի Հանրապետության կապի և տեղեկատվայնացման նախարար Նիկոլայ Պանտելեյը, Ղազախստանի կապի և տեղեկատվության նախարար Ասկար Ժումագալիևը, ոլորտի այլ մասնագետներ:


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ