Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 3 նոյեմբերի 2003

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հրավիրել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) խորհրդի նիստ: Խորհուրդը, որի նախագահն է ՀՀ վարչապետը, ի գիտություն է ընդունել հիմնադրամի գործադիր գրասենյակի հաշվետվությունը՝ 2003 թ. երրորդ եռամսյակի գործունեության վերաբերյալ, որից հետո հաստատել է ՀՍՆՀ երկրորդ վարկային ծրագրի 2004 թ. բյուջեն: Օրակարգի առաջին հարցի՝ եռամսյակային հաշվետվության վերաբերյալ, Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը խորհրդի անդամներին զեկուցել է, որ այս տարվա երրորդ եռամսյակային խթանման աշխատանքներում ընդգրկված են եղել Արմավիրի մարզի 34 քաղաքային և 88 գյուղական համայնքներ: Մարզում աշխատանքները դեռևս ընթանում են: Հիմնադրամին Երևանի համայնքներից ներկայացվել է ծրագրերի իրականացման 13 առաջարկ, որոնք գործադիր կոմիտեն հաստատել է: Երրորդ եռամսյակում ծրագրեր իրականացնող գործակալությունների հետ կնքվել է 30 համաձայնագիր՝ 1 մլն 356 հազար 546 ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով: Շինարարական աշխատանքներն իրականացնելու համար համապատասխան որակավորում և փորձ ունեցող կապալառուների հետ կնքվել է 27 պայմանագիր՝ 1 մլն 136 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով: Եռամսյակի ընթացքում ավարտվել են 13 ծրագրի շինարարական աշխատանքները՝ 787 հաաար 901 ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով: Սեպտեմբերի 30-ի դրությամբ ՀՍՆՀ-2-ի ավարտված ծրագրերը 94-ն են, որոնց շահառուների թիվը շուրջ 257 հազար 525 մարդ է, իսկ մեկ շահառուին ընկնող միջին արժեքը կազմում է 23 ԱՄՆ դոլար: Շինարարական 95 պայմանագրի աշխատանքներն ընթացքի մեջ են: 2003 թ. երրորդ եռամսյակի պլանն ըստ վճարումների կատարված է 131 տոկոսով, իսկ շինարարական աշխատանքների գծով՝ 139 տոկոսով: Եռամսյակի ընթացքում կատարված շինաշխատանքների դիմաց վճարվել է 1 մլն 384 հազար 337 ԱՄՆ դոլար: Հաշվետու ժամանակաշրջանում համայնքների անունից կատարված դրամական ներդրումները կազմել են 188 հազար 216 ԱՄՆ դոլար, որից 115 հազար 330 ԱՄն դոլարը ներդրվել է համայնքների կողմից, մնացածը՝ արտասահմանյան հայ բարերարների («Վարդանանց ասպետներ» և Հայ ընդհանուր բարեգործական միության Շվեյցարիայի բաժանմունքի) նվիրատվությունն է: Շարունակվել է համագործակցությունը տեղական և արտասահմանյան կազմակերպությունների հետ: Համաֆինանսավորվող ծրագրերի թիվը 52-ն է՝ 4 մլն 291 հազար 610 ԱՄՆ դոլար ընդհանուր պայմանագրային գումարով: Համաֆինանսավորողների հաշվին կատարված աշխատանքների ընդհանուր գումարը կազմում է 1 մլն 571 հազար 486 ԱՄՆ դոլար: Եռամսյակի ընթացքում համաֆինանսավորողների անունից կատարված աշխատանքների դիմաց վճարվել է 191 հազար 4 29 ԱՄՆ դոլար: Երրորդ եռամսյակում սկսվել են տարբեր մարզերի դպրոցական ծրագրերի դպրոցների հաշվապահների համար կազմակերպված երեք եռամսյա սեմինար-դասընթացներ: Հիմնադրամի գործադիր տնօրենի հավաստմամբ, հաշվետու ժամանակաշրջանում ՀՍՆՀ-2 ծրագրի շրջանակներում շարունակվել է համագործակցությունը Հայաստանում և արտերկրում գործող մի շարք միջազգային կազմակերպությունների՝ մասնավորապես, «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական կազմակերպության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) և ամերիկյան «Վարդանանց ասպետներ» կազմակերպության հետ: Ըստ Աշոտ Կիրակոսյանի, շարունակվում է նաև «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական կազմակերպության հետ համագործակցության նոր ծրագիրը, որի էությունը հիմնադրամի ծրագրերի համայնքներին ներդրումներ կատարելու հարցում ֆինանսական աջակցությամբ սատարելն է: Ներկայումս համայնքների անունից 16 ծրագրի մասով կազմակերպությունը ներդրել է 90 հազար 444 ԱՄՆ դոլար: Հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ, ՀՍՆՀ գործադիր տնօրենի ներկայացմամբ, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի և «Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ իրականացվում է 18 ծրագիր: Եռամսյակային հաշվետվության այս և այլ մանրամասներ ներկայացնելուց հետո, պրն Կիրակոսյանն այնուհետև խորհրդի հաստատմանն է ներկայացրել ՀՍՆՀ-2 ծրագրի 2004 թ. բյուջեն, որը կազմում է 5 մլն 97 հազար ԱՄՆ դոլար: Այն ներառում է մի շարք ոլորտներ՝ տեղական իշխանությունների և համայնքների կառուցվածքային հզորացում, սոցիալական և տնտեսական փոքրամասշտաբ ենթակառուցվածքի վերականգնում, ուսուցում, խորհրդատվություն և գիտական աշխատանք, շինարարական աշխատանքներ և այլն: Ըստ ծրագրի բաղադրիչների քննարկելով բյուջեն, խորհուրդն այն հաստատել է:
Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ