Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 26 մայիսի 2011

Վարչապետ Տիգրան Սարգսյանը վերջին դաս է անցկացրել ավարտական դասարանների աշակերտների համար





Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում հանդիպել է Արարատի մարզի Մասիսի թիվ 5 ավագ դպրոցի 10-րդ դասարանի հումանիտար հոսքի աշակերտների, Երևանի Նանսենի անվան թիվ 150 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտների և Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտների հետ։
Ողջունելով ներկաներին` վարչապետը նշել է, որ քիչ անց այդ նույն դահլիճում աշխատանքն է սկսելու կառավարության հերթական նիստը, որի ընթացքում քննարկվում են Հայաստանի սոցիալ-տնտեսական քաղաքականությանը վերաբերող բազմաթիվ հարցեր։
«Կփորձեմ մեկ դասաժամի՝ 45 րոպեի ընթացքում, ներկայացնել մեր կառավարության գոյաբանության սկզբունքները»,- ասել է Տիգրան Սարգսյանը` մանրամասնելով, որ գոյաբանություն նշանակում է աշխարհընկալման միասնական հայեցակարգ, որի տարբերակներն այդքան էլ շատ չեն։ Ըստ նրա՝ ժամանակակից աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների ներքո էլ հենց կազմվում և իրականացվում են ՀՀ կառավարության ծրագրերը։ «Սա ենթադրում է, որ մենք նույնպես պետք է ունենանք մեր հստակ ընկալումը ժամանակակից աշխարհում տեղ գտնող գործընթացների մասին։ Մեր առջև մենք դրեցինք հետևյալ խնդիրը. որո՞նք են 21-րդ դարի ժամանակակից աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների հիմնական հատկանիշները, որոնք էական ազդեցություն են թողնում մեր կյանքի վրա, կառավարության ցանկացած ծրագրերի վրա։ Այդ առումով մենք դուրս բերեցինք կարևորագույն 5 հենասյուները, որի վրա պետք է կառուցեինք նաև մեր կառավարութան ծրագիրը՝ այն ներկայացնելով ԱԺ հավանությանը»,- ասել է վարչապետը։
Սկզբունքներից առաջինը կառավարության ղեկավարը համարել է արագ փոփոխությունները։ Նրա խոսքով, այսօր մեր կյանքի ընթացքում այնպիսի փոփոխություններ ենք տեսնում և այնպիսի արագությամբ, որ մեր պապերը դա կտեսնեին 100 տարվա ընթացքում. «Այսօր մի սերունդն իր կյանքի ընթացքում ապրում է լրջագույն փոփոխություններ, և սա համարվում է կարևորագույն մարտահրավեր հասարակության, սոցիալ-տնտեսական գործընթացների և մարդու համար։ Մարդիկ շատ հաճախ չեն հասցնում հարմարվել այս փոփոխություններին։ Գիտատեխնիկական հեղափոխությունը, ժամանակակից տեխնոլոգիաների մուտքը մեր կյանք էապես փոխում են մեր կենցաղը։ Լենինգրադում իմ ուսանելու ժամանակ ես միայն շաբաթը մեկ կարող էի հեռախոսով խոսել ծնողներիս հետ, այն էլ` պետք է այցելեի փոստ և այնտեղի հատուկ խցիկից միայն զանգեի Երևան, որը բավական թանկ հաճույք էր։ Իսկ հիմա տեխնիկական առաջընթացի շնորհիվ ցանկացած ժամանակ կարող ենք կապ հաստատել աշխարհի ցանկացած երկիր, որը շատ մատչելի է»: Վարչապետն ընդգծել է, որ հենց այդ հանգամանքը հաշվի առնելով է մշակվում կառավարության 5 տարվա զարգացման ծրագիրը` կանխատեսելով, որ այդ ժամանակահատվածում տեղի են ունենալու լրջագույն փոփոխություններ կենցաղի, արտադրության, սոցիալական ոլորտում։ Հետևապես, ցանկացած կառավարություն պետք է հաշվի առնի միջավայրի նման փոփոխությունը։ Հակառակ դեպքում, ըստ վարչապետի, մեր ծրագրերը չեն լինի արդյունավետ։
Ժամանակակից աշխարհի երկրորդ սկզբունքը, ըստ վարչապետի, օրեցօր փոքրացող աշխարհն է. շնորհիվ գիտատեխնիկական հեղափոխության պետությունների, ազգերի փոխհարաբերությունները, շփումներն էական առումով աճել են։ «Ստեղծվում են տարբեր միջազգային կառույցներ, որոնք ունեն առաքելություն՝ հեշտացնել պետությունների միջև շփումները, մասնավորապես, Առևտրի համաշխարհային կազմակերպությունը։ Այն պետությունները, որոնք անդամակցում են այս կառույցին, հռչակում են, որ տարիների ընթացքում մտադիր են նվազեցնել մաքսային տոկոսադրույքները, որպեսզի փոխանակումները պետությունների միջև լինեն ավելի հարմարավետ։ Հետևապես, աշխարհը դառնում է ավելի փոքր, և փոխազդեցություններն ուժգնանում են։ Նույնիսկ Լիբիայում տեղի ունեցող իրադարձությունն ազդում է Հայաստանի վրա, միջազգային շուկայում բարձրանում է նավթի գինը, հետևապես նաև Հայաստանի համար է այն բարձրանում»,- ասել է Տիգրան Սարգսյանը։ Նրա խոսքով, նախորդ դարը համարվում էր ինդուստրիալ զարգացման դար, կար արտադրողականության աճի մեծ մրցակցություն ապրանքների և ծառայությունների ոլորտում։ Միևնույն ժամանակ գործադիրի ղեկավարը նշել է, որ այսօր զարգացած պետություն լինել ամենևին չի նշանակում ապրանքներ և ծառայություններ արտադրել։ Ըստ նրա՝ ժամանակակից պետություն լինել՝ նշանակում է արտադրել գիտելիք։ «Հետևապես, փոխվում է ժամանակակից տնտեսության շարժիչ ուժը, և պետությունները մրցակցում են այլ ոլորտում՝ ստեղծել միջավայր, որտեղ կարտադրվի նոր գիտելիք»,- նշել է կառավարության ղեկավարը՝ 4-րդ և 5-րդ սկզբունքներ համարելով մարդ անհատի արժևորումը, գնահատումն ու ազգային միասնությունը։ Տիգրան Սարգսյանի խոսքով, ՀՀ կառավարությունը ծրագրեր մշակելիս հենց այս սկզբունքներն է հաշվի առնում։
Աշակերտների հարցերին պատասխանելուց հետո վարչապետը նրանց ուղեկցել է ՀՀ կառավարության խորհրդակցությունների և ընդունելությունների մեծ սրահ՝ ցույց տալու Մինասի որմնանկարները, որոնք վերջերս են վերականգնվել և տեղափոխվել կառավարություն։

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ