Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 1 նոյեմբերի 2003

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ երկու երկրների ղեկավարների, խորհրդարանների միջև հարաբերությունների զարգացումը լավ հիմք է ստեղծում նաև միջկառավարական գործակցության խթանման համար: Ըստ նրա, Հայաստանի կառավարության և Ազգային Ժողովի միջև գոյություն ունեցող փոխըմբռնումն ու սերտ համագործակցությունը նպաստավոր պայմաններ են ստեղծում քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում հայ-ռուսական գործակցության հետագա խորացմանն ուղղված համաձայնագրերի, պայմանագրերի, միջխորհրդարանական ասամբլեայի և միջկառավարական համատեղ հանձնաժողովի որոշումների կենսագործման համար: Ընդգծելով, որ Հայաստանը Ռուսաստանի ամենավստահելի ռազմավարական գործընկերներից մեկն է, ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը ևս հավաստել է բոլոր՝ քաղաքական, ռազմական, տնտեսական, կրթամշակութային և այլ ուղղություններով երկկողմ համագործակցությունը առավել խորացնելու իր երկրի իշխանությունների պատրաստակամությունը: Նա նշել է, մասնավորապես, հայ-ռուսական գործարար շրջանակների միջև ուղղակի կապերի զարգացման անհրաժեշտությունը: Սերգեյ Միրոնովը հայտնել է, որ 2004 թ. կեսերին Մոսկվայում անցկացվելիք տնտեսական գործարար համաժողովում նախատեսվում է առանձին ներկայացնել Հայաստանը և ցանկալի է համարել, որ մեր երկիրը լավագույնս նախապատրաստվի այդ շնորհանդեսին: Ըստ նրա, համաժողովի շրջանակներում կազմակերպվելիք ցուցահանդեսները, կլոր սեղանները հնարավորություն կտան տնտեսական ուղղակի կապեր հաստատել նաև համայնքների մակարդակով, վարչական առանձին սուբյեկտների գործարար շրջանակների միջև: Ողջունելով այդ գաղափարը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը ամեն տարի ծրագրված աշխատանք է տանում նման ցուցահանդեսների, գործարար համաժողովների կազմակերպման կամ մասնակցության ուղղությամբ և արդեն բավականաչափ փորձ ունի: Նման միջոցառումները, ըստ նրա, լավ նախադրյալներ են ստեղծում երկու երկրների միջև ապրանքաշրջանառության մեծացման, փոխշահավետ տնտեսական կապերի զարգացման համար:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ