Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 24 մայիսի 2011

Վարչապետն այցելել է Գյումրի





Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Գյումրիի «Մուշ 2» նորակառույց թաղամաս, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին և քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի ու ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն:
Նշենք, որ «Մուշ 2» թաղամասում նախատեսվում է կառուցել 1856 բնակարան. ըստ կնքված պայմանագրի՝ դրանց հանձնումը կկատարվի այս տարվա հոկտեմբերին:
Խորհրդակցությունից հետո քաղաքաշինության նախարար Վ. Վարդանյանը լրագրողների հետ զրույցում հավաստեց, որ շինարարական աշխատանքներն ընթանում են ժամանակին, և որակով:
Այնուհետև վարչապետը մասնակցել է Գյումրիի «Օյունջյան» դպրոց- վարժարանի նոր մասնաշենքի բացմանը, որը հիմնանորոգվել է բժիշկ, նյույորքահայ բարերար Հովհաննես Օյունջյանի հովանավորությամբ:
Վարչապետը ՀՀ կառավարության անունից ողջունել է ներկաներին և շնորհավորել նոր մասնաշենքի կառուցման առթիվ: Նրա խոսքով կրթօջախների վերականգնումը մեծ խորհորդ ունի, որովհետև վկայում է հայ ժողովրդի շարունակականության ամուր հիմքերի մասին: Տիգրան Սարգսյանը կարևորեց բարերարների ուշադրությունը կրթօջախների նկատմամբ. «Այս կրթօջախից հարյուրավոր տաղանդաշատ երեխաներ, ծառայելով իրենց սեփական ժողովրդին, իրենց ուրույն ձեռագիրն են թողնելու, իրենց խոսքն ասելու մեր պատմության մեջ»: Կառավարության ղեկավարը նշել է, որ ժամանակակից աշխարհում ազգերի մրցակցությունը այսուհետև լինելու է ինտելեկտի և գիտելիքի ասպարեզում ու այն ազգերն են համարվում զարգացած, որոնք ունեն լավ կրթություն: Ազգանվեր գործունեության ու հայրենիքում մի շարք բարեգործական ծրագրեր իրականացնելու համար Հովհաննես Օյունջյանը պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:
Գյումրիի «Օյունջյան» դպրոց- վարժարանի նոր մասնաշենքի վերակառուցման համար ներդրվել է ավելի քան 800 հազար դոլար, հիմնանորոգվել է 1500 քառակուսի մետր տարածք՝ կահավորվել է ուսումնական ողջ մասնաշենքը: Վերջինում կան ոչ միայն նոր դասասենյակներ, համակրգչային սրահ, այլև լինգաֆոնային կաբինետ, նոր մարզասրահ:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ