Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 23 մայիսի 2011

Վարչապետ Տիգրան Սարգսյանի հրավերով Հայաստան է ժամանել Խոսե Պինիերան





Այսօր կառավարությունում հյուրընկալվել էր Չիլիի մասնավոր կենսաթոշակային համակարգի հիմնադիր Խոսե Պինիերան, ով Հայաստան է ժամանել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրավերով:
Խոսե Պինիերայի հետ ունեցած առանձնազրույցից հետո կառավարության ղեկավարը, ողջունելով հանդիպմանը մասնակցող շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին, նշել է. «Չիլիի կենսաթոշակային ռեֆորմի ճարտարապետներից մեկը` Խոսե Պինիերան, Հայաստանում է և կարող է մեզ հետ կիսվել այն փորձով, որ առկա է Չիլիում, կենսաթոշակային ռեֆորմի հիմնական գաղափարներով: Բնականաբար, նա անդրադառնալու է առաջին հերթին այն հարցերին, որոնք այսօր մտահոգում են նաև Հայաստանի Հանրապետության հանրությանը` կենսաթոշակային ռեֆորմի տրամաբանությունը, հավաքագրված միջոցների հուսալիությունը, դրանց եկամտաբերության ապահովման խնդիրները, որպեսզի քաղաքացիները երկարաժամկետ առումով վստահ լինեն, որ իրենց կուտակած փողերը չեն փոշիանա: Մի խոսքով` այն բոլոր հարցերը, որոնք մեզ մոտ խորհրդարանում բուռն քննարկման առարկա էին, բնականաբար, նաև Չիլիում են եղել բուռն քննարկումների առարկա: Բայց այսօր Չիլիի փորձը մեզ հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալ, թե ինչ բարդությունների և դժվարությունների են հանդիպում այն մարդիկ, ովքեր այս ռեֆորմն իրականացնում են և Չիլիի փորձից ելնելով` հասկանանք` որոնք են այդ դժվարությունները հաղթահարելու լավագույն ուղիները»:
Շնորհակալություն հայտնելով հրավերի համար` Խոսե Պինիերան նշել է, որ թեպետ առաջին անգամ է Հայաստանում, բայց մշտապես հետաքրքրվել է Հայաստանի պատմությամբ: Նա հայտնել է, որ 2011թ. մայիսի 1-ին Չիլիում նշվել է կենսաթոշակային բարեփոխումների 30-ամյակը` խորհրդանշական համարելով այդ իրադարձությունն աշխատավորի օրը տոնելը: Ընդգծելով, որ կենսաթոշակային բարեփոխումն ազդում է մյուս բոլոր բարեփոխումների վրա` Խոսե Պինիերան մանրամասներ է ներկայացրել 30 տարի առաջ Չիլիում մեկնարկած կենսաթոշակային բարեփոխումների, դրանց իրականացման ընթացքի և կուտակային համակարգին անցման առանձնահատկությունների վերաբերյալ: Որպես իր երկրում իրականացված կենսաթոշակային ռեֆորմի արդյունքներ` նա առանձնացրել է 30 տարվա կտրվածքով Չիլիի քաղաքացիների կուտակած միջոցների անվտանգության ապահովումը, համարժեք եկամտաբերության բարձր մակարդակը, ինչպես նաև Չիլիի կապիտալի շուկայի ընդլայնումը և տնտեսական աճի տեմպերի կրկնապատկումը:
Հաջորդիվ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ժամանակ քննարկման մասնակիցները Չիլիից ժամանած հյուրին հարցեր են ուղղել կենսաթոշակային բարեփոխումների արդյունքում կուտակված գումարների երաշխիքների և ապահովության, ինչպես նաև հանրային իրազեկման և քաղաքացիների կրթության վերաբերյալ: Ի դեպ, հանդիպման մասնակիցների թվում էր նաև Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարը` իր տեղակալի հետ:
Ամփոփելով հանդիպումը` վարչապետ Սարգսյանը գոհունակություն է հայտնել դրա ընթացքի վերաբերյալ և շնորհակալություն հայտնել Խոսե Պինիերային հետաքրքիր ելույթի համար:
Նշենք, որ Հայաստանում արդեն տրվել է կենսաթոշակային բարեփոխումների մեկնարկը: 2011թ. հունվարի 1-ից գործում է կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգը, որին կամավորության սկզբունքով կարող է միանալ յուրաքանչյուր քաղաքացի: 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի պարտադիրության սկզբունքով գործող կուտակային կենսաթոշակային համակարգը, որի մեջ կընդգրկվեն 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված բոլոր քաղաքացիները:
Խոսե Պինիերան անհատական կապիտալիզացման վրա հիմնված Չիլիի մասնավոր կենսաթոշակային համակարգի հիմնադիրն է: Նա զբաղեցրել է Չիլիի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարի, այնուհետև հանքափորության նախարարի պաշտոնները: Պինիերան ունի Կենսաթոշակային բարեփոխման սեփական միջազգային կենտրոն և աշխարհում հայտնի է որպես Չիլիի անհատական կենսաթոշակային հաջողակ համակարգի ստեղծող:
 

Մայիս 2020
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ