Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 31 հոկտեմբերի 2003

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Եվրոպայի շախմատի թիմային առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճած Հայաստանի կանանց շախմատի հավաքականի անդամներին՝ գրոսմայստերներ Էլինա Դանիելյանին, Լիլիթ Մկրտչյանին, միջազգային վարպետ Նելլի Աղինյանին: Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի շախմատի ակադեմիայի նախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, թիմի մարզիչ, գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը: Վարչապետը նշել է, որ միջազգային ասպարեզում հայ շախմատիստուհիների խոշոր նվաճումը ևս վկայությունն է այն բանի, որ աշխարհին հայտնի հայկական շախմատային ավանդույթները նորանկախ Հայաստանում ոչ միայն չեն մոռացվել, այլև արժանի շարունակոներ ունեն: Դրանում, ըստ նրա, մեծ է նաև Հայաստանի նորաստեղծ շախմատի ակադեմիայի, մարզիչների վերջին տարիներին կատարած աշխատանքը՝ ստեղծագործական անհրաժեշտ մթնոլորտի ձևավորման, շախմատային նոր անունների հայտնաբերման գործում: Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ կառավարությունը պատրաստակամ է առաջիկայում ևս աջակցել մեր երկրում այս մարզաձևի զարգացմանը, մասնավորապես, ՀՀ 2004 թ. պետական բյուջեում Հայաստանի շախմատի ակադեմիայի համար նախատեսվել է 40 մլն դրամ: Հայաստանի շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանը, կանանց հավաքականի անդամները շնորհակալություն են հայտնել վարչապետ Անդրանիկ Մարգարյանին՝ շախմատի զարգացման խնդիրների նկատմամբ դրսևորած շահագրգիռ վերաբերմունքի և գործուն աջակցության համար: Սմբատ Լպուտյանը նշել է, որ ակադեմիայի շենքային պայմանների բարելավումից հետո, հնարավոր կլինի կազմակերպել ավելի շատ թվով մրցաշարեր, առավել ակտիվորեն զբաղվել այսօրվա նվաճումները զարգացնելու, ներկա չեմպիոններին արժանի փոխարինողներ պատրաստելու գործով: Հանդիպման ավարտին վարչապետը մեկական համակարգիչ է նվիրել նորընծա Եվրոպայի չեմպիոնուհիներին և նորանոր հաջողություններ մաղթել նրանց միջազգային մրցասպարեզներում: Նախորդ նիստում խրախուսման նպատակով նախատեսված 5 մլն դրամը ևս այսօր հանձնվել է չեմպիոնուհիներին:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ