Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 20 մայիսի 2011

Գյուղատնտեսության ոլորտը նոր աջակցություն է ստանում




Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Կառավարության հավանությունն է ստացել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որը նախատեսում է ԱԱՀ-ից ազատել գյուղատնտեսական տրակտորների, որոշ մեքենաների և դրանց մասերի, պարարտանյութերի, սերմերի, թունաքիմիկատների իրացումը, ինչը համահունչ է գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարողներին պետական աջակցություն ցուցաբերելու քաղաքականությանը։ Նախագիծը կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ գենդերային քաղաքականության 2011թ. միջոցառումների տարեկան ծրագրին։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ծրագիրը հասարակական քննարկումներ է անցել, հիշեցրել է, որ բանավեճ կար, թե արդյոք Հայաստանում քվոտավորում պե՞տք է իրականացվի` կարևորելու համար կանանց դերակատարությունը հասարակական-քաղաքական կյանքում, պարտադրվի, որպեսզի կուսակցությունները նախընտրական ցուցակներ կազմելիս անպայման որոշակի հարաբերակցություն ապահովեն, և կանանց թիվն ավելանա և՛ կուսակցական ցուցակներում, և՛ խորհրդարանում, և՛ կառավարությունում։ «Եթե ուզում ենք, որ այս ռազմավարությունը դառնա իրականություն, այն պետք է քննարկվի նաև Ազգային ժողովում, լսումներ լինեն։ Մեր նպատակն է, որ բոլոր հասարակական կազմակերպությունները, կուսակցությունները հավանության արժանացնեն այս ծրագիրը»,- ասել է վարչապետը։
Գործադիրը որոշել է ոռոգման նպատակով Սևանա լճից 2011թ. ոռոգման շրջանում Սևան-Հրազդան իռիգացիոն-էներգետիկ և Սևանա լճից մեխանիկական ոռոգման համակարգերով ջրառի չափաքանակը սահմանել մինչև 170 մլն խորանարդ մետր։


Պետական միջոցներով կանխիկ գործարքները պետք է բացառվեն

ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ Նախագահի և ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմերի, ՀՀ սահմանադրական դատարանի, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ՀՀ 2011թ. պետբյուջեով նախատեսված միջոցների հաշվին կանխիկ ձևով կատարվող ծախսերի չափաքանակները։ Տեղեկանալով, որ պետական կառավարման մարմիններից առայժմ միայն ՀՀ կառավարության աշխատակազմն է բացառել կանխիկ գործարքները, վարչապետ Տիգրան Սարգսյանը կոնկրետ օրինակներով ցույց է տվել, որ անկանխիկ գործառույթներ իրականացնելիս որևէ խնդիր չի առաջանում ո՛չ գործուղումների, ո՛չ գնումների, ո՛չ էլ ներկայացուցչական ծախսերի առումով։ Վարչապետը ֆինանսների նախարարությունից պահանջել է բացատրություններ ներկայացնել կանխիկ գործարք կատարող գերատեսչությունների վերաբերյալ և հասնել այն բանին, որ պետական միջոցներով նման գործարքներ չկատարվեն։
ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության` ՀՀ պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2010թ. տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը, ՀՀ նախարարներին, գերատեսչությունների, պետական այլ մարմինների ղեկավարներին, Երևանի քաղաքապետին, ՀՀ մարզպետներին և համայնքների ղեկավարներին պարտավորեցրել միջոցներ ձեռնարկել խախտումները, թերությունները վերացնելու և հետագայում բացառելու համար։
Գործադիրը հավանություն է տվել բնապահպանական ծրագրերի մշակման և իրականացման հայեցակարգից բխող խնդիրների կատարման միջոցառումների ծրագրին։
Կառավարությունը հաստատել է`
- 2011թ. հունիսի 28-ից հուլիսի 3-ը Մոսկվայի համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնում կայանալիք ԱՊՀ 20-ամյակին նվիրված միջպետական ցուցահանդեսին ՀՀ մասնակցության միջոցառումների ծրագիրը,
- հարկային հաշիվների թղթային ձևերի հարկային մարմնի կողմից տրամադրման, դուրսգրման, պահպանման, ստացված հարկային հաշիվների ձևերի օգտագործման վերաբերյալ հաշվետվության ներկայացման, խոտանված, անվավեր ճանաչված և չօգտագործված հարկային հաշիվների ձևերի վերադարձման կարգը։
Նպատակ ունենալով ապահովել «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի կիրարկումը, կառավարությունը որոշել է ակադեմիայի նախագահին և նախագահության մյուս անդամներին պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո նույն պաշտոններում նշանակել որպես պաշտոնակատար։


Մեծ թափ կստանա կիրառական գիտության զարգացումը

ՀՀ կառավարությունն իր որոշմամբ ՀՀ ֆինանսների նախարարին պարտավորեցրել է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ կողմից շենքի կառուցման նախագծանախահաշվային աշխատանքների իրականացման և համապատասխան փորձագիտական թույլտվությունների ստացման նպատակով ընկերությանը տրամադրել 50 մլն 600 հազար դրամ բյուջետային վարկ։ Հայաստանում արդեն իսկ մեկնարկած միջուկային բժշկության կենտրոնի ստեղծման ծրագրով ձեռք կբերվի և Ա.Ի.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տարածքում կտեղադրվի պրոտոնային արագացուցիչ, որով սկիզբ կդրվի բժշկական նպատակով օգտագործվող ռադիոիզոտոպների արտադրությանը։ Առաջարկվող տեխնոլոգիայի ներդրումը թույլ կտա, որպեսզի Հայաստանը տիրապետի բժշկական ախտորոշման և բուժման առավել արդիական մեթոդների, արմատապես բարելավի բնակչության սպասարկման մակարդակը։ Հաջորդ որոշմամբ գործադիրը հաստատել է վերը նշված լաբորատորիայի ֆիզիկայի բնագավառում արդիական գիտական ներուժի ապահովման 2011թ. ծրագիրը և դրա միջոցառումների ցանկը։ Ընթացիկ տարում լաբորատորիայի 9 առաջատար գիտնականներ մասնակցելու են Եվրոպայի միջուկային հետազոտությունների կենտրոնի մեծ հադրոնային կոլայդերի վրա նախատեսված գիտափորձերին, որպեսզի այնուհետև իրենք նպաստեն ֆիզիկայի բնագավառի արդիական գիտական ներուժի զարգացմանը։
Երկու այլ որոշումներով կառավարությունն իր նախկին որոշումներում կատարել է փոփոխություն և լրացում, որոնք թելադրված են պատանիների առողջության գնահատումն ու անհրաժեշտության դեպքում բուժումն իրականացնել 14 տարեկանից սկսած, ստեղծել նախազորակոչային և զորակոչային տարիքում նրանց առողջական վիճակի գնահատման, բժշկական փորձաքննության անցկացման, բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավման հիմքեր։


Բարելավվում է գործարար միջավայրը

Կառավարությունն իր որոշմամբ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին պարտավորեցրել է կոնցեսիոն ակտիվների կազմում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին հանձնված և կոնցեսիոն ակտիվների կազմից հանված շարժական գույքը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել «ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։ Դա հնարավորություն կտա երկարացնել գույքի հետագա նպատակային շահագործումը, լուծել պահպանության խնդիրը, խթանել գործարարության ընդլայնումը։ Միջպետական և հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքներում կառուցապատման գործառույթների իրականացման բարելավված գործարար միջավայրի ստեղծմանն է նպաստում մեկ այլ որոշում, որով փոփոխություններ են կատարվել կառավարության նախկին որոշումներից մեկում։ Փոփոխելով և լրացնելով քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում քաղաքաշինական գործունեության իրականացման կարգը, գործադիրն ակնկալում է այդ բնագավառում ներդնել համալիր կառուցապատման սկզբունքը, պարզեցնել փաստաթղթերի համաձայնեցման գործընթացը և էականորեն կրճատել իրագործման ժամկետը։


Նոր հուշակոթողը նվիրվում է Գյումրի քաղաքին

ՀՀ կառավարությունը որոշել է ռուս-հայկական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից Գյումրի քաղաքում կառուցված Կարսի ամրոցի գրավման ժամանակ զոհված ռուս զինվորներին նվիրված նորահայտ հուշարձան հանդիսացող «Պատվո բլուր» հուշահամալիրում տեղադրված հուշակոթողը և հուշակոթողին հատկացված հողատարածքը նվիրել Գյումրու քաղաքային համայնքին։
Լրացնելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը, գործադիրը Երևանի Ֆուչիկի 19 հասցեում կառուցված բազմաբնակարան շենքի դեռևս ազատ երեք բնակարանները հատկացրել է Ա. Գարայանցի, Թ. Պետրոսյանի և Ա. Սարկիսովի փախստական ընտանիքներին։


Նավթը և գազը կհետախուզվեն արտոնագրերով

Կառավարությունը որոշել է Հայաստանի տարածքում նավթի և գազի հայտնաբերման նպատակով ուսումնասիրության արտոնագրերը տրամադրել մրցութային կարգով։ Որոշումը թելադրված է այն իրողությամբ, որ նավթն ու գազը երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող հումք են, և մրցույթի ընթացքում դիտարկվում են ընկերությունների ներկայացրած ծրագրերը և տնտեսական ներուժը։ Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի և Իրանի կառավարությունների միջև ավելի վաղ ստորագրված «Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու և շահագործելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրում լրացումներ կատարելու վերաբերյալ» արձանագրության կնքման առաջարկությանը։
Կառավարությունն իր «Հողերի կատեգորիան փոխելու և որոշ տարածքներում բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» ավելի վաղ ընդունած որոշման մեջ կատարել է փոփոխություններ, որոնք թելադրված են Իրան-Հայաստան գազամուղի Քաջարան-Արարատ հատվածի շինարարության իրականացման ժամանակ ծրագծում կատարված փոփոխություններով։ Հաջորդ որոշմամբ կանոնակարգվել են պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումը կամ վարձակալության տրամադրումը, սահմանվել են չափորոշիչներ, որոնց հիման վրա պետական լիազոր մարմինը կամ մարզպետը կարող են եզրակացություն տալ խնդրո առարկայի վերաբերյալ։


Կբացահայտվի ստվերային շրջանառության ծավալը

ՀՀ կառավարության որոշումների մի ամբողջ փաթեթով սահմանվել են «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» և «Հարկերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու ՀՀ օրենքների կիրառման համար անհրաժեշտ որոշ ընթացակարգեր։ Մասնավորապես, սահմանվել են նշված օրենքի կիրառության լիազոր մարմինը` ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեն, հսկիչ նշանների (դրոշմապիտակների) արժեքը (գինը), ՀՀ ներմուծվող տեսաձայնային մագնիսական կրիչների առավելագույն թույլատրելի քանակը, որոնց վրա հսկիչ նշանի առկայությունը պարտադիր չէ` 10, կիրառության մեջ են դրվել «2011» թվագրմամբ հսկիչ նշանները (դրոշմապիտակները) և այլն։ Որոշումը նպատակաուղղված է, մի կողմից ստվերային շրջանառության ծավալի բացահայտմանը, մյուս կողմից` ստեղծագործող անձանց իրավունքների պաշտպանությանը։


Ստեղծվում են իրավական հիմքեր

Գործադիրը հավանություն է տվել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին», «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին, որոնցով ստեղծվում են գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման էլեկտրոնային համակարգի ներդրման իրավական հիմքերը, կարգավորվում այլ իրավահարաբերություններ։ Հավանության է արժանացել նաև «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որով կհստակեցվեն և կպարզեցվեն պետական նպաստների նշանակման և վճարման հետ կապված հարաբերությունները։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որի նպատակն է արտոնյալ պայմաններ ստեղծել առանց մուտքի վիզայի ՀՀ մուտք գործող օտարերկրացիների համար` նախատեսելով ՀՀ տարածքում մնալու առավելագույնը 180-օրյա ժամկետ, արտոնություն սահմանել ազգությամբ հայ քաղաքացիների համար` նախատեսելով առանց հրավերի մուտքի վիզայի տրամադրումը ՀՀ սահմանային անցման կետերում և այլն։
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ քրեական և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնք պայմանավորված են խոշտանգման հանցակազմը միջազգային իրավունքի չափանիշներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։
Կառավարությունը դրական եզրակացություն է տվել Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Գովազդի մասին» և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթի վերաբերյալ։ Առաջարկվում է հեռուստառադիոհաղորդումների հովանավորությունը, «վազող տողի» կիրառումը, հեռուստախանութը և այլ տեղեկությունները նույնպես դիտարկել իբրև զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով հեռարձակվող գովազդ։
Օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։


Այլ որոշումներ

ՀՀ կառավարությունը հաստատել է Վայոց ձորի մարզի Ջերմուկի քաղաքային, Սյունիքի մարզի Քաջարանի, Շիրակի մարզի Հովտունի, Ամասիայի գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները, փոխել հողերի կատեգորիան` համապատասխանաբար կարգավորիչ ավազանի, փոքր հիդրոէլեկտրակայանների և օժանդակ կառույցների շինարարության նպատակով։ Փոքր ՀԷԿ կառուցելու նպատակով փոխվել են նաև Լոռու մարզի Դսեղի, Վայոց ձորի մարզի Գնդեվազի գյուղական, Սյունիքի մարզի Քաջարանի քաղաքային համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները։ Դսեղում արդյունահանվելու է նաև դիաբազային պորֆիրիտ։
Գործադիրը հաստատել է «Գավառի պետական համալսարան» և «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» ՊՈԱԿ-ների ռեկտորների պաշտոններում համապատասխանաբար Ռուզաննա Հակոբյանի և Հովհաննես Թոքմաջյանի ընտրության արդյունքները։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ