Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 18 մայիսի 2011

Բելառուսում կայացել է Տիգրան Սարգսյանի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը





Բելառուսի Հանրապետության նախագահական նստավայրում այսօր կայացել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և երկօրյա պաշտոնական այցով Մինսկում գտնվող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանդիպումը:
Ողջունելով ՀՀ վարչապետի այցը` ԲՀ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն համոզմունք է հայտնել, որ այն լուրջ ազդակ կհաղորդի երկու պետությունների հարաբերությունների զարգացմանը: «Վերջին մոտ 10 տարում մենք ավելի քան 15 անգամ ավելացրել ենք առևտրաշրջանառությունը: Ես հիշում եմ այն ժամանակները, երբ ապրանքաշրջանառության ծավալների ավելացման համար մենք մտածում էինք ինչ-որ սխեմաների մասին: Հետո որոշեցինք նորմալ պայմաններ ստեղծել Հայաստանում և Բելառուսում, որպեսզի ձեռներեց գործարարները գտնեն այդ ուղիները: Այդպես էլ եղավ, և ավելացումը նկատվեց հատկապես վերջին մի քանի տարիների ընթացքում»,- ասել է Բելառուսի նախագահը:
Նրա խոսքով` այս տարի ապրանքաշրջանառության ծավալում կա մի փոքր անկում, բայց այն հնարավոր է հաղթահարել մոտակա ժամանակաշրջանում, որովհետև թե՛ բելառուսական, թե՛ հայկական կողմից նկատվում է արտահանման ավելացում: Ալեքսանդր Լուկաշենկոն համոզմունք է հայտնել, որ աճի համար ստեղծված են բոլոր համապատասխան պայմանները: Նա ջերմ ողջույններ է փոխանցել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին` բարձր գնահատելով երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված նրա ջանքերը:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և Բելառուսում հյուրընկալության համար: «Այստեղ մենք մեզ զգում ենք ինչպես մեր տանը»,- ասել է նա` ՀՀ Նախագահի անունից ևս ողջույններ ու ջերմ ցանկություններ փոխանցելով Բելառուսի նախագահին և բելառուս ժողովրդին: ՀՀ վարչապետն ընդգծել է, որ հատուկ հարգանք է տածում Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդեպ և գնահատում է անձնական ներդրումն ու բարեկամական դրսևորումները երկու երկրների միջև:
«Այսօր ունեցել ենք շատ գործնական շփում Բելառուսի վարչապետի և նրա թիմի հետ: Մանրամասն քննարկել ենք բոլոր այն հարցերը, որոնք գտնվում են երկկողմ օրակարգում: Վստահ եմ` երկու երկրների միջև առկա քաղաքական բարձր երկխոսությունը ենթադրում է, որ նաև տնտեսական բաղադրիչը լիովին կիրագործվի: Մենք վարչապետի հետ արձանագրեցինք, որ կա հսկայական տնտեսական ներուժ, որը դեռևս չի իրացվել, և մեր գործողությունները պետք է ուղղված լինեն այդ ներուժի լիարժեք իրացմանը` ի շահ մեր ժողովուրդների բարեկեցության»,- ասել է ՀՀ վարչապետը: Նա շնորհակալություն է հայտնել բաց և անկեղծ երկխոսության համար:
Այսօր Տիգրան Սարգսյանը ծաղկեպսակ է դրել Մինսկի Հաղթանակի հուշարձանին:
Այնուհետև ՀՀ վարչապետն այցելել է Բելառուսում Հայաստանի դեսպանության նոր վերակառուցված շենք, ծանոթացել պայմաններին և կատարված աշխատանքին:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի պատվին Բելառուսի վարչապետի անունից այսօր կտրվի պաշտոնական ճաշ:
Այցի երկրորդ օրը` մայիսի 19-ին, վարչապետ Տիգրան Սարգսյանը կմասնակցի Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի 30-րդ նիստին` կառավարությունների ղեկավարների մակարդակով և Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին, որտեղ նախատեսվում է ՀՀ վարչապետի ելույթը:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ