Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 18 մայիսի 2011

Տիգրան Սարգսյան. «Հայաստանի և Բելառուսի միջև գոյություն ունի տնտեսական համագործակցության լուրջ ներուժ»

«Ինձ համար մեծ պատիվ է լինել այստեղ և քննարկել երկկողմ համագործակցության արդիական հարցեր: Երկու երկրների միջև գոյություն ունի տնտեսական համագործակցության լուրջ ներուժ, որը չի իրացվել»,- ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Բելառուսի Հանրապետության վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի հետ հանդիպմանը և ընդլայնված կազմով բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում: Հայաստանի կառավարության ղեկավարի խոսքով` այսօր քննարկված նախագծերը բացում են նոր հեռանկարներ, որպեսզի տնտեսավարող սուբյեկտները տեղեկացված լինեն երկու երկրների հեռանկարային նախագծերի և գերակա ուղղությունների մասին: «Դա վերաբերում է առաջին հերթին տնտեսական ուղղությանը և կնպաստի տնտեսավարող սուբյեկտների իրազեկությանն այն գերակա ուղղությունների, միջազգային մրցույթների մասին, որոնք պատրաստվում ենք իրագործել, այն նախագծերի, որոնք կառավարությունն իրականացնում է: Դա հնարավորություն է տալիս մասնավոր ձեռներեցներին ներգրավված լինել այդ գործընթացների մեջ: Խոսքը նաև գյուղատնտեսության, մասնավորապես, Հայաստանի համար հետաքրքրություն ներկայացնող գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարման, սերմնաբուծության զարգացման մասին է»,- ընդգծել է ՀՀ վարչապետը:
Կարևորվում են նաև տրանսպորտային բաղադրիչի ուղղությամբ համագործակցությունը, այն լայնածավալ նախագծերը, որոնք Հայաստանը պետք է իրականացնի: «Մենք հրավիրում ենք մեր բելառուս գործընկերներին մասնակցություն ունենալ այդ նախագծերին: Կարծիքներ փոխանակեցինք նաև մեր երկրներում էներգետիկայի, զբոսաշրջության, որը Հայաստանի համար գերակա ուղղություններից է, արտակարգ իրավիճակների ոլորտներում համագործակցության հարցերի այն ողջ համալիրի վերաբերյալ, որը գտնվում է մեր երկրի կառավարության ուշադրության ներքո»,-ասել է Տիգրան Սարգսյանը:
Ըստ նրա` Բելառուսի վարչապետի հետ ծավալվել է անկեղծ երկխոսություն, քննարկվել են այն խնդիրները, որոնք այսօր կանգնած են Հայաստանի առջև` սոցիալական, տնտեսական, այն նոր մարտահրավերները, որոնք սպասվում են ապագայում:
ՀՀ վարչապետը կարծիքների փոխանակումը շատ օգտակար է գնահատել` ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով Բելառուսի կառավարության ղեկավարին ջերմ ընդունելության համար և վստահություն հայտնելով, որ հանդիպումը նոր ազդակ կհաղորդի երկկողմ տնտեսական, քաղաքական, սոցիալական փոխհարաբերությունների խորացմանն ու ընդարձակմանն ի շահ երկու ժողովուրդների:
Բելառուսի վարչապետ Մյասնիկովիչը ևս ընդգծել է, որ քննարկվել է հայ-բելառուսական համագործակցության ողջ փաթեթը` հայտնելով բելառուսական կողմի ուրախությունը, որ դիրքորոշումները համընկնում են: «Գլխավորն այն է, որ ստեղծվեն տնտեսավարող սուբյեկտների համար նորմալ և ակտիվ համագործակցության անհրաժեշտ պայմաններ: Պետք է ստեղծենք իրավական պայմաններ: Մենք այսօր արդեն ստորագրեցինք համապատասխան համաձայնագրեր, ինչն ընդլայնում է մեր համագործակցության նորմատիվաիրավական բազան: Մենք արձանագրեցինք զգալի, լուրջ առաջընթաց` համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ` համատեղ ձեռնարկությունների, առևտրի կենտրոնների միջոցով: Սրանում է կայանում կառավարությունների գլխավոր խնդիրը, այն է` ստեղծել համապատասխան իրավական և ենթակառուցվածքային մեխանիզմներ, տնտեսավարող սուբյեկտների փոխադարձ առևտրի կազմակերպման, ներդրումային ծրագրերի, տարբեր նախագծերի իրականացման համար»,- նշել է ԲՀ կառավարության ղեկավարը:
Նրա գնահատմամբ` այդ գործը հաջողությամբ է ընթանում: Այսօր` օրվա երկրորդ կեսին, նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա, Մինսկի ավտոգործարանում տեղի կունենա համապատասխան աշխատանքային խմբի նիստ, որը կդիտարկի կոնկրետ նախագծեր տրակտորաշինության, գյուղատնտեսական մեքենաների, ծանր բեռնատար ավտոմեքենաների առաքման և սպասարկման ծառայությունների ապահովման ու մի շարք այլ հարցեր, որոնք, ըստ Մ.Մյասնիկովիչի, ինչ-ինչ առումով դանդաղում են կամ մինչև վերջ չեն իրագործվել:
Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին ակտիվ դիրքորոշման, լուծում պահանջող հարցերի կոնկրետ ձևակերպումների համար: «Այսօր ամենագլխավորը` մենք արեցինք դրական կանխատեսումներ` ինչպես կառուցել մեր հարաբերությունները, որ դրանք լինեն արդյունավետ»,- ասել է Բելառուսի վարչապետը` նշելով, որ վաղը բացվում են բելառուսական մշակույթի օրերը Հայաստանում, ինչը հատկանշական միջոցառում է, որը ևս մեկ անգամ հաստատում է հայ-բելառուսական բարեկամությունն ու հումանիտար ոլորտում գործընկերությունը:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին այցի համար` Միխայիլ Մյասնիկովիչը հավաստիացրել է, որ կստեղծվեն բոլոր բարենպաստ պայմանները` ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համար:
Հանդիպման արդյունքներով ստորագրվել են երկկողմ փաստաթղթեր: Հայաստանի և Բելառուսի կառավարությունների միջև ստորագրվել է օդային տրանսպորտի վերաբերյալ 1996թ. նոյեմբերի 16-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու արձանագրությունը: Երկու պետությունների արտակարգ իրավիճակների նախարարությունների միջև ստորագրվել է արտակարգ իրավիճակների նախազգուշացման և լիկվիդացման բնագավառում համագործակցության համաձայնագիր: 2011-2012թթ. ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցության ծրագիրը ստորագրել են Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի ու Բելառուսի Հանրապետության սպորտի և զբոսաշրջության նախարարությունները:


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ