Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 18 մայիսի 2011

Հայաստանի և Բելառուսի վարչապետերը քննարկել են երկկողմ հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու հարցեր




ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Բելառուսի Հանրապետություն: Մինսկի օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Բելառուսի Հանրապետության վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչը: Երկրների օրհներգերը հնչելուց հետո վարչապետերը պատվո պահակախմբի ստուգայց են կատարել, ներկայացրել պաշտոնական պատվիրակություններին: Բելառուսի կառավարության տանը տեղի է ունեցել Տիգրան Սարգսյանի և Միխայիլ Մյասնիկովիչի առանձնազրույցը:
«Մեր բարեկամ երկրի պաշտոնական պատվիրակությունների նման այցերը մեզ համար նշանակալի իրադարձություն են»,- ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչը` ներկայացնելով իր ջերմ հիշողություններն անցյալ տարի Հայաստան կատարած իր այցելությունից: Նա հույս է հայտնել, որ ՀՀ վարչապետի այցը նոր որակական մակարդակի կբարձրացնի երկկողմ հարաբերությունները, այդ թվում` տնտեսական, մշակութային, քաղաքական և այլ բնագավառներում:
Ընդգծելով, որ տնտեսական կապերում Հայաստանն ու Բելառուսն ունեն լավ ավանդույթներ, մասնավորապես, վերջին 10 տարվա ընթացքում ապրանքաշրջանառությունն աճել է 16 անգամ, Բելառուսի վարչապետն անդրադարձել է այն ուղղություններին, որոնք հատկապես հետաքրքրական են իրենց երկրի համար, և որոնց ուղղությամբ ակնկալում են փոխգործակցություն: Նա կարևորել է ժամանակին քննարկված մի շարք երկկողմ գիտատեխնիկական ծրագրերի հետագա իրականացումը: Նշելով, որ այժմ Հայաստան է ներկրվում բելառուսական դեղագործական արտադրանք` Միխայիլ Մյասնիկովիչը հեռանկարային է համարել համատեղ արտադրական հզորությունների ստեղծումը, ինչը հնարավորություն կտա դուրս գալ նաև երրորդ երկրների շուկա:
Բելառուսի վարչապետը հույս է հայտնել, որ այսօր ստորագրվելիք մի շարք փաստաթղթերը կընդլայնեն առկա իրավապայմանագրային դաշտը, ինչը հնարավորություն կտա կողմերին առավել ակտիվ փոխգործակցել նոր ոլորտներում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը վստահություն է հայտնել, որ այն պայմանավորվածությունները, որոնք նախկինում եղել են, հաջողությամբ կիրականանան:
ՀՀ վարչապետի խոսքով` անհրաժեշտ է նման հանդիպումների ընթացքում առավել հանգամանալից ծանոթանալ կողմերի պահանջներին և հնարավորություններին, գտնել համագործակցության եզրեր: Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, անդրադարձել է գյուղատնտեսության ոլորտին, որն այժմ Հայաստանում հայտարարված է որպես առաջնահերթ ուղղություններից: Հատկապես կարևորվում է գյուղտեխնիկայի բազայի բարելավման և թարմացման խնդիրը, որտեղ Բելառուսի համապատասխան հզորությունները կարող են հետաքրքրություն ներկայացնել: Նույնը ավտոբուսային պարկի առումով, քանի որ որդեգրվել է երթուղային տաքսիներն ավտոբուսներով փոխարինելու քաղաքականություն: Այստեղ նաև համապատասխան սպասարկող ծառայությունների խնդիր կարող է առաջանալ:
ՀՀ վարչապետը ներկայացրել է Հյուսիս-հարավ արագընթաց ավտոմայրուղու և այլ նոր ենթակառուցվածքային ուղիների շինարարության ծրագրերը: Ոլորտը մեծ հեռանկար ունի, և Հայաստանը պատրաստակամ է քննարկելու նաև այս ուղղությամբ Բելառուսի հետ համագործակցության հեռանկարները:
Տիգրան Սարգսյանը համագործակցության լավ հնարավորություններ է արձանագրել նաև դեղագործության ոլորտում, որի համար Հայաստանում կան համապատասխան հզորություններ և հարակից քիմիական արտադրություն: Այս առումով բելառուսական փորձը ևս կարող է մեծ հետաքրքրություն ներկայացնել:
ՀՀ կառավարության ղեկավարը որպես հեռանկարային ոլորտներ առանձնացրել է նաև սերմնաբուծության, ալմաստի վերամշակման, գիտատեխնիկական բնագավառները, որոնց համար Հայաստանում կան լավ հնարավորություններ, և առկա է երկկողմ հետաքրքրություն:
Տիգրան Սարգսյանի խոսքով` քաղաքական երկխոսության այն մակարդակը, որ հաստատված է Հայաստանի և Բելառուսի միջև, երկու երկրների կառավարություններին ստիպում է իրականացնել այն մեծ ներուժը, որն առկա է նաև տնտեսության բնագավառում:
Վարչապետերի հանդիպումից հետո հայ-բելառուսական բանակցությունները շարունակվել են ընդլայնված ձևաչափով: Նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում:


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ