Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 12 մայիսի 2011

Վարչապետը շնորհավորել է Էդվարդ Միրզոյանին` 90-ամյա հոբելյանի առթիվ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել կոմպոզիտոր, ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանին` շնորհավորելով ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ: Կառավարության ղեկավարի ուղերձում, մասնավորապես ասվում է. «Ձեր ստեղծագործական ժառանգությունը արդեն երկար տասնամյակներ հանդիսանում է հայկական մշակութային գանձարանի նշանակալի մասը, որով մեր ժողովուրդը ներկայանում է աշխարհին: Լինելով հայ ժողովրդի դարավոր ընթացքի, հոգևոր մշակութային ժառանգության քաջահմուտ գիտակն ու կրողը` Դուք այդ ամենը վառ տաղանդով արտացոլել եք երաժշտարվեստի տարբեր ժանրերը ներկայացնող Ձեր ստեղծագործություններում, որոնք շարունակ հնչում են աշխարհի հեղինակավոր բեմերում` փառավորելով Ձեր և Ձեզ ծնած ժողովրդի անունը: Ձեր ներկայությունը անչափ լեցուն է մեր մշակութային-հասարակական կյանքում` թե որպես առաջնակարգ կոմպոզիտոր, թե որպես մանկավարժ ու միրզոյանական դպրոցի հիմնադիր: Ձեր մարդկային ու քաղաքացիական բազմաթիվ առաքինություններից առանձնանում է անսահման համեստությունը` առավել զարդարելով արվեստագետի Ձեր ազնիվ կեցվածքը»:
Տիգրան Սարգսյանը հանրաճանաչ կոմպոզիտորին մաղթել է առողջություն, անսպառ եռանդ և արևշատություն:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ