Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 12 մայիսի 2011

Վարչապետ. գլխավոր խնդիրը վարկային ծրագրերի կառավարման արդյունավետությունն է


Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։ Մինչև օրակարգի ձևավորմանն անցնելը ես ցանկանում եմ մի խնդիր ներկայացնել ձեր դատին։ Վերահսկիչ պալատը մեզ ներկայացրել է հերթական ստուգումների արդյունքները։ Մենք քննարկել ենք նրանց ներկայացրած փաստաթղթերը։ Խոսքը գնում է կառավարության աշխատակազմի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, տարածքային կառավարման նախարարության և էկոնոմիկայի նախարարության տիրույթում գտնվող խնդիրների մասին։ Ի՞նչ եզրահանգումների ենք մենք գալիս։
Այսօր ես մի քանի հանձնարարական պետք է տամ այդ կապակցությամբ։
Առաջին և գլխավոր խնդիրը վարկային ծրագրերի կառավարման ոլորտին է վերաբերում։ Մասնավորապես, Համաշխարհային բանկից, երբ մենք ստանում ենք վարկեր և այդ վարկերով ձեռք ենք բերում սարքավորումներ կամ ծառայություններ, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր հանձնաժողովներն աշխատում են շատ ֆորմալ և բովանդակության համար բացարձակապես պատասխանատվություն չեն կրում։ Դա արձանագրված է նաև այն նորմատիվ փաստաթղթերով, կանոնակարգերով, որ մենք ձեզ հետ միասին հաստատել ենք։ Ֆորմալ առումով բոլոր պրոցեդուրաները պահպանվում են մրցույթի հայտարարման ժամանակ, ժամկետները` ինչքան ժամկետ ենք տալիս, որպեսզի հայտատուները մասնակցեն, ամփոփման գործընթացը, հետագայում արդյունքները գնում են Համաշխարհային բանկի գրասենյակ, որպեսզի նրանց կողմից ստանանք եզրակացություն, և հաստատվում են մրցույթի արդյունքները։ Այդ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այսպիսի ֆորմալ մոտեցման պարագայում մենք ձեռք ենք բերում սարքավորումներ և ծառայություններ շատ բարձր գներով, անընդունելի բարձր գներով։ Ֆորմալ առումով բոլորը ճիշտ են, ոչ մեկը ոչ մի չարաշահում թույլ չի տալիս, բայց Վերահսկիչ պալատը մի քանի վարժություն է արել, օրինակ, ձեռք ենք բերել սարքավորումներ ստանդարտների ինստիտուտի համար։ Միայն ինտերնետային կայքերից օգտվելով պարզվում է, որ նմանատիպ սարքավորումներ կարելի է ձեռք բերել առնվազն 2 անգամ ավելի էժան, և եթե մեր հանձնաժողովի նախագահները մասնագետներ են, իսկ դա այդպես է, հանձնաժողովները ձևավորվում են այդ սկզբունքով, որ նրանք ոչ միայն ընթացակարգերը պետք է պահպանեն, այլև նրանք մասնագետ են և բովանդակությունն էլ հասկանում են, ապա այդ մասնագետներն իրավունք չունեն այդպիսի մրցույթի արդյունքները բերել մեր հաստատմանն այն պարզ պատճառաբանությամբ, որ այդ ծառայությունը կամ այդ ապրանքը շատ թանկ է մեզ առաջարկվում, նամանավանդ որ մենք դա ձեռք ենք բերում վարկային միջոցների հաշվին։
Եզրակացությունը հետևյալն է. մենք պետք է փոխենք մեր մոտեցումն այս հարցում, և հանձնաժողովները պետք է պատասխանատվություն կրեն նաև մրցույթի բովանդակության համար։ Դրա համար հանձնարարական է տրվում այսօր կառավարության աշխատակազմին` հրատապ ձևով ներկայացնել կառավարությանը բոլոր այն փաստաթղթերը, որտեղ մենք պետք է կատարենք փոփոխություն և հանձնաժողովների վրա դնենք նաև բովանդակության համար պատասխանատվության խնդիրը։ Այդպիսի դեպքեր պատահել են։ Հիշում եք` անցյալ տարի գյուղատնտեսության նախարարության համապատասխան մասնագետները պատժվեցին հենց նույն ֆորմալիզմի համար, երբ մենք ձեռք էինք բերում պատվաստանյութ, և մրցույթի արդյունքում հաղթող էր ճանաչվել մի կազմակերպություն, որը շուկայականից 2-3 անգամ ավելի բարձր գներով էր մեզ առաջարկում մատակարարել այդ դեղորայքը։ Այդ պաշտոնատար անձինք բովանդակության մեջ չէին ցանկացել խորանալ, ֆորմալ պրոցեդուրաները պահպանել էին. մրցույթը ժամանակին են հայտարարել, մրցույթին մասնակցողները հայտերը ժամանակին են ներկայացրել, ոչ մի պահանջ չկա, որ չի կատարվում, բայց արդյունքում մենք ձեզ հետ միասին պետք է ձեռք բերեինք պատվաստանյութ, որի գինը շուկայականից էապես ավելի բարձր էր։ Մենք այն ժամանակ բավական խիստ մոտեցում դրսևորեցինք, ասեցինք, որ դուք մասնագետ եք, վարչության պետեր եք, վարչության պետերի տեղակալներ եք, դուք բովանդակության համար էլ պետք է պատասխան տաք, սրտացավ պետք է լինեք ձեր գործի համար։ Հիմա այդ նույն պրոբլեմը մենք ունենք Համաշխարհային բանկի վարկային ծրագրերի գծով, և այդ փոփոխություններն արագ պետք է կատարենք։
Ըստ Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների` գոյություն ունի նաև երկրորդ խնդիրը։ Մենք ձեռք ենք բերում ձեզ հետ միասին վարկային միջոցների հաշվին ոչ միայն սարքավորումներ, այլ նաև ծառայություններ, մասնավորապես, գալիս են փորձագետներ մեր պահանջներին համապատասխան, գրում են հաշվետվություններ, տալիս են խորհուրդներ, պատրաստում են օրենքի նախագծեր, նորմատիվ ակտերի նախագծեր։ Եվ փորձն ու ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ փաստաթղթերի կիրառությունն ապագայում, մեղմ ասած, ոչ պատշաճ մակարդակի վրա է գտնվում։ Ես կարծում եմ, հարգելի գործընկերներ, որ մենք այսօրվանից ձեզ հետ միասին պետք է հրաժարվենք վարկային միջոցների հաշվին տեխնիկական օժանդակություն ստանալուց։ Եվ տրվում է հանձնարարական բոլոր նախարարություններին` վերանայել իրենց վարկային ծրագրերը Համաշխարհային բանկի հետ, որտեղ կան տեխնիկական այդպիսի օժանդակության խնդրանքներ, ուղղակի հանել ծրագրերից։ Մեր նախարարություններն ունեն բավարար ինտելեկտուալ կարողություններ, որպեսզի ինքնուրույնաբար վերլուծություններ իրականացնեն բոլոր բնագավառներում և համաշխարհային փորձը կարողանան ուսումնասիրել, Հայաստանում ստեղծված իրավիճակը կարող են նկարագրել, և իրենք կարող են ներկայացնել մասնագիտական եզրակացություններ և հաշվետվություններ։ Մասնագիտական եզրակացությունների և հաշվետվությունների համար վարկային միջոցների ծախսերը մենք ձեզ հետ միասին պետք է բացառենք։ Այս հանձնարարականը հնարավորին չափ շուտ պետք է կատարել։ Որևիցե ծրագիր, որը ենթադրում է, որ մենք ստանալու ենք այդպիսի խորհրդատվություն, առանց վարչապետի համաձայնության Համաշխարհային բանկ չի ներկայացվելու։ Մենք արդեն իսկ կասեցրել ենք մի քանի այդպիսի հայտեր, խորհրդատվական հայտեր, որ մասնագետները պետք է գան, մեզ օգնեն, բիզնես գործընթացներ նկարագրեն և այլն։ Եթե այդպիսի աշխատանքների անհրաժեշտություն մենք ունենք, ապա դա պետք է անենք միայն գրանտային միջոցների հաշվին, բայց ոչ վարկային միջոցների հաշվին, որովհետև դրա բեռը բավական ծանր է մեզ վրա լինելու։ Եվ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ, ցավոք սրտի, մենք վարկային միջոցների հաշվին բավական թանկ ծառայություններ ենք ձեռք բերում, որոնք ապագայում իրենց ուղղակի չեն արդարացնում։ Ես արդեն իսկ հանձնարարական եմ տվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` ծառայողական քննություն սկսել Վերահսկիչ պալատի կողմից ներկայացված եզրակացությունների հիման վրա, մասնավորապես, այն նորմատիվային փաստաթղթերը, որ մենք ստացել ենք վարկային միջոցների հաշվին 2006, 2007 թվականներին, և հետագայում այդ փաստաթղթերն ընդհանրապես չեն օգտագործվել, չնայած վարկային միջոցներ ենք ծախսել։ Եվ բացատրություններն էլ մեզ չեն բավարարում։ Ինչու՞ ենք մենք օրենքների նախագծեր պատվիրում կամ նորմատիվ ակտերի նախագծեր պատվիրում, հետագայում չենք օգտագործում դրանք, որովհետև իրավիճակներ են փոխվում, որովհետև մենք հայտերն ենք սխալ ներկայացրել և այլն։ Դա նշանակում է, որ այն մասնագետները, որ այդպիսի տեխնիկական առաջադրանքներ են ձևավորում Համաշխարհային բանկի համար, իրենց տեղում չեն գտնվում։ Եվ մենք երկու շաբաթ հետո նորից կանդրադառնանք այս խնդրին` տեսնելով, թե ինչպիսին է ընդհանուր պատկերը։ Միայն բացառիկ դեպքերում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը վարկերի հաշվին պետք է ծառայություններ ձեռք բերի։ Բացառիկ դեպքերում, երբ մենք ձեզ հետ միասին հավաքվենք և որոշենք, որ ասենք, այո, այստեղ մեզ դա խիստ անհրաժեշտ է, որովհետև մենք մեր սեփական կարողություններով, ներուժով այդ հարցը չենք կարող լուծել։ Այժմ, հարգելի գործընկերներ, անդրադառնանք մեր օրակարգային հարցերին։

 

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ