Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 10 մայիսի 2011

Վարչապետը հանդիպել է ԵԺԿ նախագահին

Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրեդ Մարթենսի հետ: Հանդիպումից հետո տեղի է ունեցել վարչապետի և ԵԺԿ նախագահի ճեպազրույցը լրատվամիջոցների ներկայացուցիչների համար: Ստորև ներկայացնում ենք ճեպազրույցի սղագրությունը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի և Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրեդ Մարթենսի ճեպազրույցի սղագրությունը

Տիգրան Սարգսյան- Հայաստանի Հանրապետությունում է Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ պարոն Մարթենսը: Դուք հիշում եք մեր նախորդ հանդիպումը պարոն Մարթենսի հետ, որը տեղի ունեցավ Երևանում, և դուք մասնակցում էիք նրա գրքի շնորհանդեսին և տեղյակ եք, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը բանակցություններ է վարում Եվրոպայի ժողովրդական կուսակցության հետ՝ անդամակցության վերաբերյալ: Բրյուսել կատարած իմ պաշտոնական այցելության ժամանակ մենք նույնպես պատիվ ունեցանք հանդիպել պարոն Մարթենսի հետ և քննարկել մեր օրակարգում առկա հարցերը: Այդ հարցերից առաջինը Հայաստանի հանրապետական կուսակցության դիմումն է Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամակցության վերաբերյալ: Երկրորդ խնդիրը բարեփոխումներն են, որոնք իրականացվում են Հայաստանի Հանրապետությունում, մասնավորապես, Եվրամիության հետ Հարևանության ծրագրի շրջանակներում: Եվ երրորդ խումբ խնդիրներն արժեքային համակարգին վերաբերող խնդիրներն են, Հայաստանի Հանրապետությունն արժեքային դաշտում իրեն ինչպես է դիրքավորում նրա տեսլականը ապագայի նկատմամբ և մասնավորապես հանրապետական կուսակցությունը ինչ արժեքային համակարգի է դավանում, ինչ արժեքներ է քարոզում Հայաստանի Հանրապետությունում: Բարով եք եկել Հայաստան պարոն Մարթենս, ուրախ ենք ձեզ դիմավորելու, համոզված ենք, որ մեր երկխոսությունը նպաստելու է Հայաստանի Հանրապետությունում բարեփոխումների ընթացքը արագացնելուն:

Ուիլֆրեդ Մարթենս- Շնորհակալություն պարոն վարչապետ այս հրավերի համար: Մեկ տարվա ընթացքում սա իմ երկրորդ այցելություն է: Ես օգտվեցի պարոն վարչապետի հրավերից, որպեսզի շարունակենք մեր երկխոսությունը նշված երեք թեմաների վերաբերյալ: Մենք շատ հետաքրքրված ենք Եվրամիության հետ Հարավկովկասյան երկրների հետ հարևանության ծրագրով, և այն ամենով ինչ տեղի է ունենում Եվրանեստի շրջանակներում: Ընդամենը երկու շաբաթ առաջ Բրյուսելում առաջին խորհրդարանական վեհաժողովն ավարտվեց: Մենք որպես Եվրոպայի ժողովրդական կուսակցություն շատ հետաքրքրված ենք ունենալ արժանավոր գործընկերներ այլ երկրներում: Աշնանը մեր կուսակցության պաշտոնական առաքելություն այցելելու է Հայաստան: Հուսով եմ, որ այդ առաքելության հանձնարարականը դրական կլինի, որպեսզի մենք կարողանանք դրական լուծում տալ Հայաստանի հանրապետական կուսակցության անդամակցության հարցին: Երկրորդն այն բոլոր բարեփոխումները, որը վարչապետի կառավարությունը իրականացնում է, իհարկե, շատ կարևոր են և ընտրական օրենսգրքի վերաբերյալ բարեփոխումները խոսքի, միավորումների ազատության նաև կոռուպցիայի դեմ պայքարը ապացուցում են, որ կառավարությունը կամք է դրսևորում այդ բարեփոխումներն իրենց ավարտին հասցնելու հարցում: Ահա այն հիմնական հարցերը, տարրերը, որոնց հիման վրա ես հուսով եմ, որ մենք կարող ենք որոշումներ կայացնել առ այն, որ Հայաստանի հանրապետական կուսակցության ծրագիրը համապատասխանում է Եվրոպական ժողովրդական կուսակցության հիմնական ծրագրին և նոր չափորոշիչը, անշուշտ, ժողովրդական քաղաքական կուսակցությունների կազմակերպումն է: Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ դառնալու համար պետք է ընդունել մեր հիմնական ծրագիրը, պետք է ունենալ կանոնադրություն, կուսակցության կազմակերպման և գործունեության վերաբերյալ տեսլական, որը հիմնված լինի կուսակցության ներքին ժողովրդավարության վրա: 2012թ. Եվրոպական ժողովրդական կուսակցությունը նախատեսում է կազմակերպել համագումար, որպեսզի մեր հիմնական ծրագիրը հարմարեցնենք, հաշվի առնելով նոր մարտահրավերները և այն դրական զարգացումները և փոփոխությունները, որ տեղի են ունենում մասնավորապես Հայաստանում: Եվ իսկապես հուսով եմ, որ այն բանից հետո, երբ ՀՀԿ-ն կանդամակցի, կմասնակցի այդ ներքին քննարկումներին, մեր արժեքային համակարգի վերաբերյալ այդ քննարկումներին, որոնք վերաբերում են ողջ Եվրոպային:

Ազատություն ռադիոկայան - Պարոն Մարթենս, Հանրապետական կուսակցությունն աջ պահպանողական կուսակցություն է, որքանո՞վ է այն տեղավորվում ԵԺԿ գաղափարախոսական համապատկերում:

Ուիլֆրեդ Մարթենս- Եվրամիության հետ այդ քաղաքական համայնապատկերում Ժողովրդական կուսակցությունը եվրոպական քրիստոնյա-դեմոկրատական տիպի կուսակցություն է: 1990 թվականից կուսակցության ընդլայնումից ի վեր, մենք աջ կենտրոնամետ ենք: Մեր կազմում կան քրիստոնեա-դեմոկրատական կուսակցություններ, պահպանողականներ և կենտրոնամետներ: Ահա այսպիսի կազմ ունի մեր կուսակցությունների դաշնությունը Ժողովրդական կուսակցության ներսում: Այսինքն` մենք աջ կենտրոնամետներ ենք, և եթե իսկապես Հայաստանի հանրապետական կուսակցությունը պահպանողական է, ուրեմն նա լիովին իրավունք ունի այդ կուսակցությանն անդամակցելու:

Ազատություն ռադիոկայան - Եթե կարելի է մի ճշտում, մինչ այդ որևէ քաղաքական ուժի հետ Հայաստանում նման շփումներ եղել են, թե՞ ոչ:

Ուիլֆրեդ Մարթենս- Այո, ես հանդիպել եմ չորս կուսակցությունների հետ. Հայաստանի հանրապետական կուսակցություն, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց Երկիր» և «Ժառանգություն» կուսակցություններ:

Ազատություն ռադիոկայան- Պարոն վարչապետ, հարցս վերաբերում է նախանցած շաբաթ Լիտվայի նախագահի այցի ընթացքում նշված խնդրին՝ միջուկային անվտանգության վերաբերյալ. ի±նչ հեռանկարներ կան միջուկային էներգետիկայի ոլորտում:

Տիգրան Սարգսյան - Հիշում եք, որ կառավարության նիստերից մեկում ես անդրադարձել եմ այս հարցին: Հանձնարարական է տրված էներգետիկայի նախարարին բոլոր շահագրգիռ գերատեսչությունների հետ միասին, հաշվի առնելով Ճապոնիայի իրադարձությունները, ևս մեկ անգամ ռեվիզիայի ենթարկել մեր անվտանգության բոլոր կանոնները և իրավիճակը: Այդ վարժությունը կատարված է: Մենք սպասում ենք այս ամիս ՄԱԳԱՏԵ-ի մասնագիտացված առաքելության այցելությանը Հայաստան, որը երկու շաբաթ սթրես-թեսթային հարցերով է զբաղվելու, որպեսզի բացահայտի մեր ատոմակայանի ուժեղ և թույլ կողմերը: Մենք պատրաստ ենք այդ հանդիպմանը և ինքներս համապատասխան նախապատրաստական աշխատանքներ ենք կատարել՝ բարձրացնելու մեր ատոմակայանի անվտանգությունը:

Հայաստանի Հանրային հեռուստատեսություն - Ինչի՞ց է սկսվելու համագործակցությունը, ինչո՞վ կարտացոլվի դա:

Ուիլֆրեդ Մարթենս-Պաշտոնական այդ առաքելության դրական գնահատման հիման վրա, մենք կարող ենք որոշում կայացնել Հայաստանի հանրապետական կուսակցության անդամակցության վերաբերյալ և նույն ընթացակարգը պետք է անցնեն Հայաստանից մյուս երեք թեկնածուները: Այնուհետև որոշում է կայացվում անդամակցության վերաբերյալ, որպես դիտորդ անդամ-կուսակցություն: Եվ այդ որոշման հիման վրա պատվիրակները հրավիրվում են մասնակցելու Ժողովրդական կուսակցության քաղաքական վեհաժողովի այդ ժողովին և համագումարին, նաև ես հրավիրում եմ այդ ժամանակ երկրի նախագահին կամ վարչապետին գագաթնաժողովին՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության ընդլայնված գագաթնաժողովին: Այդ ընդլայնված գագաթնաժողովին հրավիրվում են և դրա մաս են կազմում երկրների նախագահները և կառավարությունների ղեկավարները կամ եթե մենք իշխանություն չենք այդ երկրներում` ժողովրդական կուսակցությունը, ապա ընդդիմության ղեկավարին: Հայաստանի քաղաքական իրավիճակի պարագայում լավ կլինի կամ նախագահը կամ վարչապետը: Մեկ օրինակ բերեմ վերջին շրջանից. մենք ընդունել ենք արդեն Մոլդովայի ազատական ժողովրդավարական կուսակցությանը փետրվար ամսին, ես հիմա պատրաստվում եմ հրավիրել երկրի վարչապետին, որը կմասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության ընդլայնված գագաթնաժողովին:

Առկա գործակալություն՝   հարցը հայ-թուրքական հարաբերությունների, Թուրքիայի ԵՄ անդամակցության մասին է:

Ուիլֆրեդ Մարթենս-Ես նախագահ Գյուլի և Հայաստանի նախագահի շփումներից հետո հույս ունեի, որ նոր փուլ կթևակոխենք` հարաբերությունների բարելավման փուլ: Շատ հիասթափված եմ, որ գործընթացն այսպես արգելափակվեց Թուրքիայի պատճառով: Ինչ վերաբերում է Թուրքիայի Եվրամիության անդամակցությանը հիշեցնեմ, որ Եվրամիության անդամակցության հիմնական նպատակներից մեկը ոչ միայն տնտեսական չափորոշիչներն են, այլև անձանց ազատ տեղաշարժը Եվրամիության ներսում: Դա ամենահիմնական չափորոշիչներից մեկն է Եվրամիության համար: Ամեն դեպքում թեկնածու երկրի անդամակցությունն այս հիմնական չափորոշիչները բավարարելու պայմաններում է կատարվում: Եվ նորմալ հարաբերությունների հաստատումը նաև Թուրքիայի և Հայաստանի միջև, իհարկե, դա ավելի բարենպաստ ազդեցություն կունենար Թուրքիայի անդամակցության գործընթացում:

 

 


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ