Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 10 մայիսի 2011

Կայացել է ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի նիստ




Այսօր կառավարությունում տեղի է ունեցել վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը զեկուցել է ՀՀ երիտասարդության ազգային զեկույցի մշակման աշխատանքների մասին: Նա նշել է, որ նպատակային երիտասարդական քաղաքականություն իրականացնելու տեսանկյունից սա հիմնարար փաստաթուղթ է և թույլ կտա գնահատել այդ քաղաքականության արդյունքները: ՀՀ երիտասարդության ազգային զեկույցի մշակման և հրապարակման աշխատանքները համակարգելու նպատակով վարչապետը որոշել է ստեղծել աշխատանքային խումբ և հանձնարարել աշխատանքային խմբին մեկ ամսվա ընթացքում ներկայացնել այդ աշխատանքների համալիր ծրագիր, ինչպես նաև խորհրդի նիստերում հաշվետվություն ներկայացնել դրանց ընթացքի վերաբերյալ:
Մեկ այլ հարցով զեկուցվել է երիտասարդ գործարարների առաջին համահայկական համաժողովի կազմակերպման աշխատանքների մասին: Համաժողովի կազմակերպման նպատակով հանձնարարվել է ստեղծել աշխատանքային խումբ, որը մեկամսյա ժամկետում պետք է ներկայացնի համաժողովի կազմակերպման համալիր ծրագիր, ինչպես նաև խորհրդի հետագա նիստերում հաշվետվություն ներկայացնի աշխատանքների ընթացքի վերաբերյալ:
Օրակարգային հարցերի շարքում քննարկվել է նաև առցանց դրամաշնորհային համակարգի կիրառման ընթացքը, ինչպես նաև ներկայացվել են «Երիտասարդ» օն-լայն պարբերականի աշխատանքները:


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ