Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 10 մայիսի 2011

Վարչապետը և Ֆրիուլիի նահանգապետը քննարկել են հայ-իտալական համագործակցության հարցերի լայն շրջանակ





Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Իտալիայի Հանրապետության Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիայի նահանգապետ Ռենցո Տոնդոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին:
Ողջունելով հյուրերին` կառավարության ղեկավարը բարձր է գնահատել հայ-իտալական հարաբերությունների ներկա մակարդակը և կարևորել երկու երկրների տարածաշրջանների միջև ապակենտրոնացված համագործակցության զարգացումը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ռենցո Տոնդոն ներկայացրել է պատվիրակության կազմում ընդգրկված գործարարներին, ովքեր հետաքրքրված են մեր երկրի ներդրումային հնարավորություններով: Նա նշել է, որ պատվիրակությունը Հայաստան է ժամանել Իտալիայի Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիա նահանգի և ՀՀ Տավուշի մարզի միջև ձևավորված կապերն ամրապնդելու և զարգացնելու նպատակով:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-իտալական գործակցության խորացման հեռանկարները: Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Երևանի ֆիզիկայի ինստիտուտի բազայի վրա նոր արագացուցչի կառուցման, դրա հիման վրա ուռուցքաբանության կենտրոնի ստեղծման և «Քենդլ» նախագծի վերաբերյալ: Ի պատասխան հյուրերի` ՀՀ կառավարության կողմից իրականացվող այս ծրագրերի նկատմամբ հետաքրքրվածության` Տիգրան Սարգսյանը նշել է, որ նրանք կարող են համագործակցել ՀՀ ֆիզիկայի ինստիտուտի, գիտության պետական կոմիտեի և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հետ:
Հաջորդիվ ծավալված մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Հեռանկարային է համարվել գյուղատնտեսության, կահույքի արտադրության, ճարտարապետության, տեքստիլ արդյունաբերության և աղբի վերամշակման ու աղբահանության կառավարման ոլորտներում գործակցության ծավալումը։ Գյուղատնտեսական մթերքների վերամշակման և արտահանման ուղղությամբ փոխգործակցության համատեքստում Տիգրան Սարգսյանը խոսել է «Զվարթնոց» օդանավակայանում ազատ տնտեսական գոտու, և, մասնավորապես, սառնարանային տնտեսության ստեղծման մասին: Կողմերը գոհունակություն են հայտնել հայ-իտալական մշակութային կապերի ընթացիկ զարգացումից:
Իր հերթին Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիայի նահանգապետը տեղեկացրել է, որ նահանգի կենտրոն հանդիսացող Ուդինեն Իտալիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին քաղաքն է, և այնտեղ կա Հայկական այգի` նվիրված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար և նշել, որ մեր երկրում առկա մտավոր ռեսուրսների մեծ պաշարը և մասնագիտական պատրաստվածության բարձր մակարդակը լուրջ առավելություն է Հայաստանի համար և խթանում է օտարերկրյա ներդրումները: Նա կարևորել է երկու երկրների միջև առկա ներուժի լիարժեք իրացումը և խոսել Հայ-իտալական առևտրի պալատի ստեղծման իր նախաձեռնության մասին, որը կընդգրկվի արտերկրում ստեղծված իտալական առևտրի պալատների ցանցում և հնարավորություն կընձեռի հայ գործարարներին ընդլայնելու առևտրային շփումները:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ