Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 30 հոկտեմբերի 2003

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է ԱՊՀ անդամ պետությունների ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նախագահ, Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության, գիտության և տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Բրինդիկովին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ալեքսանդր Բրինդիկովը գոհունակություն է հայտնել այս օրերին Երևանում անցկացվող ԱՊՀ միջպետական հանձնաժողովի նիստի ընթացքից: Ըստ նրա, հանձնաժողովում ընթացող քննարկումները՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի արտադրության, ռազմատնտեսական և գիտատեխնիկական արդիական խնդիրների վերաբերյալ, կնպաստեն ԱՊՀ անդամ պետությունների ջանքերի համակարգման և միավորման ուղիով ռազմատնտեսական ոլորտում նրանց միջև ինտեգրացիայի զարգացմանը, կոլեկտիվ անվտանգության ամրապնդման ուղղությամբ համագործակցության հետագա խորացմանը: Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված «Գույք պարտքի դիմաց» պայմանագրի կատարման ընթացքին, Ռուսաստանի Դաշնությանը փոխանցված ձեռնարկությունների շահագործման, մասնավորապես, դրանց գույքագրման, արտադրանքի որակի ապահովման, տնտեսական մեխանիզմերի պարզեցման, արտադրության կազմակերպման ժամանակակից եղանակների յուրացման և այդ աշխատանքները միասնական, միջպետական ստանդարտներին համապատասխանեցնելու խնդիրներին: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հավաստել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է շարունակելու համագործակցությունը, քննարկելու ռազմատնտեսական գործակցության ոլորտում ծագող բոլոր խնդիրները և հնարավորինս աջակցելու դրանց լուծմանը: Նա ընդգծել է այդ գործընթացների իրավական ապահովման կարևորությունը ևս: Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև միջպետական համագործակցության մի շարք այլ հարցերի:
Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ