Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 7 մայիսի 2011

Վարչապետը շնորհավորել է ռադիոյի աշխատակիցներին





Ռադիոյի օրվա առթիվ կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի հանրային ռադիո: Վարչապետը շրջել է Ռադիոտանը, հանդիպել ռադիոյի աշխատակիցներին, զրուցել «Ռադիոլուր»-ի լրագրողների հետ, ծանոթացել ոլորտի հիմնախնդիրներին և զարգացման հեռանկարներին: Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանը վարչապետին է ներկայացրել կատարված աշխատանքները, խոսել կառույցի որդեգրած նոր մոտեցումների ու առկա տեխնիկական հնարավորությունների մասին: Տիգրան Սարգսյանն ուղիղ եթերում մասնակցեց «Հանրային տասնյակ» հաղորդմանը:
Վարչապետը նշել է, որ վերջին տարիների ընթացքում արմատական փոփոխություն է տեսնում Հանրային ռադիոյում. «Վերջին տարիներին փոխվել է Հանրային ռադիոյի որակը, հաղորդումների բովանդակությունը և խորությունը: Ավելի շատ անդրադրաձ կա այն խնդիրներին, որոնք մտահոգում են մեր ռադիոլոսողներին, շատ հաճախ կա սուր քննադատություն»: Տիգրան Սարգսյանը ընդգծել է, որ Հանրային ռադիոյի եթերում «բավականին առողջ քննադատություն կա, որն օգտակար է»:
Այնուհետև վարչապետն այցելել է «Ազատություն» ռադիոկայանի երևանյան գրասենյակ:
Նշենք. որ այս տարի Հանրային ռադիոն տոնում է ստեղծման 85-րդ տարեդարձը, իսկ «Ազատություն» ռադիոկայանը՝ 60-րդը:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ