Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 6 մայիսի 2011

Վարչապետը ներկա է գտնվել «Who Cares» սուպերխմբի սկավառակի շնորհանդեսին




Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ներկա է գտնվել հանրահայտ երաժիշտներ Իէն Գիլանի և Թոնի Այոմիի «Who Cares» սուպերխմբի նոր սկավառակի և տեսահոլովակի շնորհանդեսին, որն ստեղծվել է «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագծի շրջանակներում:
Շնորհակալություն հայտնելով ռոք երաժիշտներին, ինչպես նաև նոր երգի ու ձայնասկավառակի պատրաստմանը մասնակցություն ցուցաբերած բոլոր անձանց բարեգործական ակցիայի համար` Տիգրան Սարգսյանը ողջունել է համագործակցության շարունակականությունը: Վարչապետը կարևորել է նաև Հայաստանում համաշխարհային ռոք աստղերի համերգների կազմակերպումը` ընդգծելով, որ դա կնպաստի մեր երկրում ռոքի տարածմանը: Կառավարության ղեկավարը խոսել է «Ռոքն ընդդեմ ցեղասպանության» փառատոնի, մասնավորապես, 2015թ.` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Երևանում հանրահայտ ռոք աստղերի մասնակցությամբ գալա-համերգի կազմակերպման մասին:
Միջոցառման ժամանակ ցուցադրվել են հատվածներ «Deep Purple» ռոք-խմբի մեներգիչ Իէն Գիլանի և «Black Sabbath» խմբի կիթառահար Թոնի Այոմիի 2009թ. հոկտեմբերին Երևանում կայացած մամուլի ասուլիսից, որտեղ նրանք խոստանում են նոր երգերից ստացված ողջ հասույթը տրամադրել Գյումրու թիվ 6 երաժշտական դպրոցի վերականգմանը: Այնուհետև ներկայացվել է սուպերխմբի «Out Of Mind» երգի տեսահոլովակը:
Շնորհանդեսին մասնակցող «Օրանժ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան տեղեկացրել է, որ ընկերությունը 15 հազար եվրոյին համարժեք դրամ է հատկացնում Գյումրու թիվ 6 երաժշտական դպրոցի վերանորոգմանը:
«Who Cares» սուպերխմբի կազմում են նաև «Deep Purple» խմբի ստեղնահար Ջոն Լորդը, «Him» խմբի կիթառահար Միկկո Լինդստրեմը և «Metallica» խմբի նախկին բաս-կիթառահար Ջեյսոն Նյուստեդը: Դեբյուտային սկավառակում ընդգրկված են «Out Of Mind» և «Holy Water» կատարումները: «Who Cares» խմբի խտասկավառակին կցված է 40 րոպեանոց վավերագրական ֆիլմ` նվիրված Գյումրու թիվ 6 երաժշտական դպրոցին: Նշենք, որ սկավառակը և դրա հիման վրա նկարահանված տեսահոլովակն ստեղծագործական թիմի կողմից պատրաստվել են ամբողջովին անվճար:


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ