Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 5 մայիսի 2011

Միասնականացվում է կենսաթոշակային ոլորտի օրենսդրությունը





Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Կառավարությունն իր ընդունած մոտ մեկ տասնյակ որոշումներով կանոնակարգել է կենսաթոշակների նշանակմանը, վերահաշվարկմանը, վճարմանն առնչվող հարաբերությունները` դրանով իսկ կատարելով 2011թ. հունվարի 1-ին ուժի մեջ մտած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի պահանջները և սահմանելով կենսաթոշակի նշանակման, աշխատանքային ստաժի հաշվարկման և բազմաթիվ այլ կարգեր և ցանկեր։ Գործադիրը նաև որոշել է Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում մինչև 1915 թվականը (ներառյալ) ծնված և Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերին տալ 25 հազար դրամ ամենամսյա դրամական օգնություն` այն վճարելով յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակի հետ ընդհանուր գումարով։
Որոշումներից մեկով սահմանվել է, որ կենսաթոշակի վճարման ցուցակները 5 տարվա փոխարեն պետք է պահպանվեն 10 տարի, ինչը հնարավորություն կտա կենսաթոշակի վճարման առնչությամբ ծագած խնդիրները կարգավորել նաև այդ ցուցակների օգնությամբ։


Պաշտպանվում են սպառողների շահերը

ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, ինչը պայմանավորված է կաթի և կաթնամթերքի արտադրության ոլորտում օգտագործվող անարատ կաթի պահանջարկի ավելացման, ինչպես նաև սպառողների շահերի պաշտպանության անհրաժեշտությամբ։ Ներկայումս կաթի և կաթնամթերքի արտադրությունում օգտագործվում են զգալի քանակությամբ անարատ չոր կաթ, չոր յուղազերծ կաթ, կաթնային չոր շիճուկ և անարատ չոր սերուցք, որոնց մասին սպառողը լիարժեք տեղեկություն չի ստանում։ Չոր կաթի համատարած օգտագործման հետևանքով նվազում են անարատ կաթի մթերման ծավալն ու գինը։ Որոշման ընդունումը կխթանի կաթնամթերք արտադրող տնտեսվարողների միջև մրցակցության ծավալումը, անարատ կաթի պահանջարկի և մթերման գնի ավելացումը` նպաստելով անասնաբուծության զարգացմանը և սպառողների շահերի պաշտպանությանը։
Կառավարությունը հաստատել է ձկնաբուծական մթերքների արտադրության ձեռնարկություններում վտանգի աղբյուրների վերլուծության և կրիտիկական կետերի հսկման (ՎԱՎԿԿՀ) համակարգի ներդրման միջոցառումների ծրագիրը, որը կերաշխավորի թողարկվող մթերքի անվտանգությունը` նպաստելով արտահանման խթանմանն ու սպառողների շահերի պաշտպանությանը։ Մեկ այլ որոշմամբ լրացումներ են կատարվել կառավարության ավելի վաղ ընդունած որոշման մեջ և ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի կողմից իրականացվելիք «Երևանի անտառտնտեսության Էրեբունու անտառպետության 51 հա տարածքի անտառապատման աշխատանքներ» ծրագրով ոռոգման համակարգի ստեղծման և ցանկապատման աշխատանքները ֆինանսավորելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացվել է 59 միլիոն դրամ։ Կիսաանապատային գոտու անբարենպաստ պայմաններում ոռոգման համակարգի ստեղծման և ցանկապատման միջոցով կանտառապատվի 20 հեկտար տարածք, ինչը կնպաստի բնակլիմայական սանիտարահիգիենիկ և ռեկրեատիվ պայմանների բարելավմանը։
Գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնց արդյունքում ակնկալվում է կատարելագործել ընդերքօգտագործման ոլորտում տեղեկատվության պահպանման և տրամադրման գործընթացը, ինչն իր հերթին կնպաստի ընդերքի արդյունավետ և լիարժեք օգտագործմանը։
Վերաբաշխում կատարելով 2011թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, կառավարությունը 285 միլիոն դրամ է հատկացրել Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհահատվածի առաջնահերթ հիմնանորոգման ֆինանսավորումն իրականացնելու համար։
Գործադիրն ընդունել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի և փրկարար ծառայության վարչական շենքի կառուցման որոշում։ Շենքը կառուցվելու է Երևանի Դավիթաշեն 4-րդ թաղամասի Ա.Միկոյան փողոց 109/8 հասցեում։ Որպես կառուցապատող ներգրավվել է «Լև ընդ Դավ գրուպ» ՍՊԸ-ն։
Արմավիրի մարզի Լուկաշինի, Ջրաշենի, Քարակերտի, Շենավանի և Հուշակերտի համայնքներում առաջացած ֆինանսական ծանր կացությունը մեղմելու համար պարտադիր ապահովագրության վճարի և եկամտահարկի գծով չկատարված պարտավորությունների մարմանն աջակցելու նպատակով ս.թ. առաջին կիսամյակում Արմավիրի մարզպետարանին է հատկացվել մինչև 40 մլն 232 հազար 300 դրամ։


Պարզեցվում է գնացքով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպման ընթացակարգը

Փոփոխություններ և լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից մեկում, գործադիրը պարզեցրել է միջպետական հաղորդակցության մարդատար գնացքի բեռնային վագոնով տեղափոխվող, ինչպես նաև ուղևորային մասում տեղակայված, սակայն օրենքով սահմանված չափերը գերազանցող ապրանքների մաքսային հսկողության և մաքսային ձևակերպման ընթացակարգերը։ Լրացում կատարելով ավելի վաղ ընդունած իր մեկ այլ որոշման մեջ, կառավարությունը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրական գործառույթներում նախատեսել է զորահավաքային նախապատրաստության, զորահավաքի և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների ծրագրման և իրականացման դրույթ։
Գործադիրն ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի հաղորդումը 2010թ. ընթացքում բարեգործական և մարդասիրական օգնության ծրագրերով կատարված աշխատանքի վերաբերյալ, որի համաձայն նման ծրագրեր է իրականացրել միջազգային և հանրապետական 135 կազմակերպություն։ Դրանցից են Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը` 5 մլրդ 82 մլն դրամ, «Մատենադարան» հիմնադրամը (Մատենադարանի նոր մասնաշենքի կառուցման 4-րդ փուլի աշխատանքների իրականացում)` 3 մլրդ 62 մլն դրամ, «Սիմոնյան» կրթական հիմնադրամը (առաջավոր տեխնոլոգիաների ուսուցման երիտասարդական կենտրոն)` 2 մլրդ 48 մլն դրամ և այլ ճանաչված կազմակերպություններ։
Կառավարության որոշմամբ ՀՀ սեփականությունը հանդիսացող, որևէ պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում չհաշվառված «Շիմիձու» կորպորացիայի կողմից Նուբարաշենի թափոնակուտակչի տարածքում կառուցված 1 մլրդ 25 մլն 866 հազար 800 դրամ արժեքով կենսագազի հավաքման և այրման կառույցը նվիրվել է Երևանի քաղաքային համայնքին։ Մեկ այլ որոշմամբ Տավուշի մարզի Վազաշենի գյուղական համայնքի սողանքային գոտում գտնվող բնակելի տների քանդումից հետո հողամասերը փոխադրվել են պետական սեփականության պահուստային հողերի կատեգորիա։
Փոփոխելով ՀՀ քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու` իր ավելի վաղ ընդունած որոշումը, կառավարությունը նպատակ ունի ավելի արդյունավետ կազմակերպել այդ գործառույթների հետ կապված փաստաթղթաշրջանառությունը։


Կատարելագործվում է իմունականխարգելման գործընթացը

ՀՀ կառավարությունը հաստատել է`
- ՀՀ առողջապահության նախարարության ԳԱՎԻ աջակցությամբ իրականացվող առողջապահության համակարգի հզորացման և նախարարության «Իմունականխարգելման ազգային ծրագրի ծառայությունների աջակցություն» դրամաշնորհային ծրագրերի արտաբյուջետային հաշիվների միջոցների ծախսման 2011թ. նախահաշիվները,
-ՀՀ կառավարության նախկին որոշումներից մեկով հաստատված «Տավարաբուծության զարգացման 2007-2015 թթ. ծրագրի» իրականացման նպատակով ստեղծված գանձապետական հատուկ հաշվի տնօրինման կարգը, որը հնարավորություն կտա առավել թափանցիկ դարձնել արտերկրից տոհմային երինջների ներկրման և հատկացման գործընթացը,
- ՀՀ պետական բուհերի 2011/2012 թթ. ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսումնական վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով 1684 տեղ, որից պարտադիր զինվորական զորակոչից տարկետման իրավունքով` 387 տեղ,
-ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի «Մարդու իրավունքների պաշտպանին միջազգային և դոնոր կազմակերպությունների կողմից հատկացվող ֆինանսական աջակցություն» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների 2011թ. ծախսման նախահաշիվը,
-2011թ. մայիսի 26-ից 27-ը Երևանում կազմակերպվելիք «Սփյուռքի հեռանկարները գլոբալացվող աշխարհում» միջազգային համաժողովի ծրագիրը։


Կմեծանա դատարանների դերը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունմամբ կկատարելագործվի դատավորների նշանակման ներկայիս ընթացակարգը։
Կառավարության հավանությունն է ստացել «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որով կընդլայնվի փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու շրջանակը` դրանով իսկ բարելավելով երկրի գործարար միջավայրի ցուցանիշը։ Հավանության է արժանացել «Ներքին շուկայի պաշտպանության մասին» և ևս երկու օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որի նպատակն է ապահովել ոչ խտրական մոտեցում տեղական և ներմուծվող արտադրանքի նկատմամբ և խուսափել շահագրգիռ տարբեր երկրների կողմից Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում ՀՀ նկատմամբ հնարավոր առևտրային վեճերի նախաձեռնումից։ Նույն նպատակին կծառայի նաև կառավարության հավանությունն ստացած «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը։
Գործադիրը հավանություն է տվել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին, որով մինչև 2011թ. մայիսի 1-ը 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին հնարավորություն կտրվի սահմանված ժամկետում մուծել համապատասխան վճարը, վերադառնալ հայրենիք և ազատվել քրեական հետապնդումից։
Գործադիրը քննարկել է Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Գովազդի մասին» և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերի փաթեթը, որի վերաբերյալ եզրակացության համաձայն այն ունի լրամշակման կարիք։ Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրինագծի վերաբերյալ։ Ըստ էության առաջարկվում է մրգերի ու բանջարեղենի բացօթյա վաճառքի իրականացում, ինչը հակասում է օրենքի պահանջներին։
Կառավարությունը քննության է առել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի և Հովհաննես Մարգարյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի և այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի լրամշակված տարբերակը, որով լրացուցիչ արտոնություններ են նախատեսվում աղետից տուժածների համար։ Գործադիրը խնդրի վերաբերյալ տվել է բացասական եզրակացություն։
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով։


Այլ որոշումներ

ՀՀ կառավարությունը հաստատել է Գեղարքունիքի մարզի Աղբերքի գյուղական համայնքի (բնակավայրի) պարզեցված գլխավոր հատակագիծը, որի հիմնական նպատակը տարածական պլանավորման միջոցով բարենպաստ կենսամիջավայրի ձևավորման և կայուն զարգացման անհրաժեշտ նախադրյալների ստեղծումն է։
Կառավարությունն Արարատի մարզի Դիմիտրովի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայով քաղաքացու սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողից 0.07 հա-ն փոխադրել է այլ կատեգորիա` վերամշակման արտադրամասի կառուցման համար։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ