Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 30 հոկտեմբերի 2003

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2004թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Ըստ օրինագծի, ՀՀ 2004 թ. համախմբված բյուջեն կկազմի՝ եկամուտների գծով 330.3 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի); ծախսերի գծով՝ 372.7 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների); դեֆիցիտը՝ 42.4 մլրդ դրամ: ՀՀ համայնքների 2004 թ. բյուջեները կկազմեն՝ եկամուտների գծով՝ 22,4 մլրդ դրամ (ներառյալ՝ պետական բյուջեից ստացվող պաշտոնական տրանսֆերտները); ծախսերի գծով՝ 22,4 մլրդ դրամ: Ըստ ՀՀ օրենքի նախագծի Բացատրագրի, ՀՀ 2004 թ. պետական բյուջեի նախագծի դեֆիցիտի և 2004 թ. ծրագրավորվող համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) տոկոսային հարաբերակցությունը կանխատեսվում է ՀՆԱ-ի 2.5 տոկոսի չափով, 2003 թ. համար ծրագրավորված և 2002 թ. փաստացի ցուցանիշների՝ համապատասխանաբար 3.2 տոկոսի և 2.6 տոկոսի դիմաց: ՀՀ 2004 թ. պետական բյուջեի նախագծի դեֆիցիտի ֆինանսավորման համար նախատեսվում է ներգրավել շուրջ 80 մլն ԱՄն դոլարին համարժեք դրամի չափով վարկեր, որոնց զգալի մասը կտրամադրվի Համաշխարհային բանկի կողմից: ՀՀ կառավարության 2004 թ. բյուջետային ուղերձում նշված է, որ 2004թ. ՀՀ կառավարությունը նպատակ ունի շարունակել հանրապետությունում տնտեսական աճի և աղքատության նվազեցմանն ուղղված քաղաքականությունների կենսագործումը: Այդ նպատակով կապահովվի մակրոտնտեսական կայունություն, կշարունակվեն պետական կառավարման բարեփոխումները, սոցիալական ապահովության և մարդկային զարգացման ոլորտներում իրագործվող քաղաքականությունները՝ հատկապես կրթության և առողջապահության բնագավառներում, դրանք կդառնան ավելի նպատակային և հասցեական: Կբարձրացվեն պետական ծրագրերի շրջանակներում բնակչությանը մատուցվող ծառայությունների մատչելիության աստիճանը և որակը, կավելացվեն արտադրական ենթակառուցվածքների զարգացման և պահպանման գծով պետական ներդրումների ծավալները: Ուղերձում հստակորեն սահմանված են նաև 2004 թ. սոցիալ-տնտեսական զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունները: Նշված է, որ հիմք ընդունելով ՀՀ կառավարության գործունեության ծրագրի, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից ընդունված Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի ու ՀՀ 2004-2006 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի պահանջները, 2004 թ. տնտեսական քաղաքականությունը նպատակաուղղված է լինելու ձեռք բերված տնտեսական աճի բարձր կայուն տեմպերի պահպանմանը, մակրոտնտեսական կայունության ապահովմանը, բնակչության, հատկապես սակավ ապահով խմբերի կենսամակարդակի բարձրացմանը, աղքատության հաղթահարմանը, գործազրկության շարունակական նվազեցմանը ու դեռևս առկա սոցիալական և տնտեսական այլ խնդիրների լուծմանը: Այսօրվա նիստում գործադիրը հաստատել է «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետությունում մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագիրը: Այն մշակվել է «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի, Եվրոպական հանձնաժողովի ու պարենային ապահովության ծրագրի դրամական միջոցների կազմավորման և օգտագործման ընդհանուր և հատուկ պայմանները սահմանող փոխըմբռնման հուշագրի հիման վրա: Հանրապետությունում գործող 11 մանկական խնամակալական կազմակերպությունների 1991-2003թթ. շրջանավարտների սոցիալական պաշտպանության և հասարակության մեջ նրանց ինտեգրման նպատակով, պետական աջակցության շրջանակներում ծրագրով նախատեսվում է շրջանավարտների ապահովում բնակելի տարածքով, մասնագիտական կողմնորոշում, ուսուցում և վերապատրաստում, բժշկական օգնության անվճար տրամադրում և այլն: Կառավարությունը որոշում է ընդունել 2003թ. նոյեմբերի1-ից մինչև 2004թ. մարտի 1-ը Երևան քաղաքի բժշկական հաստատությունների օպտիմալացման գործընթացն իրականացնելու վերաբերյալ: Որոշումն ընդունվել է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքների, ինչպես նաև ՀՀ կառավարության 2002թ. դեկտեմբերի 5-ի «Երևան քաղաքի առողջապահական հաստատությունների օպտիմալացման ծրագիրը հաստատելու մասին» որոշման համապատասխան: Առողջապահական համակարգի օպտիմալացման հայեցակարգային հիմնախնդիրներից ելնելով՝ նախատեսվում է ծրագիրն իրականացնել երկու փուլով: Առաջին փուլով կիրականացվի ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության մեծահասակների և մանկական պոլիկլինիկաների միավորումը, որն անհրաժեշտ նախադրյալ է ընտանեկան բժշկության ներդրման համար, իսկ երկրորդ փուլով՝ անհրաժեշտության դեպքում, հիվանդանոցային և ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունների միավորումը: Ընդ որում՝ վերջինս նախատեսվում է կատարել աստիճանաբար՝ խուսափելով կադրային օպտիմալացման հետ կապված սոցիալական լարվածությունից: Որոշման ընդունումը հնարավորություն կտա ապահովել Երևան քաղաքի առողջապահական համակարգի օպտիմալացման ծրագրով նախատեսված բժշկական հաստատությունների վերակազմակերպման գործընթացի ավարտը, բարելավել մատուցվող բժշկական ծառայությունների որակը, արդյունավետությունն ու մատչելիությունը: Գործադիրը հավանություն է տվել «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Որոշմամբ նախատեսվում է «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ն հանել մասնավորեցման ծրագրից: Որոշման ընդունումը պայմանավորված է նրանով, որ ՀՀ կառավարության 2003թ. փետրվարի 13-ի N124-Ա որոշմամբ հավանություն է տրվել նշված ընկերության տեխնիկական վերակառուցման ծրագրին և ներկայումս այդ նպատակով ՀՀ կառավարությունը բանակցային աշխատանքներ է տանում Ճապոնիայի կառավարության հետ՝ «Տնտեսական համագործակցության հատուկ պայմաններով» վարկի ձեռքբերման ուղղությամբ: Կառավարությունը հաստատել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի գործադիր մարմնի լիազորությունները մասնավոր կառավարչին փոխանցելու մրցույթի և կառավարման պայմանագրի պայմանները: Նիստում որոշում է կայացվել նաև մի շարք «Փոքր» օբյեկտներ մասնավորեցնելու վերաբերյալ: գործադրի որոշմամբ մասնավորեցվել են նաև «Ավիասնունդ» ՓԲԸ-ի պետական սեփականություն հադիսացող բաժնետոմսերը՝ ուղղակի վաճառքի ձևով, «Մուլտի Էյր» ՍՊԸ-ին: Կառավարությունը որոշում է ընդունել նաև ՀՀ կառավարության և ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի պետությունների բաժնի միջև 2003թ. մարտի 23-ին և մայիսի 7-ին փոխանակված ուղերձների հիման վրա «Ցրտահարության հետևանքների հաղթահարմանն ուղղված միջոցառումների» ծրագրի մասնակի իրականացման համար տրամադրված 1,3 մլն ԱՄՆ դոլարի ծրագիրը բարեգործական որակելու մասին:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ