Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 2 մայիսի 2011

Վարչապետը հուշամեդալներով է պարգևատրել Հայաստանի տնտեսությունում ներդրումներ կատարած գործարարներին





Այսօր կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տնտեսության զարգացման գործում մեծ ներդրում ունեցած գործարարների պարգևատրման արարողությունը: Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ մայիսի 1-ի` աշխատանքի օրվա առթիվ և 2010թ. ընթացքում ՀՀ տնտեսությունում կատարած ներդրումների ու արտահանման խթանման նպատակով իրականացրած աշխատանքների համար «Աստրա» ՓԲԸ, «Սարանիստ» ՍՊԸ, «Լիկվոր» ՓԲԸ, «Արմենմոթոր» ՓԲԸ, «Արփիմեդ» ՍՊԸ, «Արարատ» սննդի կոմբինատ» ՍՊԸ և «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն» ՍՊԸ ընկերությունների տնօրենները պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով: ՀՀ կառավարության անունից շնորհակալություն հայտնելով գործարարներին Հայաստանի տնտեսության զարգացման գործում ունեցած ավանդի համար և շնորհավորելով հաջողությունների առիթով` կառավարության ղեկավարը նշել է. «Ընկերությունների ղեկավարները, որոնք այսօր ստանալու են այս բարձր պարգևները, աչքի են ընկել նրանով, որ վերջին 3 տարիների ընթացքում կարողացել են արդյունավետ ձևով կազմակերպել իրենց ընկերությունների աշխատանքը, դիմագրավել փորձություններին, նորարարական ծրագրեր իրականացնել և համագործակցել են կառավարության հետ»: Վարչապետ Սարգսյանի դիտարկմամբ` վերջին 3 տարում իրականացված ծրագրերը կարող են օրինակ ծառայել մյուս ընկերությունների համար` մարտահրավերների ներքո նոր մոտեցումների ցուցաբերման և ծրագրերի իրագործման առումով:
Պարգևատրման արարողությանը մասնակցող Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը նշել է, որ նշված ընկերությունները նոր խոստումնալից, հատկապես արտահանմանն ուղղված ծրագրեր են նախաձեռնել:
Անդրադառնալով ձեռնարկությունների ընտրության հարցին` կառավարության ղեկավարն ընդգծել է. «Մենք վերլուծել ենք բոլոր ընկերություններում ստեղծված իրավիճակը, ցուցանիշները, վերջին 3 տարվա ընթացքում կատարված ներդրումները և կարող ենք ասել, որ դրանք բավական հուսադրող ցուցանիշներ են, և միջոցառումները, որոնք իրականացվել են այս ընկերություններում, մեզ հույս են ներշնչում, որ մոտակա տարիներին տեսնելու ենք տնտեսական ցուցանիշների բարելավում: Ընդ որում` ընտրված ընկերություններում, իսկապես, արտահանման ծավալները բավական մեծ թափով աճում են: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել այն բանի համար, որ դուք հավատացիք կառավարությանը և մեր կոչերին, որ ձեզ հետ միասին պետք է կարողանանք խթանել արտահանումը: Կան նաև ծրագրեր, որոնք նպատակ ունեին փոխարինել ներմուծումը, և մենք այնպիսի արտադրանք ենք տալիս, որը փոխարինում է ներմուծումը: Ունենալով լավ հումքային բազա, ավանդույթներ Հայաստանում` կարողանում ենք ինքներս արտադրել բարձրորակ արտադրանք, և մեր քաղաքացիների սպառմանն ուղղել: Դրա համար ևս ցանկանում եմ ձեզ շնորհակալություն հայտնել»:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ մայիսի 1-ի` աշխատանքի օրվա և «ԱՌԿԱ» լրատվական գործակալության հիմնադրման 15-ամյա հոբելյանի առթիվ ու տնտեսության զարգացմանը վերաբերող հարցերի համակողմանի լուսաբանման գործում ունեցած ակտիվ մասնակցության համար Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով է պարգևատրվել գործակալության տնօրեն Կոնստանտին Պետրոսովը:
Ներկաները շնորհակալություն են հայտնել վարչապետին պարգևատրման համար` նշելով, որ կառավարության վստահությունն իրենց գործունեության նկատմամբ պարտավորեցնում է նորանոր ձեռնարկումներով հանդես գալ:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ