Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 29 ապրիլի 2011

Վարչապետն ընդունել է Թինա Քեյդենաուին





Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է եվրոպական և եվրասիական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Թինա Քեյդենաուին:
Վարչապետը ողջունել է տիկին Քեյդենաուին ՀՀ կառավարությունում և նշել, որ նմանօրինակ քննարկումները հնարավորություն են տալիս գործակցությունն առաջ տանել:
Եվրոպական և եվրասիական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ նախորդ` 2009թ. հոկտեմբերին կայացած հանդիպման ընթացքում տեղի ունեցած արդյունավետ քննարկումից հետո շատ բան է արվել:
Այնուհետև կառավարության ղեկավարը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում ընթացող բարեփոխումները, որոնց արդյունքները, չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությանը, տեսանելի հեռանկարում շոշափելի են լինելու: Այդ բարեփոխումների մի մասն իրականացվել են ԵՄ-ի և ԱՄՆ-ի տեխնիկական օժանդակության շնորհիվ: Դրանք վերաբերում են ժողովրդավարության, մարդու իրավունքների և դատական համակարգի խնդիրներին: Այդ համատեքստում վարչապետ Սարգսյանն անդրադարձել է պետական և հանրային ոլորտներում ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերին, որոնց նպատակը քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարելավումն ու պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն է, մասնավորապես, կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը:
Խոսելով Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարների մասին` վարչապետը կարևոր է համարել տնտեսության դիվերսիֆիկացումն ու այն հանգամանքը, որ վերջին շրջանում լուրջ աշխատանք է տարվում տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման, զբոսաշրջության ոլորտներում:
Թինա Քեյդենաուն ողջունել է կառավարության ղեկավարի մոտեցումները և գործադիրի ջանքերը բարեփոխումների իրականացման ուղղությամբ և նշել, որ դրանք լիակատար աջակցություն կստանան:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ