Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 29 ապրիլի 2011

Տիգրան Սարգսյանն ընդունել է Շտեֆան Ֆյուլեին




Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին:
Ողջունելով հյուրերին` վարչապետը շնորհակալություն է հայտնել Բրյուսելում ցուցաբերված ջերմ ընդունելության համար, և կարևորել տեղի ունեցած հանդիպումները, մասնավորապես նշելով. «ԵՄ հետ համագործակցությունը մեզ ոգևորում է: Այն լավ հնարավորություն է մեր բարեփոխումներին նոր թափ հաղորդելու համար»: Կառավարության ղեկավարի դիտարկմամբ բարեփոխումների իրականացման առումով Եվրոպական միության դերակատարությունն աճել է:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատարն ընդգծել է, որ Հայաստանում ընթացող համակողմանի բարեփոխումներին նոր թափ հաղորդելու լավ հնարավորություն կա: Դա ավելի արդյունավետ կդարձնի երկկողմ համագործակցությունը և կհստակեցնի այն գործիքակազմը, որով Եվրոպական միությունը կարող է օժանդակել Հայաստանին: Շտեֆան Ֆյուլեն արդյունավետ և կարևոր է համարել վարչապետ Սարգսյանի այցը Եվրոպական միություն:
Այնուհետև զրուցակիցները քննարկել են Հայաստանում ընթացող բարեփոխումների ընթացքը, մասնավորապես, հանրային ծառայության ոլորտում ՀՀ կառավարության վերջին նախաձեռնությունները, որոնք միտված են պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավմանը: Վարչապետն առաջնահերթ է համարել դրանք, քանզի արդյունավետ կառավարման համակարգի կայացումը կնվազեցնի կոռուպցիայի ծավալը` նպաստելով բիզնես միջավայրի բարելավմանը։ Շտեֆան Ֆյուլեն նշել է, որ ողջունում և աջակցում է այդ բարեփոխումների իրականացումը: Երկուստեք ընդգծվել է նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրման ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորությունը, անդրադարձ է եղել ԵՄ-ի հետ անցագրային ռեժիմի պարզեցման խնդրին: Քննարկվել են հարկային ու մաքսային վարչարության ոլորտներում բարեփոխումները, ինչպես նաև այդ բարեփոխումներին ԵՄ կողմից օժանդակության տրամադրումը: Կողմերն անդրադարձել են նաև երկկողմ հարաբերությունների օրակարգում առկա մի շարք այլ հարցերի, մասնավորապես բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ստեղծման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, էներգետիկայի վերաբերյալ:
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ