Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 28 ապրիլի 2011

Վարչապետն ընդունել է Վրաստանի դեսպանին



Կառավարության ղեկավարն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին: Ողջունելով հյուրին կառավարությունում և շնորհավորելով Հայաստանում Վրաստանի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, վարչապետ Սարգսյանը կարևորել է երկու պետություններում դեսպանատների աշխատանքը, քանզի Հայաստանի և Վրաստանի դեսպանները ամեն օր զբաղվում են առարկայական հարցերով, որոնք առնչվում են մեր քաղաքացիների շահերի հետ: «Մենք առանձնահատուկ հարգալից վերաբերմունք ունենք վրաց ժողովրդի նկատմամբ: Ուրախ եմ, որ քաղաքական բարձր մակարդակով այդ հարաբերությունները պահպանվում և ամրապնդվում են»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Թենգիզ Շարմանաշվիլին նշել է, որ մեր ժողովուրդների միջև ձևավորված պատմական բարիդրացիական հարաբերությունները, որոնք ամրապնդվում են երկու պետությունների ղեկավարների շնորհիվ, առավել պարտավորեցնում են երկու երկրների դեսպաններին աշխատել հանուն դրանց խորացման:
Զրուցակիցները քննարկել են Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրիի այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, որոնք մասնավորապես վերաբերում են միասնական մաքսային ծառայության ձևավորմանը և մարդատար, տրանզիտ իրականացնող, բեռներ տեղափոխող մեքենաների՝ հայ-վրացական սահմանի հատման կարգին վերաբերող խնդիրներին:
Կառավարության ղեկավարը նշել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր, որոնք հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի, հերթական` 9-րդ նիստի քննարկման օրակարգի մաս կլինեն:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ