Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 27 ապրիլի 2011

Կառավարությունում հյուրընկալվել էին Արաբական Միացյալ Էմիրություների գործարար կանայք




Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Արաբական Միացյալ Էմիրություների (ԱՄԷ) գործարար կանանց խորհրդի նախագահ շեյխուհի Հինդ ալ Քասիմիի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին` վարչապետն ընդգծել է, որ պատվիրակության այցը լավ հնարավորություն է հայ-էմիրաթական տնտեսական համագործակցության հարցերի քննարկման, ինչպես նաև բիզնեսում հայ կանանց ներգրավելու առումով փորձի փոխանակման համար: Բարձր գնահատելով հայ-էմիրաթական քաղաքական հարաբերությունները` Տիգրան Սարգսյանը կարևորել է առևտրատնտեսական գործակցության ոլորտում առկա ողջ ներուժի լիարժեք իրացումը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ԱՄԷ-ի գործարար կանանց խորհրդի նախագահը նշել է, որ պատվիրակությունը Հայաստան կատարած իր առաջին այցի շրջանակում ծանոթացել է Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորություններին ու շահագրգռված է, նաև հայ գործարար կանանց մասնակցությամբ, առևտրատնտեսական գործակցության ընդլայնմամբ։
Վարչապետ Սարգսյանը պատվիրակության անդամներին է ներկայացրել Հայաստանի տնտեսության կառուցվածքը և ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները: Մասնավորապես, խոսելով մեր երկրի տնտեսության դիվերսիֆիկացիայի անհրաժեշտության մասին` նա կարևորել է տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում, ինչպես նաև ինովացիոն ծրագրերի համար ազատ տնտեսական գոտու ստեղծման ուղղությամբ գործակցության զարգացումը:
Մանրամասներ ներկայացնելով ԱՄԷ գործարար կանանց խորհրդի գործունեության վերաբերյալ` շեյխուհի Հինդ ալ Քասիմին իր հերթին ընդգծել է նշված ոլորտներում փոխգործակցության ծավալման անհրաժեշտությունը:
Հաջորդիվ ծավալված մտքերի փոխանակության ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Հեռանկարային է համարվել սննդամթերքի, գյուղատնտեսական մթերքների, խմելու ջրի և ոսկերչական իրերի արտահանումը: Այդ առումով կառավարության ղեկավարն ընդգծել է «Զվարթնոց» օդանավակայանում ազատ տնտեսական գոտու, և, մասնավորապես, սառնարանային տնտեսության ստեղծման կարևորությունը, ինչը խթան կհանդիսանա արտահանման ծավալների աճի համար: Երկուստեք առաջնային է համարվել զբոսաշրջության ոլորտում կապերի աշխուժացումը:
Համատեղ ծրագրերի իրականացման համատեքստում վարչապետը կարևորել է հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը և նշել, որ ԱՄԷ գործարար կանանց խորհուրդը կարող է համագործակցել ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Զարգացման հայկական գործակալության և ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության հետ:

 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ