Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 26 ապրիլի 2011

ՀՀԿ-ԵԺԿ համատեղ սեմինար. «Արժեքների դերն անցումային հասարակություններում»





Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Երևանում Եվրոպական խորհրդարանում Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբի փոխնախագահ Խայիմ Մայոր Օրեխայի հետ մասնակցել է «Արժեքների դերն անցումային հասարակություններում» սեմինարին: Մասնակիցների թվում էին նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, ՀՀԿ անդամներ, փորձագետներ:
Ողջույնի խոսքում կառավարության ղեկավարը նշել է. «Ուրախ եմ ողջունելու Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի փոխնախագահ Խայիմ Մայոր Օրեխային: Դուք տեղյակ եք, որ Հանրապետական կուսակցությունը համագործակցում է Եվրոպական ժողովրդական կուսակցության հետ, որի շրջանակներում տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ այդ կուսակցության ղեկավարության հետ: Մեր հարաբերությունները խորացնելու առումով այսօրվա հանդիպումն ունի էական նշանակություն` մի կողմից հասկանալու, թե ինչ խնդիրներ են մտահոգում մեր եվրոպական գործընկերներին, մյուս կողմից` ներկայացնելու մեր պատկերացումներն այն արժեքային համակարգի վերաբերյալ, որի կրողը Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է: Մտքերի փոխանակումը, մի կողմից, հարստացնելու է մեր պատկերացումները քննարկվող հարցերի շուրջ, մյուս կողմից` համոզված եմ` ստեղծելու է ավելի լուրջ պլատֆորմ Եվրոպական ժողովրդական կուսակցության հետ մեր համագործակցության համար»:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի փոխնախագահը հանդես է եկել «Քաղաքականությունը որպես հասարակությանը ծառայելու միջոց» զեկույցով: Որպես քաղաքական գործչի կարևոր հատկանիշ նա առանձնացրել է իրականությունը համարժեք գնահատելու, հասարակության իրական պատկերը ճշգրիտ ախտորոշելու կարողությունը: Անդրադառնալով արժեքների ճգնաժամի խնդրին` նա նշել է, որ այսօր Եվրոպային սպառնում է ռելատիվիզմի վտանգը, որն արագորեն տարածվում է բոլոր եվրոպական երկրներում: Ըստ Խայիմ Մայոր Օրեխայի` դրա պատճառն այն արժեքների ազդեցության կորուստն է, որոնց վրա հիմնված էին եվրոպական կառույցների ծրագրերը և ԵՄ անդամ-երկրների սոցիալ-քաղաքական զարգացման մոդելները: Նա ներկայացրել է Իսպանիայի անցումային փուլի առանձնահատկությունները` ընդգծելով, որ այն հաջող ընթացք է ունեցել արժեքային նոր համակարգի, սոցիալ-քաղաքական նոր մոդելի շնորհիվ: Անցումային շրջանում գտնվող երկրների համար Մայոր Օրեխան անհրաժեշտ է համարել այնպիսի արժեքների շեշտադրումը, ինչպիսիք են ընտանիքը, կրթությունը, ազգային ինքնության գաղափարը և ազգի արժեքային համակարգը: Այդ առումով նա կարևորել է փորձի փոխանակումը, ինչը հնարավորություն կտա օգտակար եզրահանգումներ անել:
Իր` «Միջին խավի ձևավորումը որպես բարեփոխումների իրական հաջողության գրավական» զեկույցում վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է «միջին խավ» հասկացության տարբեր ընկալումները: Խոսելով ժողովրդավարական հասարակության արժեքային համակարգի մասին` կառավարության ղեկավարը քաղաքացիական հասարակություն կառուցելու առումով հիմնարար արժեք է համարել միջին խավի ձևավորումը: Նա առանձնացրել է քաղաքացիական հասարակության ինստիտուտների ձևավորման երկու ճանապարհ` բնականոն զարգացում, երբ մասնավոր սեփականատերերը պայքարում են իրենց իրավունքների համար, և հասարակությունը ձևավորում է միջին խավի իրավունքները պաշտպանող ինստիտուտներ, և բարեփոխումների իրականացում, երբ պետությունը տոտալիտար համակարգից դեպի դեմոկրատական հասարակություն անցում կատարելիս ձևավորում է դեմոկրատական հասարակությանը բնորոշ կանոններ: Հայաստանի ընտրած ուղին, ըստ գործադիրի ղեկավարի, ենթադրում է այնպիսի ինստիտուտների ձևավորում, որոնք առաջին հերթին պետք է պաշտպանեն մասնավոր սեփականությունը. «Հայաստանի Հանրապետության համար անհրաժեշտ է ձևավորել նոր օրակարգ, որը պետք է վերհանի այն խոչընդոտները, որոնք առկա են միջին խավի ձևավորման համար.
Առաջինը` մասնավոր սեփականության պաշտպանության իրական ինստիտուտների ձևավորում,
Երկրորդը` օլիգոպոլիաների դեմ արդյունավետ պայքար, մրցակցային բարենպաստ միջավայրի ձևավորում և բիզնես դիսցիպլինայի պահպանում,
Երրորդը` արժեքների տարածում, որոնց կրողը պետք է լինի միջին խավը, մասնավորապես, ընտանիքի արժեքը, բարձր կրթական մակարդակ ունենալու արժեքը, մրցակցության արժեքը շուկայում, մեր երկրում ստեղծվող իրավիճակների վերաբերյալ ինքնուրույնաբար տեղեկատվություն ստանալու, վերլուծելու և ամփոփելու կարողությունը, մասնակցությունը հասարակական գործընթացներին, առաքելության զգացումը և կողմնորոշում ոչ միայն դեպի իր անձն ու իր ընտանիքը, այլև դեպի հասարակական բարիքը»:
Վարչապետ Սարգսյանն անհրաժեշտ է համարել Հայաստանում միջին խավի կարողությունների դրսևորման և իրացման համար բարենպաստ միջավայրի ձևավորումը` ընդգծելով, որ առանց միջին խավի և քաղաքացիական հասարակության ձևավորման ինստիտուցիոնալ բարեփոխումները հաջողություն չեն ունենա:
Հաջորդիվ լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետը կարևորել է առաջին անգամ Հայաստանում ՀՀԿ-ի և ԵԺԿ-ի մասնակցությամբ նմանատիպ համաժողովի անցկացումն այն առումով, որ ՀՀԿ-ն ԵԺԿ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել, և արժեքային համակարգը ԵԺԿ-ի համար ունի էական նշանակություն:
Սեմինարի ընթացքում զեկուցումներով հանդես են եկել նաև արքեպիսկոպոս Նաթան Հովհաննիսյանը` «Նյութապաշտության և ռելատիվիզմի վտանգի սպառնալիքներն ազատ հասարակությանը», Արտակ Զաքարյանը` «Ընտանեկան արժեքներն ու կրթության նշանակությունը հասարակության համաչափ զարգացման համար» և Ռաուլ դե Լուցենբերգերը` «Եվրոպական միության հետ քաղաքական և տնտեսական ինտեգրման հնարավոր անդրադարձերը Հայաստանի տնտեսական առաջընթացի և հասարակական զարգացման, ինչպես նաև տարածաշրջանային երկխոսության և համագործակցության վրա» թեմաներով:
Այնուհետև ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ժամանակ մասնակիցները ներկայացրել են իրենց տեսակետներն արծարծված հարցերի վերաբերյալ և հանդես եկել առաջարկություններով:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ