Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 29 հոկտեմբերի 2003

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Իոաննիս Մագրիոտիսին և նրա գլխավորած պատվիրակությանը: Զրույցի ընթացքում, նշելով Հայաստանի և Հունաստանի միջև քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը, արդյունավետ համագործակցությունը միջազգային կազմակերպություններում, ինչպես նաև ռազմատեխնիկական ոլորտում, կողմերն ընդգծել են հայ-հունական տնտեսական կապերը ևս առավել զարգացնելու անհրաժեշտությունը: Այդ նպատակով նրանք հեռանկարային են համարել, մասնավորապես, գյուղատնտեսության, զբոսաշրջության, առևտրի, գիտատեխնիկական բնագավառները: Հունաստանի փոխարտգործնախարարը նշել է, որ իր երկրի գործարարները չնայած փոքր-ինչ զգուշավորությամբ են վերաբերվում Հայաստանում մեծ ներդրումներ կատարելուն, սակայն այդ երևույթը աստիճանաբար հաղթահարվում է: Այդ կապակցությամբ կողմերն անդրադարձել են նաև Արմենտելի խնդրին: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը շահագրգիռ է Արմենտելի հետ շարունակելու փոխշահավետ գործակցությունը, սակայն բարձր տեխնոլոգիների ոլորտում աշխարհում ընթացող զարգացումները հաշվի առնելով, ձգտում է իր երկրում ունենալ հեռահաղորդակցության, կապի ժամանակակից որակ և մակարդակ: Անդրանիկ Մարգարյանը նշել է նաև, որ հայկական կողմը մտադիր չէ մեկ ընկերության հետ կապված խնդիրները տարածել հայ-հունական միջկառավարական հարաբերությունների վրա, որոնք շատ ջերմ ու բարեկամական են: Համաձայնելով վարչապետի հետ, փոխարտգործնախարար Իոաննիս Մագրիոտիսը ևս հավաստել է բոլոր ոլորտներում հայ-հունական հարաբերություններն ավելի զարգացնելու իր երկրի կառավարության պատրաստակամությունը, ինչին, ըստ նրա, մեծ չափով կարող են նպաստել նաև երկու երկրներում պատմականորեն ձևավորված հայկական և հունական համայնքները: նա հայտնել է, որ հունական կողմը մի շարք ծրագրեր է մշակել, մասնավորապես, կրթության, առողջապահության, մշակույթի, լեզվի, երիտասարդության հարցերի ոլորտներում երկկողմ՝ այդ թվում նաև համայքների միջև համագործակցությունը զարգացնելու համար: Շնորհակալություն հայտնելով Հունաստանում հայկական համայնքի նկատմամբ դրսևորվող բարեհաճ վերաբերմունքի համար, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը ևս մեծ նշանակություն է տալիս մեր երկրում գոյություն ունեցող ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ հունական համայնքի բարօրության ապահովմանը, իսկ ծագող խնդիրներին ավելի օպերատիվ լուծումներ տալու նպատակով կառավարությունում նախատեսվում է ստեղծել ազգային փոքրամասնությունների հարցերով հատուկ մարմին:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ