Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 22 ապրիլի 2011

Կայացել է Կայուն զարգացման ազգային խորհրդի նիստ




Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Կայուն զարգացման ազգային խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Օրակարգի առաջին հարցով խորհրդի քարտուղար, «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը հանդես է եկել ՄԱԿ-ի «Ռիո+20» համաշխարհային գործընթացի արդի բնութագրի և այդ գործընթացին Հայաստանի մասնակցության մասին զեկույցով: Մասնավորապես, նա անդրադարձել է 2012թ. Ռիո-դե-Ժանեյրոյում կազմակերպվելիք Կայուն զարգացման համաշխարհային գագաթաժողովի խնդիրներին և քննարկվելիք թեմաներին, ինչպես նաև գագաթաժողովին Հայաստանի մասնակցությանն առնչվող հարցերին: Իր հերթին ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը զեկուցել է 2011թ. փետրվարի 28-մարտի 4-ը Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի Կայուն զարգացման հանձնաժողովում արծարծված հարցերի, ընդունված առաջարկությունների և եզրակացությունների վերաբերյալ: Զեկուցողները կարևորել են ՀՀ «Ռիո+20» գործունեության ծրագրի մշակումը: Հարցի առնչությամբ կառավարության ղեկավարը հանձնարարել է ձևավորել միջգերատեսչական հանձնաժողով, որը կզբաղվի համաշխարհային, տարածաշրջանային, ազգային և տեղական մակարդակներում Հայաստանի գործողությունների ծրագրի մշակմամբ և դրա իրականացման վերահսկողությամբ:
Խորհրդին է ներկայացվել ՀՀ կլիմայի փոփոխության երկրորդ ազգային հաղորդագրությունը (ԵԱՀ) (հաղորդագրության էլեկտրոնային տարբերակը տեղադրված է Կլիմայի փոփոխության տեղեկատվական կենտրոնի կայքում` www.nature-ic.am): Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի համակարգող Արամ Գաբրիելյանը զեկուցել է ՀՀ տնտեսության տարբեր ճյուղերի համար կլիմայի փոփոխության հիմնական մարտահրավերների մասին և անդրադարձել կլիմայի փոփոխության հարմարվողականության ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներին: Խորհուրդը հավանության է արժանացրել առաջարկվող միջոցառումների ցանկը` արձանագրելով, որ դրանք կներառվեն ՀՀ բնապահպանության նախարարության գործառույթներում:
Հաջորդիվ ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում քննարկվել են նիստի մասնակիցների կարծիքներն ու տեսակետները զեկուցումներում բարձրացված խնդիրների շուրջ։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ