Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 20 ապրիլի 2011

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ





Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Շիրակի մարզի Բերդաշեն համայնք և ծանոթացել «Արփի լիճ» ազգային պարկի հյուրատան ու վարչական շենքերի շինարարական աշխատանքների ընթացքին, հանդիպել Բերդաշեն համայնքի բնակիչներին։
«Էկոտարածաշրջանի բնապահպանական ծրագիր Հարավային Կովկասում. Հայաստանի Ջավախքի (Աշոցքի) շրջանում պահպանվող տարածքների ստեղծում» ծրագրի նպատակն է զարգացնել էկոտուրիզմը և պահպանել Հայաստանում Շիրակ-Ջավախք բարձրավանդակի` Վրաստանի և Թուրքիայի սահմանի երկայնքով գտնվող տարածքների բացառիկ կենսաբազմազանությունը` միաժամանակ Շիրակի մարզում նպաստելով համայնքային կայուն զարգացմանը «Արփի լիճ» ազգային պարկի ստեղծման և ազգային պարկի պահպանման գոտում համայնքային զարգացման ծրագրի (14 թիրախային համայնքներ) իրականացման միջոցով, ինչպես նաև նպաստել անդրսահմանային համագործակցությանը Հայաստանի և Վրաստանի միջև։ Ծրագրի բյուջեն կազմում է 2,2 միլիոն եվրո։
Աշոցքի տարածաշրջանի Բերդաշեն համայնքն ընդգրկվել է նաև «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրում։ Վերջինով կսահմանվեն արոտավայրերի բարելավման համար անհրաժեշտ միջոցառումներ, ինչպիսիք են` հերթափոխային արածեցման համակարգի ներդրումը, արոտավայրերի ջրարբիացումը, ինչպես նաև արոտավայրեր տանող ճանապարհների մասնակի վերանորոգումն ու լրացուցիչ կերարտադրության հնարավորությունների ստեղծումը։
Լրագրողների հետ ճեպազրույցում կառավարության ղեկավարն անդրադառանալով տարածաշրջանում իրականացվող ծրագրերին, առաջնահերթ խնդիր է համարել անասնապահության զարգացումը: Տիգրան Սարգսյանի հավաստամամբ, արոտավայրերը հասանելի դարձնելու համար պետք է դրանք ապահովվեն ոռոգման ջրով և կառուցվեն ճանապարհներ։ Ըստ վարչապետի` մասնագետները, որոնք աշխատել են այս ծրագրի վրա, նշում են, որ նախագծի իրականացման արդյունքում համայնքի եկամուտները առնվազն 20 տոկոսով կավելանան։
«Համայնքին կտրամադրվի գյուղտեխնիկա, որի արժեքի 50 տոկոսը կհամաֆինանսավորվի պետության կողմից։ Համայնքի բոլոր տնտեսությունները համաձայնել են մտնել կոոպերատիվի մեջ և պատրաստ են ներդրումներ կատարել։ Եթե նման տնտեսական հիմք ստեղծենք գյուղացիների համար, ապա գյուղացիների եկամուտները տարեցտարի կավելանան»,-ասել է Տիգրան Սարգսյանը։
«Իհարկե, հասկանալի է, որ մի անգամից չենք կարող բոլոր հարցերը լուծել, բայց հավաստիացնում եմ, որ տարեցտարի կենսամակարդակն այս տարածաշրջանում կբարելավվի»,-ասել է կառավարության ղեկավարը:
Նշենք, որ համայնքի կողմից առաջարկվող նախնական ներդրումային ծրագրերի շրջանակներում ներառված են ենթակառուցվածքների բարելավում, մասնավորապես, ջրարբիացում և խմոցների տեղադրում։ Ընդհանուր առմամբ նախատեսվում է ծրագրի շրջանակներում ջրարբիացման ուղղությամբ ներդնել մոտ 34 մլն դրամ։ Բերդաշեն համայնքի արոտավայրերի կառավարման ծրագրի նախնական արժեքը կկազմի մոտ 87 մլն դրամ։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ