Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 18 ապրիլի 2011

Հայ-ռուսական արդյունաբերական նորարարությունների միջտարածաշրջանային ցուցահանդեսը մեկնարկել է Երևանում




Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կազմակերպված հայ-ռուսական արդյունաբերական նորարարությունների միջտարածաշրջանային ցուցահանդեսի պաշտոնական բացմանը։ Այն անցկացվում է «Դեպի նոր տնտեսական հեռանկարներ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում» խորագիրը կրող առաջին համաժողովի շրջանակներում։ Ցուցահանդեսին մասնակցում էին երկու երկրների մարզերի նորարարական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող 100-ից ավելի ընկերություններ։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի ու ՌԴ նախագահի աշխատակազմի միջտարածաշրջանային և օտարերկրյա պետությունների հետ հարաբերությունների  վարչության ղեկավար Սերգեյ Վինոկուրովի բացման խոսքից հետո վարչապետ Սարգսյանը ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինի և պաշտոնատար այլ անձանց հետ շրջել է տաղավարներով, ծանոթացել երկու երկրների կողմից ներկայացվող արտադրատեսակներին, ընկերությունների ծրագրերին:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ